Աննրբանկատություն եւ միջամտություն ներքին գործերին․ ՌԴ-ն արձագանքել է Բոլթոնի երեւանյան հայտարարություններին

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես արձագանքել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Երևանում հնչեցրած հայտարարություններին:

«Վերջերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել էր ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միսլի «հրաժեշտի» ելույթը: Վերջինս հրապարակայնորեն հանձնարարականներ տվեց հյուրընկալ երկրի ղեկավարությանը տնտեսական քաղաքականության հարցերում եւ տեղի հասարակական կազմակերպություններին խոստացավ հսկայական ֆինանսավորում կառավարությանը վերահսկելու դիմաց:

Թվում էր՝ ավելի մեծ աննրբանկատություն, որը տարբերակելի չէ ներքին գործերին ուղղակի միջամտությունից, հնարավոր չէ պատկերացնել: Բայց պարզվեց, որ հնարավոր է:

Օրերս Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հրապարակավ պահանջեց, որպեսզի Հայաստանը հրաժարվի «պատմական կլիշեից» իր միջազգային հարաբերություններում (առանձնապես չէր թաքցվում այն, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին էր): Նա նաեւ ասել է, որ սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո ակնկալում է Նիկոլ Փաշինյանից ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլեր: Բնականաբար, չմոռացավ գովազդել ամերիկյան զենքերը, որոնք Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն:

Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ Բոլթոնի Երեւանում հնչեցրածից արժանի է քննադատության: Հոկտեմբերի 25-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա հրաշալի միտք հնչեցրեց. «Հայաստանի համար հիմնարար նշանակություն ունի լիովին ինքնիշխան լինելը, եւ ոչ թե կախված կամ ենթակա լինել արտաքին ազդեցությունից»: Լավ կլինի Ջոն Բոլթոնը իսկապես խորհեր իր ասած բառերի իմաստը»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Տպել
1938 դիտում

Զինվորական դատախազը Տանյա Լոքշինայի հետ քննարկել է գերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները

Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ

Հայկական տիրույթում հայտնիների անունից կեղծ գրառումներ են տարածվում. արձագանքել պետք չէ

ԱԱՏՄ-ն մտահոգիչ խախտումներ է արձանագրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներին (լուսանկարներ)

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Դավիթ Բեկի վարչական տարածքից ոչ մի հեկտար հողակտոր չի պակասել ու չի կարող պակասել. Սյունիքի փոխմարզպետ

Տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը եւ վեհաժողովի 51-րդ լիագումար նստաշրջանը

Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ

Կան մարմիններ, որոնց ինքնությունը պարզված չէ․ սպասում ենք ԴՆԹ անալիզի արդյունքներին․ ԱՀ ՄԻՊ

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են․ ԱԻՆ

Սյունիքի մարզը վերջին մեկ ամսում ստացել է ավելի քան 119 միլիոն դրամի տեխնիկա․ ՀՏԶՀ

Վարչապետ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Արցախից դեպի Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու հերթական դեպքի քննությամբ մեղադրանք է առաջադրվել 2 անձի

Ադրբեջանի կողմից ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը փաստվում է ձեռք բերված բավարար ապացույցներով. դատախազություն

Ադրբեջանի տարածած տեսանյութերում հարազատներին ճանաչած անձանց ՔԿ-ն խնդրում է դիմել իրենց

Ֆերդինանդ Կարապետյանը բոլոր շանսերն ունի օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու. Հովհաննես Դավթյան

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը

Եթե հայ գերիների մասնակցությամբ Ադրբեջանը զորահանդես կազմակերպի, կոպիտ հանցագործություն է լինելու․ ԱՀ ՄԻՊ

Սա նորից ադրբեջանական կազմակերպված ցեղասպանության քաղաքականության մաս է․ Արման Թաթոյան