Որ վաղն ամեն ինչ չսկսվի նորից. Լիլիթ Ավագյանի հոդվածը

30/10/2018 schedule12:45

Մայիսի սկիզբն էր: Ընկերուհիս պատմեց, որ հայրը նախկինում «ջրի մարդու» հետ ընդհանուր հայտարարի էր եկել: Վերջինս ջրաչափն այնպես էր հարմարեցրել, որ ջուրը ծախսվեր, սակայն գումարը քիչ գրանցվեր: Հեղափոխությունից հետո, պատմում էր ընկերուհիս, հայրը ամաչում է իր այդ քայլի համար: Հայրն ու «ջրի մարդը» պայմանավորվել են այլեւս ջուր չգողանալ:

Ու այդպիսի բազմաթիվ օրինակներ կան՝ սկսած ՀԴՄ կտրոն տրամադրելուց, անգամ փոքր բիզնեսն օրինական դաշտ տեղափոխելուց, երբ քաղաքացիներն իրենց պատասխանատու են զգում ազնիվ լինել պետության հետ հարաբերվելիս:

Ինչո՞ւ: Որովհետեւ իշխանության են եկել հեղափոխության ժամանակ իրենց կողքին կանգնած մարդիկ, որոնք աշխատում են՝ առանց գողանալու:

Սա չափազանց կարեւոր ազդակ է, որը դոմինոյի էֆեկտով կարող է տարածվել բոլոր տիպի փոխհարաբերություններում:

Այս մթնոլորտը պահելու համար կառավարությունն ուներ եւ այժմ էլ (իհարկե, որոշ կորուստներով) շարունակում է ունենալ հասարակության զգալի մասի աջակցությունը: Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին վստահելով՝ գործուղել են կառավարություն՝ ակնկալելով, որ վստահության մթնոլորտը կպահպանվի, վստահությունը կոնկրետ գործողությունների կվերածվի:

Հեղափոխությունը, որ նշանակում էր նաեւ կառավարության, բարձրաստիճան չինովնիկների մինիմալ հարմարավետություններ, մերժում նախկին իշխանությունների շքեղությունները, դեռեւս հապաղում է:

Երբ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը՝ Վարագ Սիսեռյանը, պարզվում է, ծառայողական մեքենա ունի, որով, սովորաբար, կառավարությունից շտապում է Բաղրամյան 26՝ աշխատանքային հանդիպման, չի ընկալվում: Հետո էլ պարզվում է, որ նրա ծառայողական մեքենան խցանումից դուրս գալու համար հանդիպակաց գոտի է դուրս գալիս:

Օգտատերերից մեկն իրավացիորեն նկատել էր, թե ինչո՞ւ այդ չինովնիկը Հանրապետության հրապարակից մետրո չի նստել եւ հինգ րոպեում հասել «Մարշալ Բաղրամյան» կայարան, ուղիղ վարչապետի նստավայր: «Վարորդս, վարորդիս, սպասարկող մեքենաս» արտահայտությունը գրասենյակների ղեկավարների շուրթերից լսելը ահավոր նյարդայնացնող է: Եվ այդ նյարդայնությունը չափելի է. սոցցանցերում օգտատերերը ուղղակի զարմանում էին, թե ինչու պետք է փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը ծառայողական մեքենա ունենա:

Դրան նախորդել էր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու՝ վարչապետի որոշումը: Այս նշանակումը վտանգավոր ուղերձներ ունի: Եվ ասեմ՝ ինչու:

Հունան Պողոսյանն աշխատել է մի համակարգում, որը ոտքից գլուխ կոռումպացված է եղել: Նա այդ համակարգի կարեւորագույն օղակն է: Նրա հետ ֆինանսական բազմաթիվ գործարքներ են ունեցել շարքային ոստիկանները, շատ մարդիկ նրան հիշում են, թե ինչպես է Պողոսյանը եղել իրենց եւ ոստիկանապետի միջնորդը ֆինանսական գործարքներում:

Երբ պաշտոնյաներն ազնիվ, չկոռումպացված ու պրոֆեսիոնալ են, դա պարտավորեցնում է նաեւ քաղաքացիներին՝ լինել հնարավորինս ազնիվ:

Եթե պաշտոնի են նշանակվում անազնիվ մարդու համբավ ունեցողները (այդ մասին կարող են վկայել անգամ շարքային ոստիկանները), նման նշանակումները այլեւս ՀՀ քաղաքացիներին չեն պարտավորեցնում ազնիվ լինել կամ վստահել իշխանություններին:

Կա մի ընդհանուր գիծ, որը ինքս նկատել եմ հեղափոխությանը մասնակցած, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կողքով քայլած եւ այժմ բարձր պաշտոններ զբաղեցնող չինովնիկների վարքագծում: Չհիմնավորված ինքնավստահությունն ու անբռնազբոս պահվածքը:

Նրանք հեղափոխության հաղթանակը թերեւս համարում են իրենց անձնական ձեռքբերումը, որի համար էլ փոքրիկ խրախուսական բոնուս են ստացել՝ նախարարական պորտֆել կամ որեւէ հիմնարկի ղեկավարի պաշտոն:

Վկան՝ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի պահվածքը Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջոցառման ժամանակ, որին, ի դեպ, ներկա են եղել նոբելյան մրցանակակիրներ: Վանեսյանը միջոցառման ընթացքում իրեն անվայել է պահել, տեղից ռեպլիկներ հնչեցրել, կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել: Տեղեկությունը հաստատել է նաեւ Երեւանի բժշկական համալսարանի լրատվական ծառայությունը:

Մտահոգիչ է, երբ հանկարծ պաշտոնի նշանակված, բարձր աշխատավարձով ու հանրային ուշադրության կենտրոնում հայտնված մեկը իր վարքով վնաս է հասցնում կառավարության հեղինակությանը: Այդ հեղինակությունը սասանվում է նաեւ վարչապետի՝ երբեմն ոչ մի տրամաբանության, ոչ մի հիմնավորման չդիմացող կադրային նշանակումներով: Որպես «դասական» նմուշ կարելի է ընդունել վերը բերված օրինակը՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում:

Ինչո՞վ էր ժամանակին հայտնի Հանրապետական կուսակցությունը: Նրանով, որ այս կուսակցության անդամները նույն մտածողությամբ, կյանքի տարբեր իրավիճակներում (վախ, գլխապտույտ՝ հաջողությունից, խուճապ, ուրախություն, տագնապ) կանխատեսելի վարք ցուցաբերող մարդիկ էին:

Հիմա էլ կառավարությունում կանխատեսելի վարքով, գրեթե նույն բառամթերքով չինովնիկներ են:

Երբ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որեւէ անհաջող կադրային նշանակում է անում, լրագրողները կարծիք են հարցնում կառավարության անդամներից, ԱԺ ԵԼՔ դաշինքի պատգամավորներից: Բոլորը կարծես նախապես անգիր արած տեքստեր հնչեցնեն: Պատրաստ են հիմնավորել, արդարացնել նշանակումը՝ անգամ ամենաանհավանական ու անտրամաբանական հիմնավորումները բերելով: Այն դեպքում, երբ բաց ու շիտակ քննադատությունը, տրամաբանական հակափաստարկները շատ ավելի արժանապատիվ են ու ավելի օգտակար հենց վարչապետի համար: Չմոռանանք, որ ամեն դեպքում, ունենալ իշխանություն՝ նշանակում է դիստանցվել ժողովրդից ու իրականությունից՝ անկախ քո կամքից:

Սա վտանգավոր եւ ռիսկային ճանապարհ է: Ժամանակավոր այս կառավարության անդամներին ինքնաքննադատությունը պակասում է: Այս հինգ-վեց ամիսներին սարեր շուռ տալ որեւէ մեկը չէր սպասում, սակայն յուրաքանչյուր ոլորտում այսօր էլ նույն խնդիրները նույն ծավալով կան, ինչ նախկինում:

Էյֆորիան, որի մասին այնքան խոսվում է, չկա. քաղաքացիներն արդեն շատ պրագմատիկ են մտածում: Այն քիչ մարդիկ, որոնք դեռեւս էյֆորիկ վիճակում են, հենց պաշտոնյաներն են:

Տպել
7356 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց