Վերաբնակեցման համար կարող են դիմել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ սփյուռքից. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել էր «Արցախ րութս ինվեսթմենթ» (ԱՐԻ) ներդրումային ընկերության մի խումբ բաժնետերերի: Հանդիպմանը քննարկվել է Արցախի Քարվաճառի շրջանում իրականացվող վերաբնակեցման ծրագիրը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին սկսել Քաշաթաղի շրջանի Աղավնո բնակավայրի 20 եւ Քարվաճառ քաղաքի 50 բնակարանների կառուցման շինարարական աշխատանքները: «ԱՐԻ» ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Վահան Գասարջյանը, անդրադառնալով Քարվաճառում իրականացվելիք բնակարանաշինությանը եւ հաշվի առնելով, որ այն կյանքի է կոչվելու ավստրալահայության միջոցներով՝ նշել է, որ առաջարկ կա թաղամասը «Սիդնեյ» անվանել:

«Ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար, սակայն ունեցած հնարավորությունները բավարար չեն այս ուղղությամբ լիարժեք քաղաքականություն իրականացնելու համար»,- այս մասին մեր զրույցում ասաց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

- Պարոն Մարտիրոսյան, «Արցախ րութս ինվեսթմենթ» ընկերության միջոցով մինչ այժմ քանի՞ բնակարան է կառուցվել վերաբնակեցման նպատակով:

- Նախ նշեմ, որ «ԱՐԻ» ընկերության հետ Արցախի կառավարությունը երկար տարիների արդյունավետ փոխհամագործակցության փորձ ունի: Մեր առաջին համատեղ ծրագիրը սկսել ենք 2010թ.-ին, որի մեկնարկը եղել է հայրենադարձ քաղաքացիներին արտոնյալ պայմաններով, առանց գրավի անասնավարկերի տրամադրմամբ: Հաջորդ փուլում ընկերության հատկացրած միջոցներով Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում կառուցվել եւ վերաբնակ ընտանիքներին է հանձնվել 50 առանձնատներով բնակելի թաղամաս՝ «Արիավան» անունով: Նոր ծրագիրը, որը օրերս քննարկել ենք «ԱՐԻ»-ի հոգաբարձուների խորհրդի պատասխանատուների հետ, բնակարանաշինական աշխատանքների շարունակումն էր:

Ինչ վերաբերում է վերաբնակեցման գոտում կառուցված բնակարանների թվին՝ ասեմ, որ դժվար է կոնկրետ թվեր նշել, քանի որ այդ քաղաքականությունը մեզանում իրականացվել է տարբեր փուլերով և եղանակներով: Օրինակ՝ սկզբնական շրջանում օգտագործվել է առկա բնակֆոնդը, ապա պետական միջոցներով ներդրվել է շինանյութերի տրամադրման ծրագիր, որով հնարավորություն է տրվել բնակիչներին վերանորոգելու իրենց բնակարանները: Դրան զուգահեռ՝ պետական եւ բարեգործական տարբեր ծրագրերով իրականացվել է նաեւ բնակարանաշինություն: Օրեր առաջ պետական միջոցներով Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում շահագործման է հանձնվել 50 առանձնատուն, որոնք տրամադրվել են հայրենադարձ ընտանիքների:

Ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Արցախի համար, սակայն ունեցած հնարավորությունները բավարար չեն՝ այս ուղղությամբ լիարժեք քաղաքականություն իրականացնելու համար: Ուստի, առիթն օգտագործելով, դիմում եմ համայն հայությանը՝ հորդորելով ավելի ակտիվ ներգրավվելու հայրենադարձության ծրագրի իրականացմանը:

- Որքա՞ն ներդրում է կատարում «Արցախ րութս ինվեսթմենթ» ընկերությունը ծրագրի համար:

- Արցախում «ԱՐԻ» ընկերության ներդրումների ծավալը ներկայումս կազմում է մի քանի միլիոն ամերիկյան դոլար, եւ հավատացած ենք, որ այն առաջիկայում կաճի: Պետք է նշել, որ «ԱՐԻ»-ի մոդելը նորամուծություն է վերջին տարիներին ձեւավորված Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում: Այն հնարավորություն է տալիս սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին աջակցել Արցախին՝ տրամադրելով ցածր տոկոսադրույքով նպատակային վարկ եւ, բնականաբար, ստանալ որոշակի շահույթ՝ ամբողջ գումարը վերադարձելիության պայմանով: 

Հուսով եմ՝ այս փոխշահավետ համագործակցությունը շատ լավ ապագա կունենա: Համենայնդեպս, մենք դրանում շահագրգռված ենք:

- Վերաբնակեցման համար ովքե՞ր կարող են դիմել եւ ի՞նչ սկզբունքով են ընտրվում, թե ովքեր պետք է այդ բնակարաններում ապրեն:

- Վերաբնակեցման համար կարող է դիմել յուրաքանչյուր հայ ընտանիք, ինչպես ՀՀ-ից, այնպես էլ սփյուռքից: Իհարկե, առաջնահերթությունը տրվում է երիտասարդ ընտանիքներին, բայց միևնույն ժամանակ որեւէ սահմանափակում դրված չէ:

Կառավարության որոշմամբ՝ նախ փոխհատուցվում է վերաբնակ ընտանիքի անդամների եւ գույքի տեղափոխման ծախսը, պետությունը պարտավորվում է այդ ընտանիքին ապահովել բնակարանով, ընտանիքի յուրաքանչյուր շնչի հաշվով տվյալ բնակավայրում գյուղատնտեսական նշանակության հողերի առկայության դեպքում՝ ԱՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվում է 0,6 հա հողամաս՝  ներառյալ տնամերձ հողամասը, 5 տարի ժամկետով ընտանիքը ազատվում է բնակարանային կոմունալ ծառայությունների վարձից  (բնակվարձ, ջրի եւ կոյուղու վարձ), օգտագործած էլեկտրաէներգիայի համար մեկ շնչի հաշվով տրվում է որոշակի չափով փոխհատուցում եւ այլն:

Նշեմ, որ Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններում հիմնականում ստեղծված են կենսագործունեության համար գրեթե բոլոր անհրաժեշտ պայմանները: Համայնքները էլեկտրաֆիկացված են, խմելու ջրի հարցը հիմնականում լուծված է, ունեն դպրոց, հասանելի են առողջապահական եւ կապի ծառայությունները, իսկ Գորիս-Ստեփանակերտ եւ Վարդենիս-Մարտակերտ մայրուղիները համապատասխանաբար անցնում են հենց նշված շրջաններով:

- Հիմնականում ի՞նչ աշխատանքով են զբաղվում վերաբնակեցված բնակավայրերում ապրող քաղաքացիները:

- Աշխատանքի բնույթը տարբեր է, գրեթե նույնը, ինչ Արցախի մյուս շրջանների բնակիչներինը: Սակայն պետք է ընդգծեմ հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվելը, որտեղ քաշաթաղցի մեր հայրենակիցները շատ ավելի առաջ են անցել: Հացահատիկի համախառն բերքի ստացման առումով Քաշաթաղի շրջանը վերջին տարիներին ապահոված ցուցանիշներով մոտ երկու անգամ գերազանցում է Արցախի մյուս շրջաններից յուրաքանչյուրին: Սա, միանշանակ, շոշափելի հաջողություն է, որը պետք է շարունակաբար զարգացնենք:

Տպել
5125 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց