Հանրակրթության վարչության պետը հնարավոր է դատի տա ավագանու անդամին. քննությունից բողոք կա

Դպրոցի ղեկավարման իրավունք (հավաստագիր) ձեռք բերելու քննություններից առաջինը, որն անցկացվել է հոկտեմբերի 17-ին, թեժ կրքեր է բորբոքել ու չի բացառվում, որ գործն ավարտվի դատարանով:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ավագանու երեկվա նիստում մեղադրանքներ է հնչեցրել քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հասցեին, որը նույնպես եղել է քննող հանձնաժողովի կազմում, իսկ հավակնորդերից ավելի քան 15-ը չեն հաղթահարել դրական շեմը: «Քննող հանձնաժողովի անդամները՝ Աննա Ստեփանյանի գլխավորությամբ, դրսեւորել են անհարգալից վերաբերմունք մանկավարժների նկատմամբ եւ քննելուց առաջ նրանց ենթարկել են բարոյահոգեբանական ճնշումների։ Ես ունեմ փաստեր, որ մի քանի մանկավարժներ այդ ճնշումների հետեւանքով քննության ընթացքում եւ քննությունից հետո պարզապես արտասվել են: Հավակնորդներին գնահատելիս հանձնաժողովի անդամները, ի դեմս վարչության պետի, առաջնորդվել են բացառապես սուբյեկտիվ վերաբերմունքով։ Տիկին Ստեփանյանը հատիկ-հատիկ մտաբերել է թիվ 11 դպրոցի այն ուսուցիչներին, ովքեր իրենց արդար բողոքն էին արտահայտել նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի դեմ եւ որոշել է կոպիտ, գռեհիկ պահվածքով, իր դիրքը չարաշահելով, վրեժխնդիր լինել այդ մանկավարժներից։ Նա նաեւ հիշել է, որ նմանատիպ դեպք եղել է նաեւ 164 դպրոցի ուսուցիչների հետ եւ ցավեցրել է նրանց ՝ այսպիսով պաշտպանելով Հայաստանի հանրապետական կուսակցության պատիվը»,- մասնավորապես, ասել է Անի Սամսոնյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ 30 եւ ավելի տարվա մանկավարժներին անգրագետ ու կիսագրագետ անվանող անձն իրավունք չունի հանրակրթության վարչության պետ աշխատել՝ պահանջելով Ստեփանյանի հրաժարականը: Ավագանու անդամը նաեւ հիշել է, որ Աննա Ստեփանյանը դիտորդի կեղծ վկայականով ժամանակին ընտրատեղամասում աշխատում էր ՀՀԿ-ի օգտին:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը հայտարարում է, որ դպրոցի ղեկավարման հավաստագրի քննությունների ժամանակ ինքը հանձնաժողովի յոթ անդամներից մեկն է եղել, քննությունը վարել է ԿԳ փոխնախարար, հանձնաժողովի նախագահ Լուսինե Առաքելյանը եւ հավակնորդների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունք ու լարված մթնոլորտ չի եղել: «Ցավում եմ, որ ավագանու անդամը կարող է միակողմանի, առանց լսելու դիմացինի կարծիքը, նման հայտարարություններ անել, որովհետեւ այսօր մենք անհիմն շատ բողոքներ ենք ստանում, եւ երկու կողմին անպայման լսում ենք եւ անում մեր մեկնաբանությունը: Այս պարագայում միակողմանի ելույթ ունենալը ուղղակի իրավունքների ոտնահարում էր եւ ավագանու լիազորությունների վերազանցում: Ես հանձնաժողովի յոթ անդամներից մեկն եմ եղել, որն ընդամենը դրել է իր գնահատականը: Մյուս վեցը կարող էին այս կամ այն թեկնածուին բարձր գնահատել եւ իմ դրած գնահատականը որոշիչ դեր չէր ունենա»,- ասաց Աննա Ստեփանյանը՝ հավելելով, որ երբ հավակնորդների բողոքի արդյունքում նաեւ համադրել են հանձնաժողովի անդամների գնահատականները, տեսել են, որ դրանք հիմնականում համահունչ են:

«Ես ինքս լինելով մանկավարժ, որեւէ մանկավարժի իմ գործունեության ողջ ընթացքում որեւէ վիրավորանք չեմ հղել: Իսկ քննության մթնոլորտը եղել է խաղաղ, հանգիստ, ամբողջը վարել է փոխնախարարը՝ անգամ օգնելով, անգամ այն դեպքերում, որ չէին կարողանում որոշակի մեկնաբանություններ անել, ինքը նորից էր հարցադրումը անում եւ շատ բարեհամբույր ձգտում նրան, որ կարողանար ստանալ պատասխան: Անի Սամսոնյանի ներկայացրածում անգամ մեկ բառ ճշմարտացի չէ, ամբողջը սուտ է, հերյուրանք է: Եվ ասեմ ավելին, եթե անգամ մանկավարժները իրենք գրել էին կրթության նախարարին ուղղված նամակը, որտեղ ամեն ինչ կեղծիքի եւ ստի վրա էր հիմնված, ցավում եմ, որ այսօրվա մեր սերունդները վստահված են մանկավարժների, որոնք կարող են ստել»,- նկատեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը:

Նաեւ չհերքեց մեր տեղեկությունները, թե մտադիր է դատական հայց ներկայացնել՝ ընդդեմ ավագանու անդամ Անի Սամսոնյանի: Նշեց, սակայն, որ առայժմ չի շտապում դա անել, որովհետեւ հնարավոր է խնդիրը կարգավորվի ԿԳ նախարարի, հանձնաժողովի ու ավագանու անդամների հետ համակողմանի քննարկումից հետո: «Երբ չի հնչի բավարար պատասխան, որ դա իրականությանը չի համապատասխանում, այնժամ կորոշեմ: Այս պահին քայլեր չեմ ձեռնարկում, որովհետեւ կարծում եմ՝ քննության ձայնագրությունները տրամադրելուց հետո նախարարի վերաբերմունքը կլինի վստահ եւ հարցը դրան չի հասնի»,- նշեց Աննա Ստեփանյանը: Ու թեպետ տեխնիկական խնդիրների պատճառով ոչ բոլոր հավակնորդների պատասխաններն են ձայնագրվել, վարչության պետը կարծում է, որ գոյություն ունեցող մեծ մասը բավարար կլինի կարծիք կազմելու համար:

Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ, քննական հանձնաժողովի նախագահ Լուսինե Առաքելյանը նույնպես վստահեցնում է, որ հավակնորդների նկատմամբ հանձնաժողովի, այդ թվում ՝Աննա Ստեփանյանի վատ վերաբերմունքի ու նրանց վիրավորելու մասին խոսք լինել չի կարող: Ի դեպ, այսօր էլ քննություն էր հանձնում հավակնորդների հերթական խումբը, եւ դժգոհություններ մենք չլսեցինք:

«Հոկտեմբերի 17-ին ու դրանից հետո քննություններին մասնակցած բոլոր հավակնորդները պետք է իրենք իրենց ազնվորեն հարցնեն՝ արդյոք լիարժե՞ք են պատասխանել կամ լիարժե՞ք են պատրաստված եղել, թե՞ ոչ: Կամ արդյոք պե՞տք է միայն կենտրոնանալ հանձնաժողովի անդամների վրա, թե գուցե վերապատրաստող կազակերպության խնդիրն էլ այստեղ կա. ինչ ուղղվածությամբ վերապատարստում է եղել, ինչ մեթոդաբանությամբ, արդյոք միայն եղել է թեստային մեթոդիկայով վերապատրաստում, թե օրենքի մեկնաբանությամբ վերապատատրաստում: Այս ամենն էլ պետք է հաշվի առել: Առաջին օրվա վերապատարստվածները, այո, չկարողացան լիարժեք պատասխանել եւ հիմնականում թերի կամ թերիից նույնիսկ ցածր պատասխաներ էին: Մթնոլորտի այն բնականությունը, որ դուք այսօր տեսաք, չէր կարող արհեստական լինել»,- նկատեց փոխնախարարը:

Նա նաեւ չբացառեց, որ բողոքները որոշակի շահեր են հետապնդում, բայց խոստացավ դրանց առավել մանրամասն անդրադառնալ, երբ հավաստագրման գործընթացն ավարտվի եւ լինեն ընդհանուր պատկեր ու վերլուծություն: «Ես կարծում եմ, որ իրենց բողոքը կարող է անձնավորված լինել: Այնտեղ մի քանի շահեր կան՝ սկսած անձնականից մինչեւ բիզնես շահեր: Շատ-շատ խորքային խնդիրներ կան, որոնց մենք անպայման կանդրադառանք: Ես այս պահին չեմ ուզում այդ մասին խոսել, բայց ուզում եմ նաեւ հիշեցնել եւ խնդրել, որպեսզի անպայման ուսումնասիրեն Կրթության եւ գիտության նախարարի N395 հրամանը՝ հավաստագրերի ստացման վերաբերյալ, որտեղ հստակ նշվում է բողոքարկման կարգը, եւ այս պահին ոչ քաղաքապետարանը եւ ոչ ԿԳ նախարարությունը որեւէ լիազրություն չունեն հանձնաժողովի անդամի գործունեությունը վերաուսումնասիրելու: Եթե իրենք բավարարված չեն, կարող են դիմել դատարան՝ իրենց իրավունքները վերականգնելու եւ դա հարցի լուծման շատ օրինաչափ եւ իրավաչափ ճանապարհ է»,- արձանագրեց նախարարի տեղակալը:

Հավաստագրման այսօրվա քննություններին մասնակցում էր 25 հավակնորդ: Դրական շեմը չեն հաղթահարել 7-ը՝ երկուսը թեստային փուլի, հինգը՝ բանավորի արդյունքներով:

Տպել
5882 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց