Այս նախագծով տուգանքի առավելագույն չափը 25 հազար դրամ է լինելու. ՃՈ պետի տեղակալը բալային համակարգի մասին

Հայաստանում առաջին անգամ կիրառվելու է բալային համակարգ, այսինքն յուրաքանչյուր վարորդի յուրաքանչյուր տարի տրվելու է 9 բալ, եւ յուրաքանչյուր խախտում կունենա որոշակի բալային  նիշ, եւ այդ 9 բալը յուրաքանչյուր խախտումից հետո նվազելու է:  

«Այս համակարգը իրենից ենթադրում է նոր վարչական տույժի տեսակ, որը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումն է»,- այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

- Պարոն Խաչատրյան, ի՞նչ է իրենից ներկայացնում բալային համակարգը եւ դրա ներդրման արդյունքում ի՞նչ դրական փոփոխություններ են սպասվում:

- Բալային համակարգի կիրառման ժամանակային անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ այսօր մեր կառավարության որդեգրած քաղաքականության մեջ արտացոլվում է, որ հնարավորինս պետք է թեթեւացվի սոցիալական բեռը: Տուգանելը պետք է հիմնական նպատակը չլինի վարչական իրավախախտումների համար:

Անհրաժեշտություն առաջացավ նախ եւ առաջ ավելի արդյունավետ կազմակերպել երթեւեկության անվտանգությունը, ավելի արդյունավետ վարչարարություն իրականացնել եւ այդ վարչարարությամբ նվազեցնել սոցիալական բեռը: Եթե հիշում եք՝ մայիսի 23-ից ճանապարհային ոստիկանությունը որդեգրեց մի քաղաքականություն, որով տուգանքների կիրառման պրակտիկայի մեջ էական մեղմացում եղավ: Մի շարք իրավախախտումներով տուգանքներ չէին կիրառվում, կիրառվում էր նախազգուշացում կամ դիտողություն:

Սակայն այս վարչարարության մեղմացմանը պետք է նաեւ զուգորդվի համարժեք միջոցառումների իրականացումով, որպեսզի դաշտը բաց չմնա: Այսինքն, որոշակի խումբ մարդիկ չսկսեն օգտվել այս հանգամանքից, եւ լավագույն լուծումը տուգանային համակարգի միավորների կիրառումն է:

Այս համակարգը իրենից ենթադրում է նոր վարչական տույժի տեսակ, որը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումն է, ինչը վրա է հասնում տուգանային միավորների սպառվելու պահից:

Այսինքն, այդ տուգանային միավորների սպառվելը արդեն իսկ վարչական տույժի տեսակ է, որը իրենից նյութական զրկանքներ չի ենթարկում, սակայն ստիպում է, որպեսզի վարորդները չկատարեն խախտումներ: Էությունը կայանում է նրանում, որ ցանկացած վարորդի տրվելու է ի սկզբանե 9 միավոր եւ որոշակի իրավախախտումների դեպքում, որոնք հանրորեն մեծ վնասակարություն ունեն, որոնք ՃՏՊ-ների առաջացման պատճառ են կամ նպաստող պայման, այդ խախտումներով տուգանային միավորները կնվազեն եւ սպառվելու դեպքում 6 ամսով կկասեցվի անձի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը:

Այսինքն, այս պայմաններում վտանգի տակ է դրվում բազմակի իրավախախտումներ կատարելու դեպքում անձի վարորդական իրավունքը` 6 ամսով, ինչը, կարծում ենք, էական զսպող ազդեցություն կունենա իրավախախտումների այս աճի եւ ՃՏՊ-ների այս աճի տենդենցի նկատմամբ:

- Կարո՞ղ ենք ասել, որ սա նոր մոտեցում է, եւ այս մոտեցումը հստակորեն ուղղված է քաղաքացիների անվտանգության ապահովմանը, այլ ոչ թե ուղղակի տուգանքների միջոցով փող ստանալուն:

- Նախ, ես նշեցի, որ որպես երկրորդական արդյունք սոցիալական բեռի թեթեւացումն է: Այն նախագծով տուգանքների հետեւանքների չափերն են էականորեն նվազել: Այսօրվա գործող օրենսդրությամբ մենք ունեն տուգանք մինչեւ 500 հազար դրամ, այս նախագծով տուգանքի առավելագույն չափը 25 հազար դրամ է լինելու: Այսինքն, թեթեւացրել ենք սոցիալական բեռը, բայց որպեսզի այդ ցածր տուգանքի չափը չնպաստի իրավախախտումների քանակի աճին՝ դրան համարժեք կիրառում ենք տուգանային միավոր, որը զսպում է: Եւ վարորդին որեւէ կերպ ձեռնտու չի իրավախախտում կատարել, նույնիսկ այն պարագայում, որ ինքը մուծելու խնդիր չունի: Անգամ, եթե անձը մուծելու խնդիր չունի` անընդհատ կարող է իրավախախտում թույլ տալ, որը այսօր բազմաթիվ դեպքերում նկատվում է: Այս պարագայում նրան ձեռնտու չէ բազմաթիվ խախտումներ կատարել եւ վճարել, որովհետեւ բացի վճարելուց, վրա է հասնում մեկ այլ հետեւանք` վարելու իրավունքի կասեցում: Սրանով սոցիալական բեռը էականորեն նվազեցվել է: Այսինքն, մոտ 28 անուն տուգանքների չափերը նվազել են 50 տոկոսով: Կան տուգանքներ, որոնց չափը ավելացել է:

- Ո՞ր տուգանքներն են դրանք:

- Օրինակ, անվտանգության ամրագոտիով չամրակապած վիճակում վարելը: Որովհետեւ գտնում ենք, որ լուրջ վտանգ է սպառնում քաղաքացիների անվտանգությանը այս իրավախախտումը: Կարծում ենք՝ դժվար չէ, որեւէ ջանք կամ նյութական ռեսուրսներ չի պահանջվում, որպեսզի մարդիկ օգտվեն այդ ամրագոտուց: Եւ այս բարձրացմամբ հույս ունենք, որ մենք էլ չենք հանդիպի առանց ամրագոտու երթեւեկելուն: Իսկ եթե չհանդիպենք, զոհերի թվի էական նվազում կունենանք:

Նախատեսում ենք, որ հնարավոր է՝ 20-30 տոկոս նվազում լինի, եթե բոլորը ամրագոտին կապած երթեւեկեն:

- Ե՞րբ է նախատեսված այս ծրագրի իրականացումը:

- Այսօր դրված է հանրային քննարկման: Քննարկումները գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակվում է: Քննության առարկա են դառնում բոլոր առաջարկությունները` հասարակական կազմակերպություններից, քաղաքացիներից: Եւ դեռեւս կարող եմ ասել, որ վերջնական տարբերակը չէ այն՝ ինչ-որ այսօր ունենք, սակայն հիմնական կոնցեպցիան արդեն իսկ կա: Հնարավոր է՝ որոշակի փոփոխություններ արվեն: Կանխատեսվում է, որ 2019 թվականին նոր ԱԺ-ի ձեւավորումից հետո կմտնի ԱԺ: Կարծում ենք՝ 2019 թվականի գարնան վերջում կամ ամռան սկզբին արդեն կմտնի ուժի մեջ:

- Վարորդների հետ քննարկման արդյունքում ի՞նչ եզրահանգման եք եկել: Նրանք կո՞ղմ են այս նախագծին, թե՞ գործող օրենսդրությունն ավելի հարմար էր իրենց:

- Հայաստանում վարորդների 80 տոկոսն օրինապահ է: Նրանք տարվա մեջ խախտումներ են անում մեկ, երկու, երեք անգամ: Դրանից բարձր, այսինքն, այն 20 տոկոսը, խախտում են կատարում 10 անգամ, 20 անգամ: Եւ մի տոկոսից էլ ցածր թվաքանակ ունենք, որոնք կատարում են 50, 100, նույնիսկ 500-ից մինչեւ 1000 իրավախախտում տարվա մեջ:

Բնականաբար, այդ վերջին 1 տոկոս խմբի մեջ եղած վարորդները բողոքում են: Բնականաբար, նրանք այսօր չեն վճարում այդ տուգանքները, քանի որ միջոց չունեն վճարելու, գույք էլ չունեն, որպեսզի բռնագրավեն: Կամ ունեն միջոցներ եւ նրանց համար հոգ չէ տուգանքները վճարելը, անընդհատ վճարում են եւ նորից խախտում են կատարում: Այս կոնտինգենտը դժգոհում է, բայց օրենքի թիրախը հենց այս կոնտինգենտն է հանդիսանում: Մնացած 80-90 տոկոսի մեջ բոլորը, կարծում եմ, ողջունում են եւ ընդունելի են համարում: Մտավախություններ ունեն, իհարկե, որը չիմացության արդյունք է: Դրա համար օրենքի այս հանրային քննարկումը երկարատեւ ժամկետով ենք անում, որպեսզի քննարկվի, մարսվի, նոր հետո օրենքը ընդունենք: Հիմնականում բոլորը ողջունում են:

Տպել
4361 դիտում

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ

Բագրատ Գալստանյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու. նա երկքաղաքացի է

Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել