Երևան
10 °C
ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հակասական զգացողություններ ունի աշխարհի 2018 թ. առաջնությունում իր ելույթից հետո: Մի կողմից դարձել է ՀՀ պատմության առաջին մարզիկը, որն աշխարհի առաջնության բազմամարտի եզրափակչում տեղ է զբաղեցնում լավագույն տասնյակում (9-րդ տեղ): Նաեւ դուրս է եկել իր հիմնական գործիքի՝ հենացատկի եզրափակիչ: Մյուս կողմից, եթե կարողանար հենացատկի եզրափակչում գրանցել նույն արդյունքը, ինչ որակավորման փուլում՝ 14.750, բրոնզե մեդալ կնվաճեր, բայց վաստակեց 13.933 միավոր ու ավարտեց 7-րդ տեղում: Այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոսեց այդ մասին:
«Ինչ-որ չափով ուրախ եմ, ինչ-որ չափով տխուր, որովհետեւ միշտ եզրափակչում ես իմ ցատկը լավ եմ կատարել: Այս եզրափակչում մի փոքր լավ չկատարեցի, երեւի փորձն էր մի քիչ պակաս, քանի որ այդ վարժությունն առաջին անգամ էի կատարում մրցումների ժամանակ: Պարապմունքների ժամանակ ուրիշ է, իսկ մրցման ժամանակ՝ ուրիշ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախապատրաստական շրջանում մարզադահլիճում գործիքի հետ կապված խնդիր է եղել, ինչի պատճառով բավականաչափ չի կարողացել հղկել նոր վարժությունը:
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված մրցաշարի բազմամարտի եզրափակչում Դավթյանը ՀՀ հավաքականի համար նշանակալից արդյունքի հասավ որակավորման փուլը չհաղթահարելուց հետո: Առաջին ռեզերվ էր, Կանադայի ներկայացուցիչը հրաժարվեց մասնակցել, ինչից հետո նա կրկին շանս ստացավ, ու գրեթե 4 բալով բարելավեց ցուցանիշը: Որակավորման փուլում վաստակել էր 79.331 միավոր, իսկ եզրափակչում հասցրեց 83.140-ի:
Առաջիկայում Դավթյանը հավաքականի հետ մասնակցելու է Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի կազմում են լինելու նաեւ Եվրոպայի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, Համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Թովմասյանը: Գավաթի խաղարկությունը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին: Ավարտվելու է 26-ին: Սա Տոկիո 2020-ի վարկանիշային առաջին մրցաշարն է:
Ոստիկանի ինքնազգացողությունը վատացել է ընդհարման պահին. ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել Դատախազության շենք
Մեղրի և Ագարակ քաղաքներից 79 տնային տնտեսություն 700,000-ական դրամ բիզնես ծրագրի ֆինանսական աջակցություն կստացան
Մեր գործընկերները պատրաստվում են Ծիծեռնակաբերդում կայանալիք միջոցառմանը․ Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Վրաստանը Բրիտանական շտամի թիրախում է
Արձակուրդում է գտնվում 21 դատավոր, իսկ COVID-19-ով պայմանավորված` 7 դատավոր գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում․ ԲԴԽ
«Ազատություն Նավալնուն» ակցիան ավարտվել է զանգվածային ձերբակալություններով
Ինքնասպանության փորձը կանխվել է
Եվրոպայի երկար սպասված բացումը․ շենքի ներսում սնվելու համար անհրաժեշտ է պատվաստման վկայագիր ներկայացնել
Դե թող հիմա ասեն՝ բե՞ռ է Արցախը, թե՞ վահան. Դավիթ Բաբայանը՝ Սյունիքում առկա իրավիճակի, Արցախում կրակոցների մասին
Այսօր մեքենայի պայթյունից տուժած տղամարդն անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
4 հայ մարմնամարզիկ կպայքարի մեդալների համար առանձին գործիքների վրա վարժություններում
Դատախազության առջև ակցիա իրականացնողները մերժել են մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը․ Գոռ Աբրահամյան
Ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում. վթարվել է Արզնի-Երևան մայրուղային ջրատարը
Հայ կիսապաշտպանը պայմանագիր է կնքել ֆրանսիական Լիգա 1-ի թիմի հետ
Ներքին Խնձորեսկում 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի պատահաբար Ադրբեջանի տարածքում է հայտնվել․ գյուղապետարան
Ակցիայի ժամանակ ինքնազգացողությունը վատացած ոստիկանը հետազոտվում է. բերման է ենթարկվել 14 անձ
Թուրքիայում խոսքի ազատության խնդիրներ, Նավալնիի ազատում, հակամարտություններ. ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն ավարտվել է
Արամ Սուքիասյանը հաղթող է ճանաչվել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար անցկացված մրցույթում
Հակառակորդի սադրիչ և ագրեսիվ գործողությունները նպատակ ունեն տորպեդահարել ՌԴ խաղաղապահ առաքելությունը. Արցախի ԱԳՆ
Դատախազության մոտ հրմշտոցի հետևանքով ոստիկանի ինքնազգացողությունը վատացավ. նրան տեղափոխեցին հիվանդանոց
Հալաբյան-Էստոնական խաչմերուկի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն
Լարված իրավիճակ Գլխավոր դատախազության դիմաց. ակցիայի մասնակիցները փորձեցին ներխուժել շենք
«Գրականություն» առարկայի անվան մեջ «հայ» բառը կավելացվի, իսկ «եկեղեցու պատմությունը» առանձին նախատեսվում է ավագ դպրոցում
Հաղարծին գյուղին հարակից անտառում քաղաքացին ընկել է․ վերջինս հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ
Մենք կողմ ենք ռազմագերիների խնդրի լուծմանը՝ համաձայն «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի. Մարիա Զախարովա
Չարենցի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
17 անիվավոր տրակտորներ և 2 ՈւԱԶ ավտոմեքենա՝ Հայաստանի 8 մարզի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին
«Ժխտողականության հարցում Թուրքիայի ներկա իշխանությունը նախկինից ավելի վատն է». թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթար
ԿԳՄՍ նախարարը կհաստատի Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
ՊՆ-ն քաղաքացիներին հորդորում է չդիմել ՊՆ իրավասությունների շրջանակից դուրս հարցերով
Էրդողանի նյարդերը տեղի են տալիս
Ընդդիմության ակցիան՝ ի աջակցություն սյունեցիների մեկնարկել է. շարժվելու են դեպի դատախազություն
Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ դեսպանության ռազմական կցորդի ուղեկցությամբ
Հետմահու պարգևատրվել են ԱԱԾ ահմանապահ զորքերի մի խումբ զինծառայողներ
Վերջին 2 տարվա մեջ ՀՔԾ քննիչների 18 որոշում է վերացվել դատախազության կողմից
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մեկ շաբաթ կգործի «Վտանգված ժառանգություն․ Արցախ». ցուցահանդեսը․ մուտքն ազատ է
Հայ խաղաղապահները Կոսովոյում մասնակցել են վարժանքների
Հրապարակվել է Վենետիկի Հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ. Բադասյան
Սյունիքում երեկ տեղի ունեցած դեպքերի առնչությամբ այս պահին բերման ենթարկվածները 16-ն են
ՄԻՊ-ը շարունակում է այցելել Սյունիքի դեպքերի առնչությամբ ձերբակալվածներին ու բերման ենթարկվածներին
© 2021 Հայկական ժամանակ