Ինձ հրավեր ուղարկվել է կառավարությունից. գյուղնախարարը չի ասում՝ ով է նկատել իր տաղանդն ու պաշտոն առաջարկել

Տիգրան Ավինյանի ընկերությանը գրանտ տալու գործընթացը սկսվել էր փետրվար ամսից, երբ Ավինյանը պաշտոն չուներ: ԱԺ-ում լրագրողների հետ նման պնդումներ արեց գյուղնախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյան: «Միայն գրանտի տրամադրման պահը համընկել է փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու հետ: Գրանտը տրամադրելու համար եղել են տարբեր հանձնաժողովներ, որտեղ հիմնադրամի տնօրենը որեւէ ներկայացուցիչ չի ունեցել եւ հանձնաժողովում որեւէ անդամ նշանակելու հնարավորություն չի ունեցել: Գրանտի տրամադրումը հաստատած հանձնաժողովի անդամները նշանակվել էին դեռ 2015 թվականից»,- ասաց գյուղնախարարը, որն Ավինյանին տրված գրանտի ժամանակ եղել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ղեկավարը:

Անդրադառնալով հարցին՝ ով է վարչապետի մոտ բարեխոսել, որ ինքը նշանակվի գյուղնախարարի պաշտոնում, Գեւորգյանն ասաց. «Ինձ հրավեր ուղարկվել է կառավարությունից: Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ ինչպես Ավինյանի, այնպես էլ կառավարության մյուս անդամների հետ ունեմ գործնական լավ հարաբերություններ»:

Հարցին՝ ի վերջո ո՞վ է նկատել իր տաղանդը եւ հրավիրել աշխատելու, նախարարը պատասխանեց. «Չեմ կարող ասել, թե ով է նկատել իմ տաղանդը եւ հրավիրել»:

Գեղամ Գեւորգյանը նշեց, որ ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով չի մասնակցելու, չի լինելու նաեւ համամասնական ցուցակում: «Առաջարկ չի եղել: Եթե լիներ առաջարկ՝ կքննարկեինք»,- ասաց նա եւ պատասխանելով մեր հարցին նշեց, որ նախապայման չի եղել, որ նա քաղաքական գործընթացներում չի լինելու: Սակայն նշեց, որ ընտրություններից հետո ցանկանում է նշանակվել գյուղնախարարի պաշտոնում:

Հարցին՝ եթե քաղաքական գործընթացներին չի մասնակցում, ինչպե՞ս է պատրաստվում քաղաքական պաշտոն զբաղեցնել, Գեւորգյանն ասաց. «Դուք ինձ համոզում եք, որ ընտրություններին մասնակցե՞մ: Ես ձայներ ոչ մեկի համար չեմ ապահովելու: Ես լավ աշխատանքով եմ հավակնում»:

Մեր հարցին՝ Կարեն Կարապետյանի հետ մտերմությո՞ւնն է կաշկանդում, որ մասնակցի ընտրություններին, նախարարը հայտարարեց, որ Կարապետյանի հետ մտերմիկ կապեր չկան:

ՀԺ-ի հարցին՝ գյուզարգացման հիմնադրամում 1,5 մլն աշխատավարձ ստանալուց հետո, հիմա շահեկա՞ն է 6-7 հարյուր հազար դրամով նախարար աշխատելը, Գեւորգյանն ասաց. «Նախարար աշխատելու համար ամենագրավիչ բանը աշխատավարձը չէ: Դա բավականին պատվաբեր աշխատանք է»:

Վարչապետի վերահսկողության ծառայությունը պարզել է, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր հողատարածքները ջրել է գաղտնի ջրագծերով: Նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատրաստվում ստվերը վերացնել: «Գյուղատնտեսության նախարարությունը ստվերի դեմ պայքարի համար չէ ստեղծված: Հիմա, որ մեր ոլորտում գյուղացու կովը գողանան, գյուղնախարարությունն է զբաղվելո՞ւ, թե՞ իրավապահ մարմինները»:

Տպել
8590 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ