Քարոզում է Քոչարյանը. պապա, էս քեզ պետք ա՞

08/11/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 4-ի համարում

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ԵՊՀ իրավաբանության եւ միջազգային հարաբերությունների բաժինների մի խումբ ուսանողների եւ  դասախոսների հետ հանդիպման ժամանակ սկիզբ դրեց Սահմանադրության  բարեփոխումների հանրաքվեի նախագահական քարոզարշավին: Ակնհայտորեն պարոն Քոչարյանը շատ հիմնավոր էր պատրաստվել իր   քարոզարշավի մեկնարկին, եւ տպավորությունն այնպիսին էր, որ երեկ նա ուղղակի բացեց եւ սեղանին դրեց իր բոլոր հիմնական խաղաքարտերը:

Ներածական խոսքում պարոն Քոչարյանը «նախագահական»  դիրքորոշումները ներկայացրեց մինչ այժմ հանրաքվեի «այո» կամ «ոչ» քարոզիչների կողմից բեմահարթակ նետված բոլոր կարեւոր հարցերի կապակցությամբ, գրպանից հանեց արխիվային փաստաթղթեր, որոնց իմաստը ընդդիմության հիմնական դեմքերին ապտակ հասցնելն էր, խոսեց զգայական, բարեփոխիչի եւ ժողովրդավարի լեզվով, մի շարք կատակներ արեց, համեմատություններ անցկացրեց. կարճ ասած` Ռոբերտ Քոչարյանը երեկ շատ էներգիա կորցրեց: Ընդ որում՝ նա ասաց, որ այդ ամբողջն ինքը անում է հանուն ժողովրդի, երկրի եւ իր որդիների, անձամբ իրեն այդ բարեփոխումները պետք չեն, քանի որ դրանցով սահմանափակվելու են իր լիազորությունները, որոնցից ինքը բոլորովին էլ չի ձանձրացել:

«Չեմ ձանձրացել, հեչ չեմ ձանձրացել»,- առանձնահատուկ եւ բազմանշանակալից ժպիտով շեշտեց Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս, մի ուսանողի հարցին պատասխանելով, պատմեց, թե երբ բարեփոխումների փաթեթի գրքույկը տուն է տարել, եւ իր որդիները ծանոթացել են դրան, որդիների եւ իր միջեւ տեղի է ունեցել հետեւյալ երկխոսությունը. ««Պապա, էս քեզ պետք ա՞»,-հարցրեց զավակներիցս մեկը, եւ ես գիտե՞ք ինչ ասացի, ասացի` անձնապես ինձ պետք չի, տղաս, բայց քեզ պետք ա, քո համար եմ անում, քո ամբողջ կյանքը դեռ առջեւում է, եւ ես ուզում եմ, որ դու ապրես ավելի ազատ, ազատական արժեքների վրա հիմնված երկրում»,- հայր եւ որդու զրույցի ահա այսպիսի իդեալական հատված ներկայացրեց Քոչարյանը:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Սահմանադրության փոփոխությունները մերժվեն ժողովրդի կողմից: Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը դա կընդունի որպես  անվստահություն իր իշխանությանը եւ արդյո՞ք կհետեւի Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ կհայտարարի, որ նման արդյունքի դեպքում ինքը հրաժարական կտա: Այս հարցին պատասխանելով՝ ՀՀ գործող նախագահը երեկ պարզ եւ հստակ հայտարարեց, որ ինքը իրերը բոլորովին այլ տրամաբանության մեջ է տեսնում: «Ես որպես նախագահ տեր եմ լինելու ե՛ւ «այո»-ին, ե՛ւ «ոչ»-ին»,-  հրաժարականի մասին խոսակցություններին վերջ դրեց նա եւ շարունակեց, որ «ոչ»-ը ոչ թե իր իշխանության մասին է վատ խոսելու, այլ հենց ժողովրդի: Ըստ Ռոբերտ Քոչարյանի տրամաբանության, «ոչ»-ը կնշանակի, որ ժողովուրդը պատրաստ չէ ավելի խորը ժողովրդավարության այն դեպքում, երբ ինքը` Ռոբերտ Քոչարյանը, հանուն այդ ժողովրդավարության պատրաստ է իր լիազորությունները զիջել:

«Բոլորն ասելու են՝ հասարակությունը չքվեարկեց ավելի առաջադեմ նախագծի համար, ինչը վիրավորական է: Ստեղծվում է մի վիճակ, որ ժողովրդավարությունը խորացնելու պատրաստակամության առումով իշխանություններն ավելի առաջ են անցել, քան հասարակությունը»,- հայ ժողովրդին թասիբի գցեց ՀՀ նախագահը: Հաջորդ պահին, սակայն, Ռոբերտ Քոչարյանը գործի դրեց «մխիթարության» հայտնի տեսակը՝ նշելով, որ թեեւ գործող Սահմանադրությունը հետ է մնացել ժամանակից եւ փոփոխվելու անհրաժեշտություն կա, սակայն եթե ժողովուրդը  «ոչ» ասի` աշխարհը փուլ չի գա: «Այս Սահմանադրությամբ եւս կարելի է ապրել, բայց այսպիսի համեմատություն անենք` ոնց որ հին մեքենայով: Արագությունը էն չի, մի քիչ աղմուկը շատ է, յուղ ա վառում:

Բայց կարելի է օգտվել, ինչ-որ տեղ հասնել: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե այդ տեղը ինչ ես դու պատկերացնում: Մինչեւ Սեւան կհասնենք, մի քիչ հեռու գնանք, բուքսիրով ետ կգանք: Հիմա որոշումը մերը պետք է լինի, մենք ի՞նչ ենք ուզում. ուզում ենք արագ զարգացո՞ւմ, թե՞ ուզում ենք յուղ վառել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ շարունակելով, որ ընդդիմությունը ժողովրդին քարոզում է երկրորդ տարբերակը: Ահա ուրեմն այս «յուղ վառող» ընդդիմությանը ջախջախելու համար էլ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ինքը ձեւակերպեց` Հայաստանի Հանրապետության անունից հանեց 2000 թվականի փաստաթուղթ, որում առկա էին Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի եւ Խորեն Սարգսյանի ստորագրությունները:

Փաստաթուղթը ստորագրվել է ԵԽ-ին անդամակցելու ՀՀ դիմումի շրջանակներում, այսինքն՝ այն ժամանակ, երբ Հայաստանը  ցանկություն է հայտնել անդամակցել Եվրախորհրդին: ԵԽ-ին նման դիմում  ներկայացրել են Ռոբերտ Քոչարյանը, որպես ՀՀ նախագահ, Արմեն Խաչատրյանը, որպես ՀՀ ԱԺ նախագահ եւ Արամ Զավենի Սարգսյանը, որպես ՀՀ վարչապետ: Իսկ Գեղամյանը, Վազգեն Մանուկյանն ու Խորեն Թռչունիչը ստորագրել են այդ դիմումներին կից փաստաթղթի տակ որպես ԱԺ ֆրակցիաների ղեկավարներ` հաստատելով, որ իրենք ամբողջությամբ ընդունում են ԵԽ անդամակցության պարտավորությունների փաթեթը: Կարող է հարց առաջանալ` ի՞նչ կապ ունեն այս դիմումներն ու ստորագրությունները նոյեմբերի 27-ի Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի հետ:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ կապն ուղղակի է, քանի որ ԵԽ-ի առաջ ստանձնած  հիմնական պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ է բարեփոխել Սահմանադրությունը: Այսինքն՝ այդ ստորագրությունները  ջրի երես հանելով՝ Ռոբերտ Քոչարյանը նախատեսել էր ոչնչացնել Արամ Սարգսյանին, Վազգեն Մանուկյանին եւ մյուսներին, որոնք մի ժամանակ իրենց համաձայնությունն են տվել այդ բարեփոխումներին, իսկ հիմա ետ են կանգնում իրենց խոսքից: «Ընդհանրապես մեր ժողովրդի մեջ երբ որ մեկը մի բան է պարտավորվում, հետո չի կատարում, ո՞նց են որակում նման...»,- դահլիճի հետ սկսեց «չտո գդե կագդա» խաղալ գործող նախագահը: Այդ ընթացքում, իհարկե, դահլիճում  պատասխանողների պակաս չնկատվեց`  սրիկա, աֆերիստ, խաբեբա, այսպիսի տարբերակներ էին փորձում տալ ուսանողները, իսկ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ ժողովրդական ավելի լավ բառ կա:

«Չեմ ուզում այդ բառը կիրառել, բայց վիճակը սա է»,- ի վերջո ասաց պարոն Քոչարյանը՝ այդպիսով խաղը ԵՊՀ դահլիճից հանելով դուրս, որպեսզի ժողովուրդը որոշ ժամանակ զբաղված լինի կռահելով, թե հատկապես որ  բառն էր իր մտքում: Ինչեւէ, պարոն Քոչարյանը երեկ ընդդիմությանը նաեւ շնորհակալություն հայտնեց իր լիազորությունների  սահմանափակման դեմ այդքան կատաղի պայքար մղելու համար: «Չգիտեի, որ սրտի խորքում այդքան ինձ սիրում, հարգում են: Այդքան կատաղի ձեւով պայքարել իմ լիազորությունների համա՞ր: Շնորհակալ եմ, իհարկե»,- Սահմանադրության «ոչ» քարոզիչներին հերթական «հարվածը» հասցրեց հանուն ժողովրդավարության այդ լիազորությունները զոհաբերող Ռոբերտ Քոչարյանը:

Աննա Հակոբյան

Տպել
1095 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց