Գյուլնազ տատի հեքիաթները. ստրատեգների ժամանակը

08/11/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 4-ի համարում

Արդեն հաշիվը կորցրել ենք, թե մեր կառավարությունը քանի ծրագիր է ներկայացրել: Կարելի է, իհարկե, թվարկել, բայց դրանք այնքան շատ են, որ վախենանք մի քանիսը դուրս թողնենք: Դրանց մի զգալի մասը կրում է «ռազմավարական» մակդիրը: Էլ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր, էլ հակակոռուպցիոն ռազմավարություն...: Մի խոսքով, մեր կառավարությանը կարելի է շնորհել մի նոր բնորոշում` ստրատեգների կառավարություն: Եւ ահա երեկ մեր այս ստրատեգների կառավարությունը մի նոր ռազմավարություն է ներկայացրել` «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարությանը»: Ընդհանրապես լավ բան է ռազմավարություններ ունենալը: Համենայն դեպս գեղեցիկ է հնչում: Ուրեմն տեսնենք, թե ինչ է ենթադրում այս նոր` հերթական ռազմավարական ծրագիրը:

Երեկ այն ընդհանուր դրույթներով ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը, իսկ նրան մեկումեջ օգնում էր փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը: Պարոն Բերիկյանը, ի դեպ, վաղուց չէր երեւացել լրագրողների առաջ, եւ նրա այս մուտքը շռնադալից ստացվեց: Վերջինս հայտարարեց, որ մեր պետությունը որդեգրել է «նոր գաղափարախոսություն` Եվրոպայի հետ ինտեգրվելու»: Մինչ այժմ քաղաքագիտությանը շատ գաղափարախոսություններ էին հայտնի` լիբերալ, սոցիալիստական, ազգայնական, ֆաշիստական... բայց նման գաղափարախոսություն դեռ հայտնի չէր եւ դրա հիմնադիր կարելի է համարել պրն Բերիկյանին: Եւ ահա, ըստ պրն Բերիկյանի, այս ռազմավարությամբ Հայաստանը «համահունչ գնում է դեպի եվրոպական արժեքները»:

Այս ռազմավարությունը կյանքի կոչելուց հետո ինչի՞ ենք հասնելու 2015 թվականին: «Հասնելու ենք նրան, որ մեր հասարակության հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ անդամները  առանձին խնդիրներ չունենան: Եւ հատուկ կարիքներ ունեցող անձանց համար խոչընդոտներ չլինեն»,-կարճ ձեւակերպեց տկն Բաղդասարյանը: Ընդհանրապես կարելի է երջանիկ համարել այն հասարակությանը, որը կարողացել է լուծել այս խնդիրը: Տկն Բաղդասարյանի ձեւակերպած այս խնդիրը չափազանց թանկ ձեռնարկ է: Եթե թողնենք բոլոր խնդիրները եւ անդրադառնանք միայն քաղաքում հաշմանդամների տեղաշարժի հարցին, ապա պարզ կդառնա, թե ինչի մասին է խոսքը:

Օրինակ՝ տրանսպորտից օգտվելիս մեր հաշմանդամ սայլակով  համաքաղաքացիները չպետք է հանդիպեն այնպիսի խոչընդոտների, ինչպիսիք բացակայում են ոչ հաշմանդամների համար: Այս խնդիրը մասամբ լուծել են եվրոպական մի քանի երկրների մայրաքաղաքներում, բայց ամենահաջող, համալիր լուծումը տրված է ԱՄՆ մայրաքաղաքում` Վաշինգտոնում: Մետրոյի բոլոր կայարաններում շարժասանդուղքին զուգահեռ գործում են վերելակներ հատուկ սայլակով հաշմանդամների համար: Ավտոբուսների դռներից մեկի վրա հարմարեցված է հատուկ ամբարձիչ՝ սայլակը մայթից ավտոբուսի սրահ բարձրացնելու համար, վերելակների դռները այնքան լայն են, որ սայլակը հեշտությամբ մտնում ու դուրս է գալիս, վերելակներում կոճակների վրա հատուկ ուռուցիկություններ կան կույրերի համար, ճանապարհներին լուսամփոփները հատուկ ձայներ են արձակում, որպեսզի կույրերը իմանան, թե ինչ լույս է վառվում եւ երբ կարող են անցնել ճանապարհը:

Բայց սրան հասնելու համար այդ քաղաքի իշխանությունները ծախսել են Հայաստանի մի քանի տասնյակ տարիների բյուջեների գումարին հավասարվող փող: Ցավոք, մենք այդ հնարավորությունները չունենք, բայց կարեւորն այն է, որ ունենք ռազմավարությունը: Պարզվում է, որ մեզ մոտ տկն Բաղդասարյանի ձեւակերպումները, որոնք իրականացվել են, ասենք, Վաշինգտոնում, մեզանում այլ կերպ են հասկացվում: Դրանով ընդամենը նախատեսվում է, որ օդանավակայանում կլինեն հատուկ սոցիալական աշխատողներ, որոնք կօգնեն հաշմանդամներին, աստիճանների մոտ կստեղծվեն հարթ թեքություններ, որ սայլակներով հաշմանդամները կարողանան տեղաշարժվել, ավտոբուսային երթուղիներում կլինեն մեկական ավտոբուսներ, որոնք կունենան համապատասխան սարքավորումներ, եւ մեկ էլ նորակառույց շենքերի համար կգործեն նոր նորմատիվներ:

Եւ վերջ: Որ այսքանն էլ իրականացվի, շատ լավ կլինի: Բայց ինչո՞ւ են  ռազմավարության մեջ այդպիսի բարձրագոչ ձեւակերպումներ դրվել: Կարելի էր, չէ՞, ավելի համեստ լինել, գրել, թե «հնարավորության սահմաններում», «որքան թույլ կտան ֆինանսական միջոցները» եւ այլն: Բայց դրվել են իմպերատիվ ձեւակերպումներ` «...հատուկ կարիքներ ունեցող անձանց համար խոչընդոտներ չլինեն»: Իհարկե, թուղթ է, ինչ էլ գրես, չի կարմրի: Բայց մշակելով նման ձեւակերպումներով ռազմավարություն՝ կառավարությունը Գյուլնազ տատի հեքիաթներն է պատմում մեր մոտ 135 հազար հաշմանդամ հայրենակիցներին, որոնցից 8 հազարը երեխաներ են:

Այս կամ այն եվրոպական խարտիայից թարգմանած բառակապակցություններ իրար են կպցնում ու անունը դնում ռազմավարություն: Կարելի է գրազ գալ, որ այս ռազմավարության ֆոնին ինչ-որ ճարպիկ հասարակական կազմակերպություններ գրանտներ կկպցնեն, եվրոպացիները կգան, կտեսնեն, որ ռազմավարություն ունենք ու կասեն՝ ապրեք: Մինչդեռ այսօր առաջին կարգի հաշմանդամը ստանում է 8 հազար դրամ թոշակ, իսկ հաջորդ տարի ստանալու է 9 հազար դրամ: Բայց մեր կառավարության համար սա չէ էականը: Կարեւորը ռազմավարական ծրագիր ունենալն է: Չէ՞ որ սա ստրատեգների կառավարություն է:

Հայկ Գեւորգյան

Տպել
616 դիտում

Քաղաքապետարանը Ճանապարհային «կանաչ» նշաններ է տեղադրում Երևանում

2017-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը երկվորյակ տղաներ է լույս աշխարհ բերել (լուսանկարներ)

ՊԲ հրամանատարն այցելել է զորամասեր, հանդիպել ժամկետային զինծառայողների հետ

Աշոցք-Բավրա ավտոճանապարհին 2 ավտոմեքենա արգելափակվել են ձյան մեջ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, առկա է ձնահյուսի վտանգ. 237 մեքենա դեռ սպասում է

Երևանում հարձակվել են բժշկական համալսարանի դասախոսի վրա, ծեծի ենթարկել, վնասել նրա մեքենան

Վանաձորի փողոցները սահադաշտի են վերածվել. քաղաքապետի պարզաբանումն ու մարզպետի դժգոհությունը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, բուք, մերկասառույց ու ձյուն. ՀՀ ճանապարհները՝ 23:00-ի դրությամբ

Երեւանում ավտոմեքենան հարվածել է գազի խողովակին. գազի արտահոսք է եղել

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը

Կարևորվեց երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ. հանդիպել են ՖՄԿ գլխավոր քարտուղարն ու ԱԳ նախարարը

Գյումրու ոստիկանները հայտնաբերել են սիգի ապօրինի առեւտրով զբաղվող 4 անձանց

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Էստոնիայի և Լատվիայի վարչապետներից

Մոսկվայի օդանավակայաններում 51 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել. ինչ պատկեր է «Զվարթնոց»-ում

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում. դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքները չեն դադարեցվել

«Մանսուրյան- 80» միջոցառումների նախապատրաստական շրջանն արդեն մեկնարկել է. Երևանը կշնչի «կենդանի դասականի» երաժշտությամբ

Հրանտ Մարգարյանը իրավիճակին չի տիրապետում. «Իմ քայլի» երիտասարդ պատգամավորների պատասխանը

Երեւանի մի շարք մանկապարտեզներում նորոգվում եւ կահավորվում են տարիներ շարունակ չօգտագործված սենյակները

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է

Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից. Զինծառայողը շտապ բուժօգնության կարիք ունի