Երևան
0 °C
Օլիմպիական արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը (109 կգ) գոհ է աշխարհի 2018 թ. առաջնությունից, թեեւ վերադարձել է ոչ թե ոսկե, այլ արծաթե մեդալով: Նոյեմբերի 1-10 Աշխաբադում կայացած մրցաշարում նա փոխչեմպիոն դարձավ՝ երկամարտում գրանցելով 450 կգ: Այսօր՝ նոյեմբերի 12-ին, «Զվարթնոց» օդանավակայանում նրան ու օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին (109 կգ), որն Աշխաբադում չեմպիոն դարձավ, դիմավորելու էին եկել մտերիմներն ու մարզասերները: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ուրախ է, որ բարելավել է ցուցանիշները հրում վարժությունում:
«Խանգարող ոչինչ չկար: Անձնական քաշս մի քիչ ավելացրել եմ, դրա արդյունքում հրում վարժությունում ավելացրել եմ, ինչը շատ կարեւոր է ինձ համար, որովհետեւ միշտ հրում վարժությունից էի տուժում, հիմա արդեն ուժեղացրել եմ: Գոհ եմ այնքանով, որ հրումում ավելացրի, որովհետեւ երկար ժամանակ՝ օլիմպիական խաղերից հետո չէր ստացվում կրկնել կամ ավելին բարձրացնել»,- ասաց նա:
Աշխարհի առաջնությունում նա հետ մնաց միայն Լաշա Տալախաձեից, որին ոսկին զիջել էր նաեւ Ռիոյի օլիմպիական խաղերում: Այս անգամ Գոռը նրան երկամարտում պարտվեց 24 կգ: Նա, սակայն վստահ է, որ ճիշտ աշխատանքի արդյունքում կկարողանա շրջանցել Տալախաձեին 2020 թ. օլիմպիական խաղերում:
«Եթե ընթանա այնպես, ինչպես պլանավորել ենք, Տոկիո 2020-ում կհաղթեմ նրան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս քաշային կարգում իր հիմնական մրցակիցը միայն Տալախաձեն է:
Գոռ Մինասյանը շատ ուրախ էր ընկերոջ համար: Թուրքմենստանի մայրաքաղաքում Սիմոն Մարտիրոսյանը ՀՀ հավաքականին բերեց վերջին 8 տարվա առաջին ոսկե մեդալն աշխարհի առաջնությունում: Նա նաեւ ռեկորդակիր դարձավ հրում վարժությունում ու երկամարտում:
«Իհարկե ոգեւորում է, որ թիմակիդ, ընկերդ աշխարհի չեմպիոն է դառնում, ամեն օր չէ, որ աշխարհի չեմպիոն են դառնում ու աշխարհի 3-4 ռեկորդ սահմանում»,- ասաց նա:
Այսօր Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին օդանավակայանում դիմավորելու էին եկել Հայաստանի սպորտի բարձրաստիճան պաշտոնյաները: Այնտեղ էին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, փոխնախարարի պաշտոնակատար Գեւորգ Լոռեցյանը:
ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի
«Փյունիկ» ՖԱ-ն 5 ֆուտբոլիստի պայմանագիր է խզել
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում
Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին
Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայկական խաչքարի պղծումը
Անհամաձայնություն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ. Բաքվի միջոցառման մի մասը դուր չի եկել ՀՀ պատվիրակությանը
Վարչապետ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի հոբելյանական համերգին
Արարատի մարզի կենսական նշանակության 3 ճանապարհահատված հանվել է երաշխիքային ժամկետից
Գյումրեցի կնոջը դանակահարած երիտասարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից:
Գյումրեցի տնակաբնակները թուրքերին երեխա չեն վաճառել. փաստական ապացույցներ ձեռք չեն բերվել
ԱՄՆ սենատում երրորդ անգամ է վետո դրվել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին
Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին նվիրված Հատուկ ծրար Տակեո Կանադեի պատկերով
Կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը. արտահերթ ժողովը կկայանա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին
Վիճաբանություն Գյումրու քաղաքապետարանի եւ գործարար Զարգարյան եղբայրների միջեւ.նոր մաքսատան տարածքում տնակներ են հայտնվել
91-ամյա Հովհաննես Չեքիջյանը դիրիժորական վահանակի մոտ. վարչապետը համերգից ուղիղ եթեր է միացրել
Հակոբ Արշակյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկրին
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին
«Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լեւոն Սարգսյանը ՌԴ քաղաքացի դառնալու համար դիմում է ներկայացրել. պաշտպան
© 2019 Հայկական ժամանակ