Կոտայքի մարզպետն իր մոտ է կանչել դպրոցի տնօրենին, հորդորել բողոքարկել ընտրության արդյունքները ԿԳՆ-ում

13/11/2018 schedule08:05

Չարենցավանի N3 հիմնական դպրոցում ստեղծված իրավիճակը վերլուծելու և հանգուցալուծում գտնելու նպատակով Կոտայքի մարզպետն իր մոտ է հրավիրել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանին: Այդ մասին Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Զերծ մնալով որևէ մեկնաբանությունից, որը կարող է նաև տարընթերցման առիթ հանդիսանալ՝ հորդորել եմ օրենքով սահմանված կարգով բողոքարկել ընտրության արդյունքները լիազոր մարմնին՝ ԿԳՆ, իսկ վաղը հրավիրել եմ նաև խորհրդի բոլոր 8 անդամներին՝ անձամբ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Բողոքարկման արդյունքում օրենքով սահմանված կարգով կստեղծվի հանձնաժողով, որի կազմում կլինեն ներկայացուցիչներ ԿԳՆ-ից, ՏԻՄ-ից և մարզպետարանից։

Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել այն կարևորագույն դրույթը, որ ինձ համար անընդունելի և անհիմն են հանրային դժգոհության այն ակցիաները, որոնց չի նախորդել պատասխանատու պաշտոնյային հանդիպելու և մտահոգիչ թեմաների շուրջ պարզաբանումներ ստանալու փորձը: Վստահեցնում եմ, որ հետամուտ եմ լինելու կողմերից յուրաքանչյուրի բարձրացրած բոլոր փաստերի խորազնին ուսումնասիրմանն ու օրինականության սահմաններում խնդրի կարգավորմանը»,- գրել է մարզպետը:

Հիշեցնենք, որ Չարենցավանի N 3 դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները բողոքի ակցիա են իրականացրել՝ աջակցություն հայտնելով դպրոցի տնօրենի այժմյան պաշտոնակատար Լուսինե Կարապետյանին, ով վերջին մրցությում 5 դեմ, 3 կողմ ձայներով չի վերընտրվել տնօրենի պաշտոնում։

Մրցույթում հաղթել է այլ դպրոցի ուսուցչուհի՝ Աննա Բալյանը, որին, սակայն, N3 դպրոցի աշակերտները և ուսուցիչները դեմ են։ Նրանք ցույցեր են սկսել, նաեւ բաց նամակով դիմել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

Տպել
1085 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում