Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին

ՔՊԿ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ յուրաքանչյուր ՔՊ-ական որեւէ մեկին առաջարկել է լինել ՔՊ-ի համամասնական ցուցակում: Սակայն վերջինս չմասնավորեցրեց, թե ով ում համար է երաշխավորել: «Մենք չենք ասել, որ ով ում առաջադրել է՝ դա պետք է հրապարակվի: Ցուցակը հրապարակվել է եւ կարելի է ցուցակը քննարկել»,- ասաց նա:

Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ նոր ձեւավորվելիք խորհրդրանը 2-3 տարվա կյանք է ունենալու, որովհետեւ ժողովուրդը սովորել է հակասահմանադրական ճանապարհով հարցեր լուծելուն: Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2022 թվականին եւ ոչ մի հակասահմանադարական քայլ չի կատարվել:

Արայիկ Հարությունյանն անդրադառնալով այն տեղեկություններին, որ ՔՊ-ի նախընտրական կարգախոսը լինելու է «Նիկոլ, վարչապետ» արտահայտությունը եւ պատասխանելով հարցին՝ սա արվում է, որպեսզի ընտրողներին գրավե՞ն, պատասխանեց: «Մեր խումբը քննարկում է անցկացնում եւ երբ որոշում լինի՝ կհրապարակենք»:

ՀԺ-ի դիտարկմանը՝ տեղեկություններ կան, որ հավակնում է ԱԺ նախագահի պաշտոնին, Հարությունյանը չհերքեց. «Քաղաքական գործիչը, որ գործընթացներին մասնակցում է, իր համար նման սահմանափակումներ չկան, յուրաքանչյուրը ձգտում է առավելագույնի»:

Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ եթե առաջադրվեն անգամ «Նիկոլի հազը, ուսապարկը եւ սելֆիի ձողը, ապա իրենք էլի առաջին տեղում կլինեն»: ՀԺ-ն Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ խոսքերի մեջ գոնե մի քանի տոսկոս ճշմարտություն չկա, քանի որ Աշոտյանի խոսքերի ենթատեքստում այն է, որ ՔՊ-ականները վարչապետի անվան տակ են խորհրդարան անցնելու: «Կառավարությունը թիմային աշխատանք է: Ուսումնասիրեք անցած տարվա ռեյտինգային ընտրությունները եւ կտեսնենք, թե Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տարածքներում որքան շատ քվեներ են ստացել»:

Հարցին՝ ինչո՞ւ չեն ցանկանում խոստովանել, որ ՔՊ-ականները օգտվում են Փաշինյանի բարձր վարկանիշից, Հարությունյանն արձագանքեց. «Դուք լրագրող ե՞ք, թե՞ քաղաքական գործիչ»:

Տպել
2535 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց