Միլիոնավոր դրամների հափշտակություններ. բացահայտվել եւ կանխվել են կոռուպցիոն հանցագործություններ. ԱԱԾ

15/11/2018 schedule15:55

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել եւ կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ մասնավորապես՝ պարզված նախնական տվյալների համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի մի խումբ բնակիչներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) եւ սահմանված կարգի խախտմամբ, 2018 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսների ընթացքում նշված մարզի տարբեր համայնքների տարածքներից քանդել, բեռնատարներով տեղափոխել, նախապես ընտրված վայրերում պահեստավորել եւ վաճառել են շուրջ 600 բեռնատար սեւահող, յուրաքանչյուրը՝ 65-110.000 ՀՀ դրամով՝ դրանով իսկ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Առերեւույթ հանցագործություն կատարած անձինք, իրենց ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը չխոչընդոտելու համար պարբերաբար որպես կաշառք գումարներ եւ վառելիք են տվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Արագածոտնի տարածքային բաժնի երկու ավագ տեսուչների: Վերջիններս, գործելով շահադիտական նպատակներով, օգտագործելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, թույլատրել են հողի ապօրինի տեղափոխումը եւ վաճառքը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 4 անձի:

2018 թվականի նոյեմբերին ՀՀ ԱԱԾ oպերատիվ ստորաբաժանումների կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա Քննչական դեպարտամենտում հարուցված մեկ այլ քրեական գործով բացահայտվել է Վրաստանից Հայաստանի Հանրապետություն անվադողերի խմբաքանակների՝ առանց մաքսային ձեւակերպումների եւ մաքսազերծման ներկրման դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ 2 քաղաքացիներ անվադողերի ներկրումն անխոչընդոտ իրականացնելու նպատակով յուրաքանչյուր խմբաքանակի համար ՀՀ ՊԵԿ Արեւելյան մաքսատան Բագրատաշենի մաքսային կետի մաքսային տեսուչին, որպես կաշառք տվել են տարբեր չափերի գումարներ:

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ բոլոր հանցադեպերը եւ կոռուպցիոն դրսեւորումներին առնչակից մյուս անձանց պարզելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել են նաեւ ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքապետարանի տարբեր պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ պետական միջոցների առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 114 մլն ՀՀ դրամի հափշտակություններ կատարելու դեպքեր։

Մասնավորապես՝ պարզվել է, որ Տաշիր համայնքի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք, քաղաքային տնտեսությունը սպասարկող կառույցներում եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում (մանկապարտեզներ, սպորտդպրոց) 2006-2018 թթ. ընթացքում տարբեր հաստիքներում ձեւակերպել են ՀՀ քաղաքացիների, ովքեր աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անուններով դուրս գրված գումարները յուրացվել են:

Բացի այդ, Տաշիր համայնքի ղեկավարը տնտեսվարող սուբյեկտի հետ կնքել է աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագրեր, եւ փոխանցել է շուրջ 98 մլն ՀՀ դրամ, սակայն նշված ծառայությունը իրականում չի մատուցվել, այն փաստացի կազմակերպվել եւ իրականացվել է համայնքապետարանի աշխատակիցների ուժերով:

Հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են նաեւ Տավուշի անտառտնտեսության պաշտոնատար անձանց հովանավորչությամբ ապօրինի ծառահատումների դեպքեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իջեւանի անտառտնտեսության պատասխանատու պաշտոնատար անձինք 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ապօրինի ծառահատման եւ անտառից վառելիքային փայտի դուրսբերման համար մի շարք անձանցից որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Հանցավոր համաձայնության արդյունքում անտառից անօրինական տեղափոխված փայտանյութի, շինափայտի եւ վառելափայտի իրական ծավալները եւ պետությանը պատճառված բնապահպանական վնասը ներկայումս հաշվարկվում է:

Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Տպել
4331 դիտում

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին