Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Դեռ մեկ շաբաթ առաջ «Հայկական ժամանակ»-ին էր դիմել Վանաձորի պետական համալսարանի փիլիսոփայության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Եթիմյանը: Վերջինս, նախ, կասկածի տակ էր առել պատմության ֆակուլտետի դեկանի պաշտոնի մրցույթի օրինականությունը, որին մասնակցել էր նաեւ ինքը, ապա նաեւ հայտարարել, թե տարիներ շարունակ համալսարանը պրոֆեսորի անօրինական կոչումներ է շռայլել մի շարք անձանց, ովքեր, ըստ Եթիմյանի, միլիոնավոր դրամներ են փոշիացնում: Նյութի հրապարակմանը, նախ, արձագանքեց համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանը՝ նշելով, որ Գագիկ Եթիմյանը, օգտագործելով հեղափոխության անունը, փորձում է ցեխ շպրտել ՎՊՀ-ի հեղինակության վրա. «Հարց է առաջանում, թե ինչպե՞ս ստացվեց, որ «ճնշված» մարդը այսքան տարի աշխատեց ղեկավար պաշտոններում՝ կրթական բարեփոխումների և կապերի բաժնի վարիչ, ընդհանուր աշխատանքների գծով պրոռեկտոր, փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ»,-ասաց Սուսաննա Թումանյանը՝ հավելելով, որ դեկանի մրցույթի ժամանակ Եթիմյանի օգտին քվեարկած 9 անդամներից մեկը հենց Գագիկ Եթիմյանն է, կողմ արտահայտվածներից մյուս 4-ը ՀՀԿ ներկայացուցիչներ են. «Սա նշանակում է, որ Եթիմյանը ստացել է հենց այն կուսակցության անդամների ձայները, որի անունը շահարկում է որպես ճնշման միջոց: Դեմ արտահայտված մյուս անդամներից և ոչ մեկը ՀՀԿ-ի ներկայացուցիչ չեն»:

Անդրադառնալով Եթիմյանի՝ պրոֆեսորի անօրինական կոչումներ շռայլելու մասին արված հայտարարությանը, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը դա հերյուրանք անվանեց, եւ պարզաբանումներ ու փաստեր պահանջեց:

Այս հայտարարությանն արձագանքել են նաեւ ՎՊՀ-ի պրոֆեսորները, նշելով, որ այս ամենը նպատակ է հետապնդում ստվեր գցել համալսարանի պրոֆեսորների վրա, կասկածի տակ դնել նրանց գիտամանկավարժական վաստակն ու գործունեությունը:

«Այդ հայտարարությունը վարկաբեկում է նաև ՎՊՀ գիտական խորհրդին, որը պրոֆեսորի գիտական կոչում շնորհելիս առաջնորդվել է բացառապես ԲՈՀ-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու» կարգով, որը հաստատված է ՀՀ կառավարության որոշմամբ: Գ. Եթիմյանը ՎՊՀ դասախոսներին պրոֆեսորի գիտական կոչում շնորհելու հարցում անհիմն վարկաբեկում է նաև ԲՈԿ-ին, որն այդ կոչումը շնորհել է նաև իրեն: Գ. Եթիմյանից պահանջում ենք ոչ թե մերկապարանոց հայտարարություն անել, այլ կոնկրետ թվարկել ՎՊՀ այն պրոֆեսորների անունները, ովքեր, իր կարծիքով, այդ կոչումը իբր թե ստացել են «ԲՈՀ-ի կողմից որոշած կանոնակարգին» ոչ համապատասխան»,-նշված է համալսարանի պրոֆեսորների անունից ստորագրված ու մեզ փոխանցված նամակում, որի մեջ նշված է նաեւ. «Գ. Եթիմյանը զրպարտում է մեր գործընկեր ՎՊՀ պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ֆելիքս Մովսիսյանին՝ հայտարարելով, թե նա «էսօր պրոֆեսորի կոչում ունի»: Իրականում Ֆ. Մովսիսյանը պրոֆեսորի կոչում ստացել է 2007 թվականին: Ստացվում է, որ Գ. Եթիմյանից պահանջվել է 11 տարի, որպեսզի իր համար «բացահայտի» և անհիմն ենթադրություն անի Ֆ. Մովսիսյանին ԲՈՀ-ի կողմից պրոֆեսորի կոչում շնորհելու մասին…Գ. Եթիմյանը մտածված վարկաբեկում է նրան՝ ելնելով խիստ անձնական մի շարք դրդապատճառներից: ժամեր չի հատկացրել պատմության բաժնում: Դա առաջացրել է նրա դժգոհությունը»:

Նամակի տակ ստորագրած պրոֆեսորներին զարմացրել ու զայրացրել է նաեւ Գ. Եթիմյանի այն հայտարարությունը, որ ՎՊՀ մի քանի մարդկանց պրոֆեսորի կոչում շնորհելով՝ համալսարանին պատճառվել է 20 մլն դրամի վնաս. «Բացարձակ հերյուրանք է և անհեթեթություն: Որտեղի՞ց է այդ թիվը նա վերցրել, պահանջում ենք հիմնավորել: ՎՊՀ-ին եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է: Նա ԲՈԿ-ի 2017թ. նոյեմբերի 13-ի որոշմամբ ստացել է պատմագիտության պրոֆեսորի կոչում, իսկ 2017թ. դեկտեմբերի 11-ին պաշտոնի առաջքաշման կարգով նշանակվել Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր: Այդ նշանակումն օրինական չէ, քանի որ բուհում պրոֆեսորի պաշտոնն ընտրովի է, իսկ Գ. Եթիմյանն այդ պաշտոնում չի ընտրվել: Բացի այդ, պատմագիտության պրոֆեսորի կոչում ունեցողը չի կարող պրոֆեսորի պաշտոն զբաղեցնել Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնում: Այնպես որ մեկ տարի պրոֆեսորի անօրինական աշխատավարձ ստանալով՝ Գ. Եթիմյանն է համալսարանին պատճառում ֆինանսական վնաս»:

Նամակի վերջում ԲՈՒՀ-ի պրոֆեսորներն առաջարկում են լրագրողական անկախ քննություն անցկացնել համալսարանում, Կրթության և գիտության նախարարությունում և Բարձրագույն որակավորման կոմիտեում՝ պարզելու, թե ինչպես է Գ. Եթիմյանը մի քանի մարմինների թյուրիմացության մեջ գցել, մեկ թեմայով դասագիրք հրատարակել, կեղծել ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը և պրոֆեսորի կոչում ստացել: Պրոֆեսորներն իրենց պատրաստակամությունն են հայտնում՝ տրամադրել ցանկացած փաստաթուղթ:

Տպել
3690 դիտում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել