Մեկնարկել է «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլը

«Մեգերյան կարպետ» ընկերության ցուցասրահում տեղի է ունեցել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի եզրափակիչ փուլի բացումը: Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, գործատուներ, մրցույթին մասնակից քոլեջների և ուսումնարանների ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ողջունելով մասնակիցներին` ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթը նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը խթանելու կարևոր քայլերից է. «Երբ դիտարկում ենք առաջադեմ երկրների, օրինակ Գերմանիայի տնտեսության զարգացման փորձը, տեսնում ենք, որ այնտեղ մեծ տեղ է հատկացվում արհեստագործական և միջին մասնագիտական կրթությանը: Այս ոլորտն ավելի կարճ ժամանակահատվածում պատրաստում է մասնագետներ աշխատաշուկայի համար: Այսօր մենք Հայաստանում ունենք գործազրկության բարձր մակարդակ, բայց միաժամանակ բազմաթիվ մասնագիտություններով գործատուները չեն կարողանում գտնել աշխատողներ` օրինակ զոդողներ, կարող վարպետներ և ընդհանրապես որակյալ արհեստավոր մասնագետներ: Այժմ մենք նպատակ ունենք սերտացնել համագործակցությունը գործատուների հետ:

Բոլոր քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհուրդներում այս պահին ընդգրկված են գործատուներ, սակայն դա ցանկալի արդյունք դեռևս չի ապահովում: Մենք այժմ փորձում ենք ներդնել պայմանագրային համագործակցության մոդելը և այդ համատեքստում արդեն ունենք կնքված պայմանագրեր: Ուզում ենք մեծ ուշադրություն դարձնել նաև գերմանական և ավստրիական մոդելի վրա հիմնված դուալ կրթության համակարգի զարգացմանը: Մի շարք քոլեջներում և ուսումնարաններում դուալ կրթության համակարգը փորձնական նպատակով արդեն ներդրված է և հույս ունենք, որ առաջիկայում այն ավելի լայն տարածում կստանա: Դուալ կրթությունն աշխատանքի վրա հիմնված կրթություն է, երբ սովորողն ուսումնառության ընթացքում ստանում է տեսական գիտելիքներ` մոտ 30 տոկոս, իսկ մնացած հմտությունները ստանում է պրակտիկ փորձով` աշխատելով գործատուի մոտ: Քոլեջը կամ ուսումնարանն ավարտելիս նա արդեն աշխատանքային փորձ ունեցող մասնագետ է և կարող է մտնել աշխատաշուկա: Այս տեսանկյունից գործատուները պետք է հասկանան, որ արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ներգրավվելով` իրենք սպասարկում են նաև սեփական բիզնես շահերը: Դա փոխշահավետ համագործակցություն է, որտեղ կրթական համակարգն ունի իր շահերը, գործատուն` իր: Երկարաժամկետ պլանավորման մեջ գործատուն անպայման պետք է կարևորի որակյալ մասնագետների խնդիրը»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը և հավելել, որ բուհական համակարգում ավելի քան 15 տարվա դասախոսական փորձից ելնելով կարող է փաստել, որ բուհն ավարտելուց հետո շատերն հետագայում աշխատում են հմտությունների ոլորտում, որը ենթադրում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն:

Նախարարի տեղակալն իր խոսքում հաջողություն է մաղթել «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթի ամփոփիչ փուլի բոլոր մասնակիցներին` նշելով, որ հաղթողներն հնարավորություն կստանան մասնակցել «Համաշխարհային հմտություններ» միջազգային մրցույթին, որը տեղի կունենա 2019 թվականին ՌԴ Կազան քաղաքում:

ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթև Գասպարյանը տեղեկացրել է, որ «Հայաստանի հմտություններ» մրցույթի նախընտրական փուլին Երևանից և ՀՀ մարզերից մասնակցել են 49 ուսանողներ, որոնցից 28-ը անցել են եզրափակիչ փուլ: 

«Հայաստանի Հմտություններ» ազգային 6-րդ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա նոյեմբերի 16-17-ը` «Մեխատրոնիկա», «Վեբ դիզայն», «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտություններով:

Մրցույթի մասնակիցներին ողջունել են նաև Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման միության  նախագահ Սեդրակ Մամուլյանը, «Ատեքս» նորաձևության կենտրոնի նախագահ Կարինե Դնոյանը:

Նշենք, որ Հայաստանը «Համաշխարհային հմտություններ» կազմակերպությանը միացել է 2012թ.-ին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ GmbH-ի) աջակցությամբ` «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակում: 

Տպել
1628 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց