Բակո Սահակյանը՝ Ֆրանսիայում. Բաքվում սրտնեղում են

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Փարիզ: Այցի շրջանակներում Սահակյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի 14-ին նա հանդիպել է ՀՅԴ Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարների հետ, քննարկել Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: Նույն օրը Արցախի նախագահը հանդիպել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ: Սահակյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ՀՀ-ի եւ Արցախի դիվանագիտական առաքելությունների սերտ փոխգործակցությունը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման անհրաժեշտ պայման:

Հաջորդ օրը Արցախի նախագահն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռախոսամարաթոնի կենտրոն, հանդիպել հիմնադրամի տեղական կառույցի պատասխանատուների հետ: Նոյեմբերի 15-ին Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ:

Արցախի նախագահի այցը Ֆրանսիա եւ կազմակերպված հանդիպումները աննկատ չեն անցել հարեւան Ադրբեջանում՝ դառնալով պաշտոնական Բաքվի վրդովմունքի պատճառ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշում է, որ «Ֆրանսիայի կողմից մշտապես կիրառվող, երկակի ստանդարտների վրա հիմնված մոտեցումը ստիպում է Ադրբեջանին վերանայել հարաբերությունները այդ երկրի հետ»:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ «Ադրբեջանի օկուպացված տարածքների վրա ստեղծված անջատողական ռեժիմի ղեկավար ներկայացած» Սահակյանի այցը Ֆրանսիա որակվել է որպես «խամաճիկային կազմավորումը միջազգային մակարդակում խրախուսելու հերթական անհաջող փորձ»:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն, ըստ էության, մեղադրում է Ֆրանսիային միջազգային իրավունքի եւ նորմերի խախտման մեջ՝ չմոռանալով նշել «երկկողմ հարաբերությունների մակարդակում ստորագրված համաձայնագրերի ոգու» մասին:

«Ֆրանսիան, որն այդ այցի համար պայմաններ է ստեղծել եւ ընդունել անօրինական ռեժիմի ներկայացուցիչներին, իր այդ քայլով ոչ միայն չի գործում Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ հարաբերությունների համագործակցության եւ ստորագրված համաձայնագրերի ոգուն համահունչ, այլեւ անարգում է միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների գերակայությունը եւ ստանձնած պարտավորությունները»,- նշվում է հայտարարության մեջ:

Բացի դրանից, Ադրբեջանը կասկածի տակ է դնում Ֆրանսիայի՝ որպես «ՄԱԿ Անվտանգության խորհրդի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի անաչառությունն ու օբյեկտիվությունը»: Վերջում Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է, որ պատրաստվում է «դիվանագիտական խողովակներով վճռական բողոք ներկայացնել ֆրանսիական կողմին»:

Այս հայտարարություններին պետք է պատասխանի, իհարկե, Ֆրանսիան՝ պաշտոնական մակարդակով եւ, հավանաբար, կոշտ: Այդուհանդերձ, անհրաժեշտ է հասկանալ, թե որն է Ադրբեջանի՝ նման հռետորաբանության պատճառը: Նախ եւ առաջ, ինչպես եւ ադրբեջանական գրեթե բոլոր պաշտոնական արձագանքները հայերի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ՝ այս մեկը եւս նպատակ է հետապնդում երկրի ներսում սեփական ձախողումները այլ լույսի ներքո ներկայացնելու: Սակայն, հիմնական դրդապատճառը՝ նախորդ բողոքի նոտային պատշաճ պատասխանի բացակայությունն էր:

Նախորդ ամսվա ընթացքում Բարեկամության հռչակագրեր էին ստորագրվել Արցախի եւ Ֆրանսիայի մի շարք բնակավայրերի ու համայնքների միջեւ, ինչը խիստ զայրացրել էր Ադրբեջանին: Նրանք անգամ պատրաստվում էին հայտնի «սեւ ցուցակում» ներառել հռչակագրերը ստորագրած ֆրանսիական համայնքների ղեկավարներին, իսկ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն կանչվել էր ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա էին հանձնել՝ «Ֆրանսիայի մի շարք ներկայացուցիչների՝ Ադրբեջանի շահերին եւ տարածքային ամբողջականությանը վնասող քայլերի» առնչությամբ: Ֆրանսիան այն ժամանակ սահմանափակվել էր սեփական օրենսդրությանը հղում կատարելով, ըստ որի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները իրավասու են արտերկրյա ՏԻ մարմինների հետ ստորագրել «զարգացման կամ հումանիտար բնույթի» համաձայնագրեր: Դա, թերեւս, բավարար չէր Ադրբեջանի հետագա ելույթներից խուսափելու համար:

Փաստորեն, վերջին ամսվա ընթացքում սա Ադրբեջանի երկրորդ դեմարշն է՝ ուղղված Ֆրանսիային, ընդ որում, արդեն բավական կոպիտ ձեւակերպումներով, որոնցում կասկածի տակ է դրվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի անաչառությունը: Նման հռետորաբանությունն արդեն դուրս է գալիս զուտ ներքին լսարանի սպառման  համար նախատեսված հայտարարության մակարդակից եւ, եթե «դիվանագիտական խողովակներով վճռական բողոքը» ներկայացվի, ապա ֆրանսիական կողմի պատասխանը պետք է համազոր լինի հնչեցված մեղադրանքներին: Մյուս կողմից, սակայն, Փարիզից պատասխանի բացակայության պարագայում կարելի է ենթադրել, որ Բաքուն ոչ մի «վճռական բողոք» չէր էլ պատրաստվում ներկայացնել:

Տպել
2850 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց