Երևան
17 °C
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ:
Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Արագածոտնի մարզպետարանում համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզի զարգացմանը վերաբերող հարցեր:
Մինչ տնտեսական և գյուղատնտեսական հարցերի շուրջ քննարկումն սկսելը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ ասելով հետևյալը. «Ցանկանում եմ երկու շեշտադրում անել: Գիտեք, որ առաջիկայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մենք խնդիր ենք դրել, որ այդ ընտրությունները պետք է լինեն լավագույնը մեր երկրի պատմության մեջ: Լավագույն ասելով նկատի ունեմ, որ քվեարկության պաշտոնական արդյունքները պետք է ճշգրտորեն արտահայտեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը: Ի՞նչ է պետք անել դրա համար.
1. Բացառել ընտրողների կամքի վրա որևէ ապօրինի ներգործություն: Գիտեք, հայտնի, վերջին տարիների ամենատարածված մեթոդն ընտրակաշառքն է, և Ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը շատ հստակ հանձնարարություն են ստացել, որ ընտրակաշառք բաժանելու ցանկացած փորձ պետք է արժանանա շատ կոշտ հակազդեցության: Աստված մի արասցե, որ հանկարծ որևէ տեղ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի, և այդ տեղեկատվությունը ես իմանամ ոչ թե իրավապահ մարմիններից, այլ մամուլից, որովհետև կարծում եմ, որ ցանկացած նման դրսևորման և նախապատրաստության մասին ՀՀ ոստիկանությունը պետք է ունենա օպերատիվ տեղեկություններ և կանխարգելման, պրոֆիլակտիկայի մակարդակում պետք է այդ խնդիրն անպայման լուծի:
2.ՀՀ-ում կա «ընտրական ասողների» ինստիտուտ, որ ընդհուպ սեփականատերերն իրենց պատկանող ընկերություններում աշխատող մարդկանց, հիմնարկների ղեկավարներն իրենց ընկերություններում աշխատող մարդկանց, համայնքների ղեկավարներն իրենց գյուղերում ապրող մարդկանց հրավիրում են և փորձում են ինչ-ինչ լծակներով ուղղորդել կոկրետ քվեարկության: Այս երևույթը նույնպես պետք է արմատախիլ արվի Հայաստանում, որովհետև մեր խնդիրն է հստակ արձանագրել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ի վիճակի է առանց կողմնակի օգնության անել իր ընտրությունը: Ես ուզում եմ նաև իմ օրինակը բերել. ես երկար տարիներ ղեկավարել եմ Հայաստանի ամենախոշոր թերթը, եղել եմ գլխավոր խմբագիր, ընդ որում` դա եղել է ընդդիմադիր թերթ, ընդդիմադիր լրատվամիջոց, իհարկե, կոլեկտիվը շատ մեծ չի եղել, և չի եղել մի դեպք, որ ես երբևէ որևէ աշխատողի ասեմ` պետք է այս մարդուն ընտրես: Կարծում եմ` սա անհարգալից վերաբերմունք է մարդկանց նկատմամբ: Քաղաքական պրոցեսի իմաստը հետևյալն է. քաղաքականությունը հրապարակային է, մարդիկ տեսնում են` ովքեր են թեկնածուները, կարդում են նրանց նախընտրական ծրագրերը կամ լսում են նրանց մեկնաբանությունները և կարող են որոշում կայացնել: Մեր խնդիրն է, որ այս ընտրություններում քարոզարշավը տեղի ունենա կատարյալ հավասարության պայմաններում, այսինքն` որևէ խոչընդոտ որևէ քաղաքական ուժի գործունեության, քարոզարշավի նկատմամբ պետք է տեղի չունենա որևէ տեղում: Եթե դահլիճը հասանելի է որևէ քաղաքական ուժի համար, և օրենքով էլ դա նախատեսված է, պետք է մյուսների համար էլ հասանելի լինի: Հիմա եթերի ազատությունը հանրահայտ փաստ է, և հեռուստատեսային եթերը հավասարապես պետք է հասանելի լինի բոլորին: Ինտերնետի մասին չեմ ուզում ասել, որովհետև արդեն միջազգային կազմակերպությունները Հայաստանը դասել են ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքին, և մենք այս ցուցանիշով գտնվում ենք աշխարհի առաջատար երկրների ցանկում, ինչը շատ ուրախալի է»:Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակին, առկա միտումներին, արձանագրված ցուցանիշներին և հետագա անելիքներին: Խոսելով տնտեսության կառուցվածքային փոփոխության կարևորության մասին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ հոկտեմբերին արձանագրվել է աճի դրական միտում. «Հոկտեմբերին ունեցել ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 3 տոկոս աճ: Դա տեղի է ունեցել արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության ակտիվության հաշվին, և այս ֆոնին նախորդ ամսվա անկումից հետո ունենք 12 տոկոս արտահանման աճ: Սա ցույց է տալիս, որ մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց»:
Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ոլորտում լուրջ փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն կա, որպեսզի առանձին վերցրած գործոնները՝ կարկտահարություն, վնասատու միջատներ և այլն, էական ազդեցություն չունենան ոլորտային ցուցանիշների և ընդհանուր առմամբ այս ճյուղի զարգացման վրա:
Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը նախ և առաջ խոսել է հակակարկտային գործող համակարգի արդյունավետության մասին՝ նշելով, որ ԱԻ նախարարի պաշտոնակատարին հանձնարարել է ուսումնասիրելու համար դրանց աշխատանքային ցիկլը և ներկայացնել եզրակացություն: «Այս պահին առկա տեղեկատվության հիման վրա կարելի է ասել, որ այդ կայաններն արդյունավետ կարող են աշխատել, եթե պատշաճ կառավարվեն: Մանավանդ եթե տեղական արտադրության են, և մենք շարունակենք զարգացնել այդ ուղղությունը, կխթանենք տեղական արտադրությունը և հակակարկտային արդյունավետ պաշտպանություն կունենանք», - ասել է Նիկոլ Փաշինյանը:Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է ոռոգման համակարգի խնդիրներին և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ջրային ռեսուրսների պահպանման կարևորությունը և խոսել նախկինում իր կողմից հիշատակված «ստվերային այգիների» մասին: «Պարզվում է՝ Հայաստանում կան 20 հա այգիներ, որոնք 1996 թվականից ոչ մի կոպեկ չեն վճարել ոռոգման ջրի համար: Ես ասել եմ՝ կան «ստվերային այգիներ», որոնք հաշվառված չեն, և նաև սա է պատճառը, որ ոռոգման ջրի կորուստը մեր երկրում կազմում է 60-80 տոկոս: Սա աբսուրդ է, և այս խնդրին շատ արագ պետք է անդրադառնալ», - ասել է նա: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է փոքր ՀԷԿ-երի կողմից ջրային ռեսուրսների օգտագործման հարցին՝ նշելով, որ մոտ 187 փոքր ՀԷԿ-երում իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է՝ 150-ում ջրաչափ տեղադրված չէ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ նշված խնդիրների լուծումը կարևոր է գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից, և դրանց լուծումը գտնվում է կառավարության առաջնահերթությունների շարքում, քանի որ գյուղատնտեսությունը եղել է և մնում է ռազմավարական ճյուղ:
Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է կառավարության կողմից նախաձեռնվող ներդրումային ծրագրերին: «Այս պահի դրությամբ տարբեր կարգավիճակներում քննարկման փուլում է 500 մլն դոլարի ներդրումային փաթեթ՝ հիմնականում արտադրության ճյուղում, և այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել գործարանների կառուցման առումով, եթե 2019 թ. ընթացքում բարեհաջող իրականացվեն, մեր երկրի տնտեսական կերպարը 180 աստիճանով կփոխվի: Խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է, և կառավարությունն ամեն ինչ կանի՝ դա իրականություն դարձնելու համար», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին՝ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ասել է. «Տնտեսության զարգացման առումով մեր ռազմավարությունը մնում է նույնը` աշխատանքի խրախուսումը: Երկար տարիներ Հայաստանում խրախուսվել է աղքատությունը, որովհետև այն ժամանակ գործող քաղաքական համակարգին ձեռք է տվել, որ մարդիկ լինեն աղքատ և կաշառք վերցնեն: Մեր նպատակն է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն լինի նա, ում ուզում է իշխանություն տեսնել ժողովուրդը: Սրա համար ՀՀ քաղաքացին պետք է լինի բարեկեցիկ, և մենք ուզում ենք քաջալերել աշխատանքը: Պետք է նպաստների համակարգը փոխենք այնպես, որ այն խրախուսի մարդկանց աշխատել, ոչ թե աղքատ մնալ»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական փոփոխություններից հետո վերացվել են մենաշնորհները, անհավասար պայմանները, և այսօր չկա գործունեության որևէ տեսակ, որն արգելված է: Առաջիկայում բացվելու է շաքարի երկրորդ գործարանը, ստեղծվում են պայմաններ, որ մարդն արժանապատիվ աշխատանքով ապրի: «Աստվածաշնչում ասվում է` «քո քրտինքով վաստակիր քո հացը»: Այս տրամաբանության մեջ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություներից հետո պետք է վերաձևակերպենք մեր անելիքները: Մենք փոքրաթիվ, բայց փոքր ժողովուրդ չենք: Մենք մեծ ժողովուրդ ենք, մեր առջև դնում ենք մեծ խնդիրներ և դրանց լուծման համար պետք է աշխատենք օր ու գիշեր` հանուն մեր երկրի, հանուն մեր երեխաների ապագայի: Մեր երեխաները պետք է ապրենք ազատ և երջանիկ Հայաստանում», - խոսքը եզրափակել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է համայնքների ղեկավարների հարցերին, որոնք վերաբերում էին ոռոգման ջրի պահանջարկի ապահովմանը, գյուղատնտեսության ապահովագրությանը, մշակութային ծրագրերի իրականացմանը և այլն: Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզպետարանի և համայնքների միջև արդյունավետ աշխատանքային մթնոլորտի առկայությունը, որը կարևոր է առկա խնդիրների վերհանման, լուծման և զարգացման ուղղությամբ հետագա անելիքները քննարկելու առումով:
Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակում նաև այցելել է մարզի ձեռնարկություններ՝ շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերություն և Ապարանի թռչնաբուծական և խոզաբուծական ֆերմերային տնտեսություն:
Շրջայցի ընթացքում վարչապետի պաշտոնակատարը ծանոթացել է ներդրումային ծրագրերի ընթացքին, արտադրական ծավալներին և զարգացման հեռանկարներին:
Նշվել է, որ շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերությունն ավարտել է արտադրական նոր գործարանի շինարարությունը: Ֆրանսահայ գործարարները կատարել են լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում, ինչի արդյունքում ստեղծվել են նոր աշխատատեղեր. ներկայում ընկերությունն ունի 32 աշխատատեղ: Արտադրանքն իրացվում է տեղական շուկայում, իսկ 2018 թվականին ընկերությունը սկսել է նաև ապրանքատեսակների արտահանումը Մոսկվա:Իսկ Ապարանի ֆերմերային տնտեսության գործունեության վերաբերյալ կառավարության ղեկավարի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ իրականացվել է 2 մլն եվրոյին համարժեք ներդրում, տնտեսությունն ունի 40 հազար թռչուն և 1000 գլուխ խոզ: Արտադրված հավկիթն իրացվում է տեղական շուկայում, իսկ խոզի մսի իրացումը նախատեսվում է որոշ ժամանակ անց:
Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է ներդրումային ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել և աջակցել տնտեսության զարգացմանը, բիզնես գործունեության ընդլայնմանը միտված ծրագրերին:
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
© 2024 Հայկական ժամանակ