Ես վերադառնալու եմ իմ ընկերների մոտ. քաղցկեղի դեմ պայքարող Իրինան աջակցության կարիք ունի

«Իմ ընկերներն ինձ սիրում են, օգնում են: Ես անպայման տեսնելու եմ իրենց մամա, որ գյկեմ ու պաչեմ»,- մի փոքր թոթովելով ասում է Իրինան՝ դիմելով իր մայրիկին, որը Ջավախքի դպրոցականներից Իրինային հասցեագրված կարմիր թղթի վրա գրված եւս մեկ նամակ է բարձրաձայն ընթերցում իր դստեր համար:

Իրինային հասցեագրված աջակցության յուրաքանչյուր նամակ աննկարագրելի ոգեւորության առիթ է՝ քաղցկեղի չարիքի դեմ դժվարին պայքարում: Նրա խոշոր աչուկները միանգամից բոցավառվում են, լցվում կյանքով ու պայքարի վճռականությամբ: Նա մոռանում է անգամ հիվանդության մասին, ու չի արտաբերում հաճախ կրկնող՝ «ինչի՞ ես հիվանդացա, մամա» հարցը:

Քաղցկեղի դեմ վեց տարեկան Իրինայի պայքարը շարունակվում է: Ամեն օր զգում ենք, որ մեր փոքրիկի հետ այդ չարիքի դեմ պայքարում են ոչ միայն հարազատներն ու բարեկամները, այլեւ բազմաթիվ մարդիկ, որոնք միացել են դրամահավաքին եւ տարբեր կերպ աջակցության ձեռք մեկնել Իրինայի ընտանիքին:

ՄԱՐԴԻԿ դուք լավն եք: Շարունակվող դրամահավաքի շնորհիվ հնարավոր դարձավ ապահովել Իրինայի բուժման շարունակությունը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի կլինիկայում: Արդեն իսկ հավաքված միջոցներից կլինիկային վճարվել է շուրջ 45 հազար եվրո: Դրամահավաքը շարունակվում է: Երկու հաջող կատարված վիրահատություններից հետո Իրինան անցել է քիմիաթերապիայի առաջին կուրսը: Իր բոլոր դժվարություններով հանդերձ, մեր փոքրիկը Ձեր աջակցությամբ, շարունակում է պայքարել ապրելու համար: Նա տրամադրված է հաղթել այդ չարիքը, եւ Ձեր աջակցությամբ հաջողելու է:

ՄԱՐԴԻԿ, շարունակեք ակտիվորեն մասնակցել դրամահավաքին, քանի որ ամբողջական բուժման համար պահանջվում է մեծ գումար՝ շուրջ 200 հազար եվրո: Բուժման ծախսերը շատ մեծ են, ընտանիքի հնարավորություններն ու ժամանակը՝ սուղ:

Իրինայի բուժման համար մեծ աջակցություն են ցուցաբերվել Հայաստանում, Ջավախքում եւ Ռուսաստանում: Մեծ դրամահավաքներ են կազմակերպվել Մոսկվայի, Սուրգուտի ու Դոնի Ռոստովի հայ համայնքներում: Հատկապես, Ջավախքում մենք գրեթե ամեն օր ստանում ենք Իրինային հասցեագրված նամակներ (նաեւ գումար) դպրոցականներից: Նամակները շատ են, դրանց մի մասն արդեն հրապարակել են եւ փոխանցվել Իրինային: Հրապարակում ենք եւս մեկը:

Հիշեցնենք, Իրինայի մոտ ախտորոշվել է «Մեդուլոբլաստոմա» կոչվող գլխուղեղի չարորակ ուռուցք:

Օգնել ցանկացողները կարող են անցնել այս հղմամբ եւ գումար փոխանցել փոքրիկի բուժման համար՝ https://www.gofundme.com/6pwaj-help-irina:

Հայաստանից հանգանակություն կարող եք կատարել բանկի միջոցով՝ ՎՏԲ բանկում բացված հատուկ հաշվեհամարներին: Ստացող՝ Մյասնիկ Անեսյան (MIASNIK ANESYAN)

AMD 16048343490004

USD 16048343490005

EUR 16048343490006

RUR 16048343490007

Ռուսաստանից ու Հայաստանից արագ փոխանցման համար բացվել են նաեւ հաշվեհամարներ Яндекс եւ Idram համակարգերով

Яндекс– 410017983060786

Idram – 459135910

Տպել
1096 դիտում

Թող մեր զինվորները վստահ լինեն, որ այս պատերազմը մենք ենք հաղթելու, որովհետև իրենց թիկունքը շատ ամուր է. Արա Գևորգյան

Լեռնային Ղարաբաղում վերսկսված ցեղասպանություն՝ համավարակի ֆոնին. Forbes-ի անդրադարձը

Որն է ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանի էությունը. Արաքչին իր շրջայցը սկսել է Բաքվից

«Բարսելոնան» նախագահի նոր պաշտոնակատար ունի

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն

Թուրքիան փորձում է լիրայի արժեզրկումը զսպել ինտերվենցիաներով, բայց այնուհանդերձ խնդիրը խորանում է. Արտակ Մանուկյան

Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու. ՊՆ ներկայացուցիչ

Բերձորի ուղղությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան

«Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը իր առաջատարներից մեկի հետ

Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը. ՊՆ ներկայացուցիչ

Մտքում վատ, սարսափելի երեւույթներ, հրեշներ մի՛ ստեղծեք․ մասնագետի հոգեբանական խորհուրդները բոլորին

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է. Արցախի ԱԻՊԾ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2022-ի ընտրական փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները Վառնայում

Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ԱԳՆ

Բացահայտվել են Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքեր․ ԱԱԾ

Ռազմական օբյեկտների մոտ գտնվող ադրբեջանական բնակչությանը հորդորում ենք հեռանալ՝ չդառնալ կենդանի վահան. Վահրամ Պողոսյան

Թուրքերի հարձակումից տուժած հայերից 2-ը հոսպիտալացվել են․ մուրճի հարված ստացածը վիրահատության կարիք ունի

Նախագահի հրամանագրով գնդապետ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Գյոզալյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են Իջևանի բժշկական կենտրոն