Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը, ի տարբերություն առաջիկա ընտրություններին մասնակցող այլ քաղաքական ուժերի ծրագրերի, բավականին կարճ ու սահմանափակ է։ Այնտեղ նախ նշում է, թե քաղաքացիներն ինչու պետք է ընտրեն հենց իրենց։

Ըստ ծրագրի՝ առաջիկա ընտրություններում մարդիկ իրենց ձայնը պետք է վստահեն հանրապետականներին, քանի որ իրենք ունեն պատմություն, գիտելիքներ եւ փորձ, գիտեն ու ընդունել են իրենց սխալները եւ պատրաստ են ծառայել հայրենիքին։

Ծրագրում նշված է, որ իբրեւ ազգային պահպանողական կուսակցություն՝ ՀՀԿ-ն Հայաստանի պետական կյանքի ամենամեծ փորձառություն ունեցող քաղաքական կառույցն է եւ հետեւաբար՝ ունի ասելիք եւ անելիք մեր ազգային-պետական կյանքում:

Հանրապետականները չեն հերքում, որ ունեցել են սխալներ ու բացթողումներ, բայց որ իրենց գործունեությունը սեւացրել են հանիրավի, «Չի սխալվում միայն նա, ով չի գործում»,- ասված է ծրագրում։

Գրված է նաեւ, որ իրենք պատրաստ են ծառայել հայրենիքին, որովհետեւ ունեն բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որեւէ հանգամանքից, պատրաստ են ամեն ջանք ներդնել հանուն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի:

Առանձին ենթավերնագրով ՀՀԿ-ականներն անդրադարձել են «Ազգ-բանակ» հայեցակարգին․

««Ազգ-բանակ» հայեցակարգը պետության պաշտպանունակության, կայուն ու անվտանգ զարգացման երաշխիքն է»,- նշված է ծրագրում, ըստ որի՝ որպես անվտանգության եւ պաշտպանության ապահովման ոլորտում տասնամյակների քաղաքական ու կառավարչական փորձ ունեցող ուժ՝ իրենք շարունակելու են իրենց հանձնառությունը մեր երկրի Զինված ուժերի արդիականացման, նրա նկատմամբ քաղաքացիական եւ խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքների ներդրման, բանակի նկատմամբ հանրային վստահության պահպանման ու նպատակային ջանքերի գործադրման ուղղությամբ՝ հանուն մեր ժողովրդի եւ երկրի կայուն ու անվտանգ զարգացման:

Անդրադառնալով Արցախին՝ նախընտրական ծրագրում ՀՀԿ-ն գրել է, որ կան հարցեր, որոնցում իրենք անզիջում են լինելու․ «Դրանցից առաջինն ու ամենագլխավորն Արցախն է: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր ողջ երկրի անվտանգության հարցերի հարցն է: Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, «Ազգ-բանակ» դառնալով ենք ի վիճակի լինելու առերեսվել այդ վտանգներին»։ Միաժամանակ ՀՀԿ-անները հավելում են՝ չի կարող լինել լուծում առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման բոլորի կողմից, չի կարող լինել միակողմանի զիջում:

ՀՀԿ-ի պնդմամբ՝ իրենց ջանքերն ուղղվելու են միջազգային կազմակերպություններում խնդրի ուժային լուծումը բացառող եւ կանխարգելող որոշումների ընդունմանը, իսկ Արցախի սոցիալ-տնտեսական առաջանցիկ զարգացման տեմպերի պահպանումն իրենց համար շարունակելու է մնալ կարեւորագույն առաջնահերթություն:

ՀՀԿ նախընտրական ծրագրում մեծ տառերով գրված է՝ «ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆՔ ԱՇԽԱՏԵԼ հավասարակշռված եւ վարելու ենք Հայաստանի երկարաժամկետ շահերից բխող արտաքին քաղաքականություն, մենք այնպիսի տարածաշրջանում եւ ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ»:

ՀՀԿ նախընտրական ծրագրում նշված է, որ մրցունակ տնտեսության հասնելու համար իրենց առաջնային գերակայությունները եղել եւ մնում են արտահանման խթանումը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ աշխատանքի արդյունավետության բարձրացումը, փոքր եւ միջին ձեռնարկատիրության խրախուսումը․ «Նախորդ տարիների աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ունի մեծ եւ իր արտադրողի համար տեխնոլոգիապես համարժեք շուկաների հասանելիություն, կայուն եւ բարելավվող էներգետիկ համակարգ, ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար շոշափելի նախադրյալներ։ Այս հնարավորությունները ստեղծվել են տնտեսական քաղաքականությունից բխող էական ինտեգրացիոն եւ ենթակառուցվածքային ծրագրերի հետեւողական իրացմամբ»,- ասվում է ծրագրում՝ հավելումով, որ իրենք ամեն ինչ անելու են, որ հետեւեն ներառական գործարարության եւ բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման խթանմանն ուղղված իրենց քաղաքականությանը։

ՀՀԿ-ն կարեւորագույն մարտահրավեր է համարում կրթության համակարգը։ Ըստ նախընտրական ծրագրի՝ այն պահանջում է էական բարեփոխումներ, յուրաքանչյուր ուսանողի եւ աշակերտի լիարժեք ներգրավում ուսման բոլոր գործընթացներում։ Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտին՝ ՀՀԿ-ն կարծում է, որ համակարգում ծախսերի օպտիմալացմանը զուգընթաց՝ անհրաժեշտ է օր առաջ քննարկել պարտադիր ապահովագրման հայեցակարգը, ինչը հնարավորություն կտա պետական ծառայողներին ընձեռված հնարավորության նմանությամբ՝ հանրապետության բոլոր բնակիչների համար հասանելի դարձնել ծառայությունների մեծ փաթեթ։

Իսկ սոցիալական ապահովության համակարգի վերաբերյալ հանրապետականները նշում են, որ պետք է ապահովի արժանապատիվ ծերություն եւ աշխատուժի անընդհատ վերապատրաստման, բարելավման նոր հնարավորությունների ընձեռում․

«Եթե իրացված կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ հատվածում հնարավոր են դարձնում առաջին նպատակի իրագործումը, ապա երկրորդի համար անհրաժեշտ են կրթության, տնտեսության եւ սոցիալական ոլորտների մասնագետների համատեղ ջանքերը»,-այսպես է ավարտվում ծրագիրը։

ՀՀԿ նախընտրական ծրագիրն առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Տպել
20343 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց