«Իմ Քայլը» դաշինքի թիվ 1 թեկնածուն Շիրակի մարզում

Դեկտեմբերի 9-ին կայանալու են ԱԺ արտահերթ ընտրությունները: «Իմ Քայլը» դաշինքի կողմից Շիրակի մարզում` որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել և ռեյտինգային ցուցակում թիվ 1 համարի ներքո հանդես է գալիս Դավիթ Առուշանյանը, ում հետ զրուցեցինք նրա քաղաքական առաքելության և ծրագրերի մասին:

Պարոն Առուշանյան, նախկինում որևէ քաղական ուժի չեք հարել և քաղաքական պաշտոն չեք զբաղեցրել, հաջողակ գործարար եք և Հայաստանի տուրիզմի ոլորտի նվիրյալներից. ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք առաջադրվել ԱԺ արտահերթ ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու:

- 2008 թ.-ից մասնակցել եմ երկրում իրականացվող բողոքի ակցիաներին, քանի որ էությունս այդպիսինն է. եթե որևէ բան ճիշտ, արդար չեմ համարում՝ արտահայտվում եմ, լինեն դրանք անձնական, թե´ քաղաքացի- պետություն հարաբերությունները: Եթե բողոք ունես, ապա պետք է ինչ-որ ձևով արտահայտես.կստացվի բան փոխել, թե ոչ այլ հարց է: Դու քո խղճի առջև ես հանգիստ: 2008 թվականին չստացվեց, բայց եկավ ժամանակը, երբ հաջողեցինք: Փորձել եմ ինչ-որ բան փոխել իմ մասնակցությամբ, ես եղել եմ այնտեղ ու ներկայացրել եմ իմ բողոքի ձայնը: 

Քաղաքական կարևորագույն առաքելությունս եմ համարում վարչապետի գլխավորությամբ մեր բոլորիս կողմից իրագործած թավշյա, ոչ բռնի հեղափոխության, հին կարգերից ու մտածելակերպից ազատագրման դրական ալիքները հասցնել Շիրակի մարզ։ Մեր երկրում իրողություններ են փոխվել, սակայն հեղափոխությունը դեռ չի ավարտվել։ Մենք պետք է արմատախիլ անենք նախկին իշխանությունների կողմից մեզ ժառանգություն հասած արատավոր բարքերը, հիմք դնենք ժողովրդավարական կարևորագույն արժեքների՝ հեղափոխության արդյունքների հաստատման և ամրապնդման, սկզբունքային ձեռագրով թափանցիկ գործելաոճի ներդրման համար։

Ես կյանքում իմ պաշտոնն արդեն ունեմ՝ հոգատար զավակ, սիրող ամուսին, լավ հայր,  հավատարիմ ընկեր: Ունեմ իմ աշխատանքը՝ «Անի տուր» ընկերությունը, որը թե´ էմոցիոնալ, թե´ֆինանսական առումով ապահովում է ինձ:  Իսկ ԱԺ պատգամավոր լինելը պաշտոն չէ, դա ծառայություն է: ԱԺ պատգամավորը ծառայելու է նախևառաջ ի բարօրություն այն  մարզի, քաղաքի, որտեղից առաջադրվել է: Այսինքն  նոր առաքելություն եմ պատրաստ ստանձնելու. Ազգային Ժողովի բարձր ամբիոնից հնարավորություն ունենալ ներկայացնելու և լուծումներ պահանջելու իմ սիրելի Շիրակի գյուղերի և քաղաքների բնակիչների՝ կատակասեր ու հպարտ գյումրեցիների, աշխատասեր մարալիկցիների, արդարամիտ արթիկցիների, վճռական ամասյացիների, Աշոցքի սկզբունքային ու չհանձնվող քաղաքացիների բարձրաձայնած հրատապ խնդիրների համար:

Իմ գերակա նպատակներից է, որպեսզի ամբողջ աշխարհի հայությունը արժանապատիվ ապրի և արարի միևնույն երկրում, և այդ երկիրը Հայաստանն է:

Պարոն Առուշանյան, կարծում եմ Ձեր ընտրողներին հետաքրքիր կլինի լսել նաև այն զարգացման տեսլականը, որն ունեք և տեսնում եք Շիրակի մարզի համար:

- Շիրակի մարզի տնտեսական իրավիճակի վերաբերյալ կան լուրջ վերլուծություններ մեր հետազոտական ընկերությունների գործընկերների՝ կողմից արված, որոնց արդյունքում առանձնացրել ենք մարզի զարգացման համար գերակա ճյուղերը: Դեռևս խորհրդային ժամանակներից Գյումրին, Մարալիկը  համարվել են թեթև արդյունաբերության կենտրոններ: Ցավոք, այդ ամենը հիմաչկա, բայց կա ներուժը, կան մասնագետները: Մեր գործունեության կարևոր ուղղություններից է լինելու ներդրումների ներգրավումը: Պոտենցիալ ներդրողները նախևառաջ Շիրակի մարզի գործարարներն են, որոնք ունեն մեր աջակցության կարիքը: Օգնելով լուծել իրենց առջև ծառացած խնդիրները` դրանով մենք կնպաստենք իրենց գործունեության ընդլայնմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումների շատացմանը: Զուգահեռաբար մենք աշխատանքներ ենք տանելու նաև արտերկրից ներդրումներ գրավելու ուղղությամբ:Վերլուծություններում կան նաև շատ հետաքրքիր արդյունքներ, օրինակ Ամասիայի շրջանում, ավելի հյուսիս առկա է դեղաբույսերի մեծ տեսականի, որոնք կարող են հավաքվել, մշակվել, փաթեթավորվել և վաճառվել որպես բնական թեյեր, հավելումներ օղիներին, դեղաբույսեր, օգտագործվել հիգիենիկ պարագաների արտադրության մեջ: Հաշվարներով այս ծրագիրը տասնյակ միլիոնավոր դոլարներ կարող է արժենալ բայց այդ պոտենցիալը չենք օգտագործում:

Գյուղատնտեսությունը մեր մարզում ևս գերակա ճյուղ է հանդիսանում: Շիրակի մարզում ձմռան ամիսներին արևային օրերի թիվը զգալիորեն ավել է՝  համեմատած Արարատյան դաշտավայրի հետ: Դա պայմանավորում է էներգակիրների ծախսի նվազումը և ջերմոցային տնտեսությունների զարգացման համար նպաստավոր պայմանները: Սննդի վերամշակմանը վերաբերող ծրագրեր էլ կան՝ կաթնամթերքի արտադրություն և այլն:

- Պարոն Առուշանյան, հայստանայան տուրիզմի ոլորտում Ձեր գործունեությամբ ունենք մեծ ներդրում և տարիներ մեծ փորձ: Զբոսաշրջության զարգացման ապագան ինչպե՞ս եք տեսնում: 

- Ես բազմիցս նշել եմ, որ Շիրակի մարզը, Գյումրին տուրիզմի ոլորտում ունեն մեծ ներուժ և հնարավորություններ: Կցանկանայի մի կարևոր կողմ առանձնացնել: Տուրիզմի զարգացման ծրագրերի մեր այս մի քանի տարվա փորձը ցույց է տալիս, որ, օրինակ` սոցիալական փաթեթները, որոնց միջոցով պետական կառույցների աշխատողները և ոչ միայն նրանք, կարողանում են կազմակերպել իրենց հանգիստը Հայաստանի և Արցախի տարածքում, շատ արդյունավետ են: Բայց Հայաստանի տարածքումդրանք հիմնականում կենտրոնանում են  Ծաղկաձորի, Ջերմուկի, Աղվերանի, Հանքավանի, Դիլիջանի հանգստավայրերում: Եվ այստեղ մեկ այլ խնդիր էլ ենք ունենում. այդ վայրերը ծանրաբեռնված ժամանակահատվածներում բավականաչափ  ռեսուրս չեն ունենում այդ քանակի մարդկանց հանգիստը ապահովելու համար:

Դրա համար մենք փորձում ենք Գյումրիում ստեղծել տուրիզմի համար այն հետաքրքրությունը, որ մարդիկ նաև Գյումրի գան: Ծավալը շատ մեծ է, 150 հազարից ավել մարդիկ, այսօր նույն սոցիալական փաթեթի շրջանակում գնում են նույն վայրերը: Արդեն մի քանի տարի է մենք փորձում ենք դա բալանսավորել: Բայց 1-2 տուրիստական ընկերության աշխատանքը բավական չէ, անհրաժեշտ է ենթակառուցվածքներ զարգացնել, ապահովել տուրիստի ժամանցը հետաքրքիր վայրերով:

- Դավիթ Առուշանյանի կոչն իր ընտրողներին:

- Ծնվելով երկրաշարժը վերապրած Գյումրիում, տեսնելով այդ արհավիրքի հետևանքներն իմ սիրելի մարզում՝ կոչ եմ անում ձեզ աջակցություն ու վստահություն ցուցաբերել միասին ու միասնաբար բնակչության սոցիալական հարցերի լուծման, մարզի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման, «աղետի գոտին» «երջանկության գոտու» վերածելու, մեր երազանքի Շիրակ կառուցելու համար: Մեր հեղափոխությունը շիրակցու դեմքին ժպիտ է բերել. մեր առաքելությունն է ներդնել մեր բոլոր ջանքերը, որպեսզի այդ ժպիտը միշտ պահպանվի:

Հեղափոխությունը դեռ չի ավարտվել։ Մենք պետք է տեր կանգնենք հեղափոխության արդյունքներին` շարունակելով հաղթարշավը:

Տպել
2698 դիտում

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարների կամավորական գումարտակը (տեսանյութ)

Կեղծիք՝ մանկամտության մակարդակի. «Զինուժ մեդիայի» ռեպորտաժը

Լոնդոնում հայ համայնքը բողոքի ցույց է անում նավթագազային միջազգային ընկերության դիմաց գրասենյակի դիմաց (տեսանյութ)

Վրաստանում ընտրությունների ընթացքում մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ծեծի են ենթարկել 6 լրագրողի

«Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչիր Արցախը: Արցախը ես եմ»․Հենրիխ Մխիթարյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչը

Ադրբեջանն ունի անձնակազմի 6947 կորուստ

Տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ․ ՊԲ-ի պարգեւատրման ներկայացրած զինծառայողները

Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա․ Զոհրաբ Մնացականյան

Մեր բանակը տալիս է այդ ժամանակը

Մահացել է աշխարհահռչակ դերասան Շոն Քոներին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին (տեսանյութ)

Մարտունու շրջանի հրետակոծության հետեւանքով իր տանը զոհվել է 59-ամյա քաղաքացիական անձ․ Արցախի ՄԻՊ

Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. Զախարովա

Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին

Նիկոլ Աղաբաբյանը վաճառել է կտավները եւ 33 հազար դոլար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Դանիայի հայ համայնքը շտապօգնության մեքենաներ է նվեր ուղարկում ՀՀ ԱՆ-ին

Ֆոսֆորային զինատեսակի կիրառման փաստերը հերքելու համար Ադրբեջանը լծվել է պարզունակ հայտարարություններ տարածելուն

ԿԳՄՍՆ-ն աշակերտներին առաջարկում է արձակուրդն օգտագործել ավելի նպատակային եւ արդյունավետ

Հիվանդանոցում 10 օրից ավել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ․ Շ.Դանիելյան