Ինձ համար դժվար է ասել՝ ինչ որոշում կկայացնեն ՀԱՊԿ ղեկավարները. Զատուլին

Ռուսաստանը սիրում է Հայաստանն՝ անկախ նրանից, թե ինչ իշխանություններ են այստեղ գործում: Այս մասին այսօր Երեւանում «Լազարեւյան ակումբի» առաջին լիագումար նիստի բացմանն ասաց ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Այսօր Հայաստանն ապրում է շատ կարեւոր ներքին գործընթացներ: Այս կոնտեքստում մենք հետաքրքրված ենք, որ ոչ մի րոպե չդադարի կարծիքների փոխանակումն ու կենդանի շփումը մեր հասարակությունների միջեւ բոլոր ոլորտներում»,- ասաց Կոնստանտին Զատուլինը` շարունակելով.

«Մենք գիտենք, որ մոտ ապագայում Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հասկանում ենք, որ անցկացնում ենք այս ակումբի նիստը Հայաստանի համար շատ կարևոր ներքաղաքական ժամանակաշրջանում: Բայց մենք, ցանկանում եմ շեշտել՝ ցանկացել ենք լիովին հեռանալ այսօր այստեղ Հայաստանի կամ, օրինակ՝ Ռուսաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տեսլականների քննարկումից»:

Կոնստանին Զատուլինը նշեց, որ քննարկվելու է երկու ժողովուրդների խաղաղ կյանքի հարցը` խաղաղ սահմանների ու անվտանգության պայմաններում: Նա ընդգծեց` Հայաստանում ու Ռուսաստանում «շատ խելացի մարդիկ» իրենց խորհուրդ էին տալիս հետաձգել Երեւանում ակումբի բացումը:

«Մեզ ասում էին՝ այժմ Հայաստանում ոչինչ անցկացնել չի կարելի, այնտեղ շատ վճռորոշ պահ է: Աստված չանի, ինչ-որ բան այնպես չգնա կամ ինչ-որ մեկն այնպիսի բան չասի: Ես ուզում եմ ասել` մենք սիրում ենք Հայաստանն՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություններ, նախագահներ, իշխանություններ են այն ղեկավարում»,- ասաց Կ. Զատուլինը:

Զատուլինը նշեց, որ հարգանքով է մոտենում այն հանգամանքներին, որոնք թույլ չեն տվել Հայաստանի ներկա ու նախկին ղեկավար կազմերին ներկա գտնվել ակումբի գործունեությանը՝ չնայած փաստին, որ ակումբը հրավիրել էր բոլորին:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի թեմային Զատուլինն ասաց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ստանդարտ է, որովհետեւ նախատեսված չի եղել կանոնակարգով: 

«Կանոնակարգումները կձեւավորվեն հենց այս նախադեպից հետո: Ես ՀԱՊԿ աշխատակից չեմ, նշանակման հետ որեւէ առնչություն չունեմ: Դուք գիտեք իրավիճակը՝ Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո առաջացավ անհրաժեշտություն փոխարինել նրան: Ինչպես պայմանավորվեցին՝ դեկտեմբերի 6-ին տեղի կունենա հարցի քննարկում: Ինձ համար դժվար է ասել՝ ինչ որոշում կկայացնեն ՀԱՊԿ ղեկավարները: Ես չէի ցանկանա կրակի վրա յուղ լցնել, ասել՝ ում ճիշտ կլիներ նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ում ճիշտ չէր լինի»,- նշեց Կ. Զատուլինը:

Պատգամավորի խոսքով՝ հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները դաշնակցային են, եւ որեւէ մեկն այս հարաբերությունների բնույթը չի դնում հարցականի տակ: «Պարզ է, որ Հայաստանում տեղի ունեցածը, այն, ինչ ընդունված է ասել հեղափոխություն, հանգեցրեց խմբագրումների ոչ միայն երկրի ներքին, այլեւ՝ արտաքին օրակարգերը»,- նշեց Կ. Զատուլինը:

Զատուլինը նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը մի շարք ոլորտներում ունեն համագործակցություն, բայց առավել կարեւոր է անվտանգության ոլորտում ունեցած համագործակցությունը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ Զատուլինը հարց հնչեցրեց՝ կա՞ կոնֆլիկտի կարգավորման ներկայիս փուլ, ապա նշեց. «Վերցված է դադար: Չգիտեմ՝ որքանով է այն արդարացված: Կարծում եմ, որ հաշվի է առնվել այն, որ Հայաստանում ընտրություններ են: Ղարաբաղի հարցը չի կարող սպասել, այն չի կարող դրվել հետին դարակներում»:

Տպել
1591 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց