72-ժամյա ուլտիմատում. ի՞նչ անել, ումո՞վ անել, ե՞րբ անել

30/11/2018 schedule16:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 30-ի համարում

Երեկ Մատենադարանի մոտ ընդդիմության կոչով կրկին հավաքվել էր նույնքան մարդ, որքան նախորդ օրը, եւ ընդդիմությունը կրկին ժողովրդին ուղարկեց տուն` այս անգամ կանչելով ուրբաթ օրը: Եւ չնայած երկուշաբթի գիշերը իրավապահ մարմինների տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ մտել են ընդդիմադիր մոտ երկու հազար ակտիվիստի տուն եւ ահաբեկել, որ չգնան հանրահավաքի, եւ չնայած երեկ առավոտից լուրեր էին տարածվել, որ իշխանությունը կայացրել է քաղաքական որոշում՝ ձերբակալել Արամ Զավենի Սարգսյանին ու Սմբատ Այվազյանին, եւ չնայած ոստիկանները բարձրախոսներով առավոտից հաղորդում էին, թե հանրահավաքը արտոնված չէ, սակայն ժողովուրդը եկել էր:

Այսինքն, եկել էին նրանք, ովքեր ընդդիմադիր լիդերներից պակաս չեն գիտակցում, թե ինչ ասել է Քոչարյանի իշխանություն եւ ինչի են ընդունակ այս իշխանությունները: Եկել էին նրանք, ովքեր պատրաստ էին նստել նստացույցի, հայտարարել հացադուլ կամ շարժվել Բաղրամյան փողոց: Եւ կրկին ժողովրդին, «հաղթանակ» ու «հայեր, միացեք» կոչերի տակ, 72 ժամով ուղարկեցին տուն: Միացյալ ընդդիմությունը ԿԸՀ-ին 72 ժամ է տվել՝ կեղծված հանրաքվեն անվավեր հայտարարելու համար: Եթե 72 ժամ անց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը հանդես չգա հայտարարությամբ, որ նոյեմբերի 27-ի հանրաքվեն լեգիտիմ չէ, եւ այն հայտարարվում է անվավեր, ապա ընդդիմությունը սկսելու է: Թե ի՞նչ է սկսելու, այս պահին, մեր տպավորությամբ, ընդդիմությունը դեռ չգիտի:

Բայց որ սկսելու են, այդ մասին երեկ իրենց ելույթներում հայտարարեցին ընդդիմադիր բոլոր գործիչները: Մինչդեռ, իշխանությունը երեկ շատ լուրջ էր վերաբերվել ընդդիմադիր լիդերների այն հայտարարությանը, թե երեքշաբթի օրը սառույցը շարժվելու է, եւ չի կրկնվելու 2003-ի՝ «գնացեք տուն, վաղը եկեք» տարբերակը:  «Հանրապետություն» կուսակցության շուրջբոլորը շարվել էին ոստիկանական «Գազելներ», մեջը լիքը ոստիկան, իսկ քաղաքացիական հագուստներով ԿԳԲ-ի մի խուրձ աշխատակիցներ լցվել էին կուսակցության դիմացի «Կազիրոկ» սրճարանը, այնտեղից դուրս արել սրճարանի տիրոջը՝ տիկին Հռիփսիկին` սրճարանը դարձնելով դիտակետ:

Տիկին Հռիփսիկի բոլոր փորձերը՝ մտնելու սեփական սրճարան, անցան ապարդյուն: Սրճարանը զավթածների վրա չազդեց անգամ Հռիփսիկի այն խնդրանքը, թե գազի վրա դրված կարտոֆիլը վառվում է, գոնե թողնեն ներս՝ իր կարտոֆիլները փրկի: Ինչեւէ, հանրահավաքը երեկ կայացավ, եւ որպեսզի ժողովրդի հիասթափությունը  շատ մեծ չլինի, ընդդիմության լիդերները նրբորեն հասկացրեցին, որ իրենց պայքարը թեթեւներից ու կարճերից չի լինելու: «Եթե մեկը սպասում է, որ մեկ քայլանոց մատ է լինելու, ասեմ, որ չի լինելու մեկ քայլանոց մատ: Այս վիճակը պայթելու է կա՛մ ներսից, կա՛մ դրսից: Բայց պայթելու է մեծ կորուստներով, եւ մեզանից է կախված՝ անել այնպես, որ կորուստները փոքր լինեն:

Մենք ունենք մեր քայլերի հաջորդականությունը՝ այս հանրաքվեի արդյունքները պետք է չեղյալ հայտարարվեն: Հետո գալու է ավելի դժվար խնդիր՝ այս իշխանությունների հրաժարականը: Սակայն կա ավելի մեծ խնդիր՝ կառուցել նոր Հայաստան, որը մենք անվանում ենք Հայաստանի Չորրորդ Հանրապետություն»,- իր ելույթում ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Ժողովրդին հասկացնելով, որ իրենց  գործողությունները բազմաքայլ են լինելու, ընդդիմադիր գործիչները երեկ կրկին հիշատակեցին հանցագործ կոալիցիային, որի անդամները կանգնելու են դատարանի առաջ, հետո նստելու են, այն էլ՝ շատ երկար ժամանակով, Պետրոս Մակեյանը հիշեց հանրապետության թիվ մեկ պոպուլիստ Արթուր Բաղդասարյանին եւ նրան հորդորեց հիշել ժողովրդավարությանը նվիրված իր ճառերը,  իսկ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց. «Իշխանությունն իր գործողություններով ժողովրդին կոտրել չի կարող:

Այս ռեժիմը դատապարտված է, եւ այս գործընթացը մենք հասցնելու ենք մինչեւ վերջ»: Ընդդիմության հանրահավաքը ամփոփեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը տեղի ունեցած հանրաքվեն որակեց զուգարանային հանրաքվե, քանզի   բոլոր լցոնված քվեատուփերը պահվել են զուգարաններում եւ այնտեղից տեղափոխվել ընտրատեղամասեր: Իսկ ավելի կոնկրետ քայլեր կատարելու համար, ինչպես ընդդիմության մնացած լիդերներին, Արամ Սարգսյանին նույնպես երեկ չհերիքեց հավաքված ժողովրդի թիվը:

«Մենք պետք է կատարենք որոշակի քայլեր, բայց այդ քայլերը կատարելու համար մենք պետք է ունենանք  բազմաքանակ ժողովուրդ: Եւ այդ ժամանակ երրորդ հանրապետությունից չորրորդ հանրապետություն մենք կանցնենք միայն ժողովրդավարական հեղափոխության ճանապարհով»,- հանրահավաքը փակեց «Հանրապետության» նախագահը: Ժողովուրդը ցրվեց` մի մասը հիասթափությամբ եւ հստակ որոշումով, որ ուրբաթ օրը էլ չի գալու, մի մասն էլ անհամբեր սպասելով ուրբաթ օրվան: Այնպես որ, եթե ընդդիմությունը ԿԸՀ-ին է 72 ժամվա ուլտիմատում ներկայացրել, ապա ժողովուրդը նույն 72 ժամը տվել է ընդդիմությանը: Եւ եթե ուրբաթ օրը  ընդդիմությունը ժողովրդին  կրկին ուղարկի տուն, ապա «միացյալ ընդդիմություն» միացյալ օպերան կարելի է համարել մինչեւ վերջին նոտան երգված:   

Նաիրա Զոհրաբյան 

Տպել
2003 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան