Կոկորդիլոսին չեն թունավորել, մահացել է խրոնիկ հիվանդությունից. կենդանին 26 տարեկան էր

Ախտանիշը ցույց է տվել, որ 10 եւ ավելի տարիներ կոկորդիլոսը կրել է խրոնիկ հիվանդություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանը:

Թե կոնկրետ ինչ հիվանդություն է կենդանու մոտ ախտորոշվել՝ վերջինս չասաց, բայց նկատեց, որ դիահերձմանն իրենից բացի մասնակցել են նաեւ Ագրարային համալսարանի լաբորատորիայից, Անասնաբուժական տեսչությունից մասնագետներ եւ  համաձայն են եղել իր հետ. կենդանին սատկել է խրոնիկ հիվանդությունից: «Մենք չունենք կոնկրետ որեւիցե փաստաթուղթ կենդանու առողջական վիճակի վերաբերյալ: Տվյալ կենդանին կարող էր ի սկզբանե ունենալ տարբեր հիվանդություններ»,- ասաց այգու գլխավոր անասնաբույժը:

Երեւանի կենդանաբանական այգու կենդանիների խնամքի համակարգող Արտյոմ Մակարյանը նշեց, որ տվյալ կոկորդիլոսի տեսակի կյանքի միջին տեւողությունը մոտավորապես 40 տարի է, իսկ անկած կոկորդիլոսը մոտ 26 տարեկան է եղել:

Ասուլիսին մասնակցող Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու գլխավոր կուրատոր՝ Յանոշ Շակոնն ասաց, որ կոկորդիլոսներն ընդհանրապես բավական ամրակազմ եւ ուժեղ կենդանիներ են, եւ այդ կենդանու հիվանդության կլինիկական ախտանիշները տեսանելի չեն: «Կենդանին վարքագծով չի կարողանում ցույց տալ: Բացի այդ, կոկորդիլոսի ընդհանուր ստուգումը բարդ պրոցեդուրա է, քանի որ նախ՝ հեշտ չէ բռնելը, քնեցնելու եւ ստուգելու դեպքում անկման ռիսկ կա»,- ընդգծեց Յանոշ Շակոնը:

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ վատ կառավարված կոլեկցիա են ժառանգել՝ կենդանիների սեռատարիքային կազմ հաշվարկված չի եղել. «Ցանկացած կենդանու, որին ուզել են նվեր տալ կամ փրկել, բերել են այստեղ եւ ոչ մեկը չի կարող ասել՝ ինչ հիվանդություններ են դրանք բերել իրենց հետ»:

Կարանտինային կենտրոնը այգում վերջերս է բացվել. այնտեղ կենդանուն ստուգում են նախքան հավաքածու մտցնելը։ Մշտական աշխատող կենդանաբույժներ միայն վերջին 5 տարին ունեն: Վերջին երկու ամսում կենդանաբանական այգում երեք խոշոր կենդանու անկում է գրանցվել:

Կենդանաբանական այգու տնօրենը նաեւ նշեց, որ անկախ մահացած կենդանու առողջական վիճակից, ուղղորդված սպանություն եղել է միայն զեբրի դեպքում։ Խաչատրյանը հայտնեց, որ դա բացառելու համար տեսախցիկներ են տեղադրվելու այգու ճանապարհներին եւ յուրաքանչյուր ազատավանդակի մոտ:

Իսկ ընդհանուր առմամբ՝ այգու տնօրենը վստահեցնում է՝ կենդանիների անկումներ միշտ էլ եղել են, այս դեպքում հանրության խուճապն արհեստածին է, որը կարող է լինել իր դեմ բողոքի ակցիաների հետեւանք. «Նպատակը պարզ է, որ կենդանաբանական այգին, որը 7 տարում հասել է մի նիշի, որ պետք է Եվրոպական կենդանաբանական այգիների ասոցիացիայի անդամ դառնա, ուզում են գնա հետ»:

Տպել
1733 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից