Արցախում հատկացումներն ավելացրել են հանրակրթության, գիտության ոլորտներին ու մարզական միջոցառումներին

03/12/2018 schedule18:53

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին Վարդգես Ուլուբաբյանը եւ Արամ Գրիգորյանը:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:

Քննարկվել է «ԱՀ 2019թ.-ի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտների ֆինանսավորման հարցը:

Ներկայացնելով կրթության, գիտության եւ սպորտի բնագավառներին հատկացված գումարները՝ նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ այն կազմել է 15 մլրդ 191 մլն դրամ: 2018թ. համեմատ 106 մլն 856 հազ դրամ ծախսային աճը պայմանավորված է հանրակրթության ոլորտի՝ 67 մլն 287 հազ դրամ, գիտության ոլորտի՝ 11,1 մլն եւ մարզական միջոցառումների՝ 28 մլն 710 հազ  հատկացումների ավելացմամբ:

Պատգամավորները նախարարին են առաջադրել ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձավճարների փոխհատուցմանը, սպորտային ֆեդերացիաներին հատկացվող գումարներին, Բերձորում մասնագիտական քոլեջի բացելուն, գիտական թեմաների ֆինանսավորմանը, տեխնիկական գիտությունների խթանման ծրագրերին, ինչպես նաեւ ոլորտի բյուջեի նվազ աճի պայմաններում կրթության զարգացման հեռանկարներին  վերաբերող հարցեր:

Վերջինիս ի պատասխան՝ նախարար Աղաբալյանը նշել է, որ ոլորտում օպտիմալացման ծրագրերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի:

Նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ մշակույթի եւ երիտասարդության ոլորտներին պետական բյուջեից կհատկացվի 2մլրդ 123մլն դրամ, նախորդ տարվա՝ 2 մլրդ 180մլն-ի փոխարեն: Ոլորտի գերակա ուղղությունը ՀՀ եւ արտերկրի հետ համագործակցությունն է լինելու, որի համար կտրամադրվի 13մլն 603հազ դրամ: Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ բնագավառի կարեւոր ծրագրերից է հուշարձանների վերականգնման, պահպանման եւ ուսումնասիրման ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է 120մլն դրամ, նախորդ տարվա 100 մլն-ի փոխարեն:

Նախարարը պատասխանել է թատրոնի շենքի տանիքի վերանորոգմանը, հոբելյանական միջոցառումների համար հատկացվող գումարներին, պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքին եւ այլ թեմաներով պատգամավորների առաջադրած հարցերին:

Քննարկմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԺ-ում Նախագահի ներկայացուցիչ Զոյա Լազարյանը,  ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը եւ ոլորտների այլ պատասխանատուներ:

Դեկտեմբերի 4-ին եւ 5-ին բյուջեի քննարկումները կշարունակվեն ԱԺ խմբակցություններում:

Տպել
1289 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց