Երևան
21 °C
Կառավարության դեկտեմբերի 6-ին ընդունված որոշումներից մեկով սահմանվել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը: Ըստ այդմ, առաջիկա ընդունելության քննությունների ժամանակ դիմորդներին կառաջարկվեն մի շարք նոր մասնագիտություններ:
Կառավարության նիստին ներկայացված համապատասխան որոշման նախագծում, մասնավորապես նշվում է. «2018/2019 ուսումնական տարվա ընդունելության արդյունքում մի շարք բուհերում մնացին թափուր տեղեր, որի պատճառով շատ բուհեր վերանայել են մասնագիտությունների ցանկը եւ 2019/2020 ուսումնական տարում որոշ մասնագիտությունների գծով ընդունելություն չեն նախատեսում: Երեւանի պետական համալսարանը նոր կրթական ծրագրերով (օտար լեզուներ եւ հաղորդակցություն, կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն) ընդունելություն իրականացնելու առաջարկ է ներկայացրել»:
Կառավարության նիստը վարող առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը որոշման նախագիծը ներկայացնող կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ընդհանուր առմամբ որքանո՞վ է մասնագիտությունների այդ ցանկը իներցիոն, որքանո՞վ են հասցրել լրջորեն զբաղվել դրա վերանայմամբ եւ ինչքանո՞վ են այդ մասնագիտությունները համապատասխանում աշխատաշուկայի արդի պահանջներին: Նախարարի տեղակալը պատասխանեց, որ մասնագիտությունների վերանայմամբ լրջորեն զբաղվել չեն հասցրել, քանի որ փոփոխությունների անհրաժեշտությունը բավականին մեծ է:
«Բայց մենք այդ փոփոխությունները նախատեսում ենք իրականացնել «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումից հետո, որովհետեւ այդ օրենքով տրամաբանությունը եւս փոխվում է, դրվում է, այսպես ասած, «մեյջր» եւ «մայներ» հասկացությունները: Պետությունը ճանաչում է մեծ որակավորումները, դրա տակ ազատություն է տրվում բուհերին՝ կրթական ծրագրեր իրականացնելու համար «մայներ» ծրագրերի գծով: Նաեւ բուհական ինքնավարության եւ ակադեմիական ազատությունների աստիճանը բավականին բարձրանալու է: Դրանից հետո ավելի մանրամասն եւ խորքային անդրադարձ կկատարվի ընդունելության քննությունների ձեւին ու բովանդակությանը, չնայած նախարարությունում քննարկվում է նաեւ այն հարցը, որ ապագայում՝ ավագ դպրոցի ռեֆորմներից հետո, եթե ավագ դպրոցը որոշում կայացնի անցնել կրեդիտային համակարգին, միգուցե մենք կամաց-կամաց գնանք ընդունելության քննությունները հանելուն: Այսինքն՝ կրեդիտներ տեղափոխվեն դեպի բուհային համակարգ: «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքով պետք է ընդունվի նաեւ կրեդիտների փոխանցելիության համակարգի մասին, որը կխթանի բուհերի միջեւ մրցակցությունը եւ առավել որակյալ կրթությունը»,- մանրամասնեց կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Առաջին փոխվարչապետը նկատեց՝ այսինքն՝ այն է, ինչ որ տեսնում ենք աշխարհի ամենաառաջատար համալսարաններում ու կրթական համակարգերում, եւ դրան ինչքան շուտ հասնենք, այնքան լավ: «Անպայման հասնելու ենք»,- հավաստիացրեց փոխնախարարը:
Կառավարության որոշման նախագծում ներկայացված երկարաշունչ ցանկից դժվար է հասկանալ՝ որ մասնագիտություններն են նոր եւ որոնք են դուրս եկել այդ ցուցակից: Նախարարության բարձրագույն կրթության վարչությունից, անդրադառնալով մեր ճշտող հարցին, ասացին, թե մասնագիտությունների ցանկում միայն լրացումներ են եւ ոչ կրճատումներ: Ըստ այդմ, Ամերիկյան համալսարանում իրականացվելու է տվյալագիտություն կրթական ծրագիր: Վանաձորի պետական համալսարանում ուսուցանվելիք նոր մասնագիտություններն են՝ ռադիոֆիզիկա, պատմություն, հայոց լեզու եւ գրականություն, ռուսաց լեզու եւ գրականություն, անգլերեն եւ գրականություն: Երեւանի պետական համալսարանում սպասվող փոփոխությունների վերաբերյալ մանրամասներ պարզեցինք Մայր բուհից:
ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը նշեց, որ եկեղեցագիտություն մասնագիտությունը փոխարինվում է կրոնագիտությամբ: Մաթեմատիկայի ֆակուլտետում մագիստրոսական նոր ծրագիր է ավելանում՝ կիրառական վիճակագրություն եւ տվյալների գիտություն: Նաեւ նախատեսվում է փակել ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ դա փոխարինելով եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետով: Այս տարեսկզբին բուհում դժգոհության ալիք էր բարձրացել՝ կապված ռոմանագերմանական ֆակուլտետում արտասահմանյան գրականության դասաժամերը կրճատելու եւ դրա հաշվին լրացուցիչ օտար լեզու ավելացվելու հետ: Գեւորգ Էմին-Տերյանը նկատեց, որ դասավանդվող առարկան իրականում ոչ թե արտասահմանյան գրականություն էր, այլ արեւմտաեվրոպական: Երկրորդը նախատեսվում է ներդնել բակալավրիական կրթական աստիճանում, իսկ արտասահմանյան գրականություն առարկան պահպանվում է մագիստրատուրայում:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ