Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Գյումրիում բացվեց «Սասստեքս» տեքստիլ գործարանը

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Գյումրիում բացվեց «Սասստեքս» տեքստիլ գործարանը: Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ է մասնակցում գործարանի բացման, որոնք ունեն նույն առանձնահատկությունը:

«Դրանք բացվել են սփյուռքահայ մեր հայրենակիցների ներդրումներով: Հիմա նրանք առաջին փուլով սկսում են աշխատակիցների վերապատրաստման գործընթացը, որպեսզի լիարժեք անցնենք ամբողջական աշխատանքի: Սա համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին, երբ մարդիկ, ովքեր որեւէ կապ չունեն քաղաքականության հետ, իրենց վրա վերցնում են պատասխանատվություն եւ անում են իրենց քայլը: Այդ քայլն անելիս պահանջատեր են կառավարությունից, որ իրենց համար նպաստավոր պայմաններ ստեղծվի»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ այն մեղադրանքներին, որոնք հնչում են կառավարության հասցեին: «Մեզ ասում են, որ ամեն ինչ դանդաղ է լինում: Հավատացեք, որ դրանք հաճելի քննադատություններ են: Դա նշանակում է, որ մենք բոլորս շարժվում ենք ճիշտ ուղղությամբ եւ մտածում ենք նույն նշանակետի ուղղությամբ. այն է՝ արդjունաբերական երկիր կառուցելու նպատակակետը, այն է՝ քաղաքացիների բարեկեցությունը, անհատների երջանկությունը եւ պետության հզորությունը:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր ՀՀ-ի անկախությունից ի վեր քարը քարի վրա են դրել: Կրկին ուզում եմ շեշտել, որ ՀՀ-ում գործարարի ընկալման հարցը պետք է փոփոխության ենթարկվի, որովհետեւ գործ արարողի կարգավիճակը պետք է լինի հարգանքի արժանի եւ այդպես էլ կլինի»,- եզրափակեց նա:

Տպել
1951 դիտում

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան

Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով

Զարգացման շոկային տեմպեր. ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Ամուլսարի նախագիծը պե՞տք է անցնի նոր ՇՄԱԳ. վարչապետն ասում է՝ ինչու է «Էլարդի» եզրակացությունն ուղարկել ուսումնասիրելու

Գյումրիում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Հաղթողներին պատվոգրեր են հանձնվել. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալները ծանրաքար են հրել

Դավիթ Անանյանը Գյումրիում արձանագրել է ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման գործում առաջընթացն ու անելիքները

Վրաստանի «Ռուսթավի 2»-ի լրագրողները լքում են հեռուստաընկերությունը

Երկրաշարժ Շիրակի մարզում. ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ

Ադրբեջանի տեղեկատվական ձախողումը, որից պետք է դասեր քաղի հայկական կողմը

Տասնյակ միլիոնավոր դրամների հասնող չարաշահումներ. ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքը

«RyanAir»-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում վարչապետի հետ