ՊՆ թեժ գծով խախտումների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել․ ամփոփիչ տեղեկանք

10/12/2018 schedule17:23

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ դեկտեմբերի 9-ի՝ ժամը 08:00 մինչեւ 20:00 գործել է ՊՆ թեժ գիծը: Թեժ գծով ստացվել է 55 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Այս մասին տեղեկանում է ՊՆ լրատվական ծառայությունից։

Ըստ նույն հաղորդագրության՝ զանգերի մոտ 35%-ը ՊՆ իրավասությունից դուրս հարցեր են եղել եւ քաղաքացիներն ուղղորդվել են այլ գերատեսչություններ: Քաղաքացիներին տրվել են համապատասխան պարզաբանումներ: 

Ահազանգեր են եղել այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձեւավորվել է թյուրիմացաբար եւ խոսքը վերաբերում է հերթով ու խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը:

Բարձրացվել է արձակուրդում  գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների քվեարկության կազմակերպման հարցը: Պարզաբանվել է, որ այդ մասով առկա են որոշ իրավական բացեր, ուստի առաջարկն ընդունվել է ի գիտություն եւ համակարգային լուծումներ գտնելու նպատակով կքննարկվի իրավասու կառույցների հետ:

Խախտումների վերաբերյալ ՊՆ թեժ գծով ահազանգեր չեն ստացվել:

Տպել
1665 դիտում

Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հուլիսի 21-23-ին Երեւանում եւ 3 մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչեւ +40-+42 աստիճանի. Սուրենյան

Երեւանում 27-ամյա տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն

Այսօր որոշ շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 62 դեպք

Վճարովի պայմանագրերը, որոնք մինչև հուլիսի 4-ն էին կնքվել արդեն իսկ վերակնքման փուլում են

Հրդեհ Ակնալիճ գյուղի տներից մեկում. տուժածներ չկան

Մոսկվա-Երևան ինքնաթիռը դադարեցրել է թռիչքն ու վերադարձել հետ, ուղևորները տարհանվել են, կան տուժածներ

Հրշեջ-փրկարարները Երեւանում ու մարզերում մարել են մոտ 66.87 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա