Ընտրություններ՝ առանց թաղայինների

11/12/2018 schedule21:15

Դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցան առանց լուրջ միջադեպերի եւ արտակարգ դեպքերի:

Թավշյա հեղափոխությունից հետո սա արդեն երկրորդ ընտրությունն է (Առաջինը՝ Երեւանի ավագանու ընտրություններն էին,-հեղ.), որն անցնում է առանց կարուսելների, թաղային հեղինակությունների, ընտրակաշառքների, ուղղորդումների եւ կուտակումների:

Ըստ դիտորդների՝ այս ընտրություններում խախտումների մեծ մասը պայմանավորված են եղել հանձնաժողովների անդամների եւ նախագահների՝ ընտրական գործընթացներին ոչ լիարժեք տիրապետմամբ:

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Քննչական կոմիտե է ստացվել 55 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերեւույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ստացված հաղորդումներից 9-ը Երեւանում է, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 8-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 1-ական՝ Վայոց Ձորի, Տավուշի եւ Լոռու մարզերում: Եվս 6 նյութ, կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ, ստացվել է Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Ընտրախախտում պարունակող նյութերից 51-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն: ՔԿ ստացված նյութերից 6-ը վերաբերում են կրկնաքվեարկության փորձին: Մասնավորապես՝ ըստ ՔԿ-ի՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողները, տարբեր ընտրատեղամասերում մասնակցելով քվեարկությանը, սխալմամբ իրենց քվեարկության համարի փոխարեն գրանցման սարքի սպասարկման աշխատակցին հայտնել են այլ համար, որի պատճառով մատնահետքի սարքը տպել է կրկնակի քվեարկության փորձ թերթիկը:

Դատախազությունը դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ից մինչեւ 20.00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին առնչվող առերեւույթ ընտրական հանցագործությունների մասին իրավապահ մարմինների 252 դեպքի մասին ահազանգ է ստացել:

Դեպքերից 97-ի մասին տվյալները ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների հիման վրա:

Ենթադրյալ ընտրախախտումները հիմնականում վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերին, վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, քվերակության գաղտնիությունը խախտելուն:

Դատախազությունը նաեւ տեղեկացրել է, որ ընտրությունների գործընթացը լուսաբանող լրագրողների գործունեությանն առերեւույթ խոչընդոտելու 2 դեպքի մասին տեղեկատվություն է արձանագրվել: Դեպքերից մեկի մասին հրապարակում է եղել aravot.am կայքում՝ կապված թիվ 10/33 ընտրատեղամասի հետ: Երկրորդը դեպքի մասին տեղեկատվությունը ստացվել է armtimes.com կայքի հրապարակումից, համաձայն որի թիվ 10/49 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը տեւական ժամանակ «Հայկական ժամանակ» թերթի լրագրողին թույլ չի տվել մտնել ընտրատեղամաս՝ լուսաբանելու քվեների հաշվարկման գործընթացը: 

Երեկ ընտրախախտումների վերաբերյալ ահազնագել են նաեւ դիտորդները: Մասնավորապես Երեւանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։ 

Ահազանգեր են եղել նաեւ այն մասին, որ զինծառայողները ընտրական տեղամաս են մտնում շարային կարգով, սակայն ըստ ՊՆ-ի պարզաբանման՝ տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ նման պատկերացում ձեւավորվել է թյուրիմացաբար եւ խոսքը վերաբերում է հերթով եւ խմբերով ընտրական տեղամաս մուտք գործելու գործընթացի կազմակերպմանը: Հերթում կանգնելը շարային կարգ համարելը անհասկանալի է։

«Զորամասերի մոտ տեղակայված ընտրատեղամասերում քվերակողների մեջ ժամկետային զինծառայողները զգալի քանակ են կազմում եւ կրելով զինվորական համազգեստ տպավորություն է ստեղծվում, թե նրանք շարային կարգով են շարժվում:

ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքն արգելում է շարային կարգով տեղամասային կենտրոն մուտք գործելը, ինչը պահպանելը հստակ հրահանգավորված է եւ կատարվում է զինծառայողների կողմից»,- երեկ ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է ՀՀ ՊՆ խոսանկ Արծրուն Հովհաննիսյանը:

Գյումրիում՝ 31/34 ընտրատեղամասում 08:15 սահմաններում Յազիչյան Աննա Կարապետի անվամբ քաղաքացին, ներկայանալով տեղամաս, հայտնել է, որ հանդիսանում է Բարգավաճ Հայաստանի դիտորդ, սակայն վկայականի վրա նշված էր «Աբովյանի ուսանողական խորհուրդ»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի  դիտորդը պահանջել է հանձնաժողովի նախագահից, որպեսզի տվյալ փաստը արձանագրվի գրանցամատյանում, սակայն պահանջը մերժվել է: ԿԸՀ-ի կայքից պարզվել է, որ տվյալ կազմակերպության դիտորդների ցանկում այդ անվամբ դիտորդ գրանցված չէ:

Երեկ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը հայտարարել է Ավան վարչական շրջանում  «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին: Այս հայտարարությունն ուղարկվել է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու

Դիտորդները նաեւ արձանագրել են, որ Գյումրիի 32/30 տեղամասային ընտրական կենտրոնում քվեախցիկի ետնամասում դուռ կա, որը օգտագործվում է: Այդ մասին ահազանգել ենք Տարածքային ընտրական հանձնաժողով:

Լոռու մարզի Լեռնանցք գյուղի 22/26 տեղամասային ընտրական կենտրոնում բացակայել են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկները. մինչեւ Տարածքային ընտրական հանձնաժողովից քվեաթերթիկների ստանալը քվեարկությունը դադարեցված է եղել: 

Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 տեղամասային ընտրական կենտրոնում քվեարկող զինծառայողները քվեաթերթիկները ստանալուց հետո արդեն իսկ հերթի մեջ առանձնացնելիս են եղել «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը: «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները զգուշացրել են հանձնաժողովի նախագահին, որ հայտարարություն անի դրա մասին եւ կանխի մինչ քվեախցիկ մտնելը քվեաթերթիկների առանձնացումը: 

2 դեպքում դիտորդներին չեն թույլատրել լուսանկարել գրանցամատյանի իրենց հետաքրքրող մասը, սակայն Տարածքային ընտրական հանձնաժողով ահազանգելուց հետո խնդիրը վերացվել է:

Երևանի 6/8 տեղամասային ընտրական կենտրոնում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը, երբ դիտորդն արձանագրել է բաց քվերակության դեպք, ընտրատեղամասում՝ ընտրողների եւ դրսում՝ մեքենաների կուտակումներ եւ հանձնաժողովի նախագահին առաջարկել արձանագրել եւ վերացնել խախտումները: Դրան ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ու վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին:

Տեղամասային կենտրոնից դիտորդին հեռացնելը կանխվել է Տարածքային ընտրական հանձնաժողովին ահազանգելուց հետո. դիտորդին հեռացնելու որոշումը վերացվել է եւ չի կատարվել:

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում 15/38 տեղամասում 70 MM 222 պետհամարանիշի Տոյոտա մակնիշի ավտոմեքենան պարբերաբար գտնվել է տեղամասի բակում, որի շուրջ հավաքված են եղել երիտասարդներ։ Ոստիկանությունը նրանց մի քանի անգամ հեռացրել է, սակայն նրանք կրկին վերադարձել են։ «Անկախ դիտորդը» ահազանգել է ՀՀ Ոստիկանության շտաբի թեժ գիծ։

Թիվ 6 ընտրատարածքի 6/37 ընտրական հանձնաժողովի անդամ Անի Սեթյանը քվեարկության օրը նկարել եւ տեղադրել է իր վկայականը Ինստագրամի իր անձնական էջում՝ նշելով #իմքայլը, դրանով խախտել է քվեարկության գաղտնիությունը։ 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող թիվ 3 ընտրատեղամասում «Սասնա ծռերի» ռեյտինգային քվեաթերթիկի մեջ (համար 10) 12 համարը բացակայել է:  

Մեր զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանել է, որ Արսեն Սամվելի Սարգսյանը, որը պետք է նշված լիներ 12 համարի ներքո, ինքնաբացարկ է հայտնել:

«Կուսակցությունների համար ամրագրված է հետեւյալը, որ վիճակահանությամբ ստանում են իրենց համարները եւ եթե կուսակցություններից որեւէ մեկը ինքնաբացարկ հայտնեց մյուսների համարները դրանից չին փոխվելու: ԿԸՀ-ն ունի նաեւ այլ որոշում, որով սահմանել է, որ կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների անունները դասավորվում են այբբենական հերթականությամբ, դրան համապատասխան տրվում են համարներ եւ այդ համարները օգտագործում են նաեւ քարոզչության նպատակով: ԿԸՀ-ն պարզաբանում է արել, որ եթե ինքնաբացարկ է տեղի ունենում, ապա այդ համարների փոփոխություն տեղի չի ունենում, եթե նման խնդիր կա նրա անվանումը դուրս է եկել քվեաթերթիկից հաջորդի համարը դրանից չի փոխվում»,- մեր զրույցում պարզաբանել է Տիգրան Մուկուչյանը:

Տպել
3540 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել