ՔՊ-ում երեկոները բուռն են, ամեն օր թեժ քննարկումներ են իրականացնում. օրակարգում ԱԺ-ի կազմն է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում երեկոներն անցնում են թեժ քննարկումներով: Օրակարգում Ազգային ժողովի ղեկավար կազմի եւ կառավարության անդամների նշանակման եւ վերանշանակման հարցերն են: Այն, որ քննարկումները բուռն են «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Կոտայքի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը:

«Այժմ քննարկում ենք, թե քաղաքական թիմն Ազգային ժողովում եւ կառավարությունում ինչ ներկայացվածություն է ունենալու: Քննարկվում է մարզպետների հարցը: Լինելու են վերանշանակումներ, նշանակումներ, փոփոխություններ: Մենք այժմ այն փուլի մեջ ենք, որը հաջորդում է Ազգային ժողովի ընտրություններին: Սակայն դեռ վերջնական որոշումներ չունենք»,- ասաց Կոտայքի մարզպետը, որն, ի դեպ, ռեյտինգային ընտրակարգով մոտ 21 հազար քվե էր ստացել:

Ռոմանոս Պետրոսյանի խոսքերից կարելի է ենթադրել, որ ՔՊ-ում ապագա պաշտոնյաները այս օրերին լուրջ փորձությունների են ենթարկվում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի խոսքով՝ ԱԺ կամ կառավարություն գործուղելուց առաջ հաշվի են առնում, թե տվյալ անձը քաղաքական ինչ կերպար ունի: «Հաշվի ենք առնում անցած քաղաքական ճանապարհը, քաղաքական կերպարը, որովհետեւ 70 տոկոս քվե ստացած քաղաքական ուժը լրջագույն պատասխանատվություն է ստանձնել մեր երկրում եւ կադրային քաղաքականությունը, մասնավորապես, քաղաքական նշանակումների առումով շատ մանրակրկիտ ենք քննարկում»,- մանրամասնեց Պետրոսյանը:

Ռոմանոս Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ամեն օր՝ աշխատանքային ժամից հետո, ՔՊ-ում վարչության նիստեր են գումարում: ՔՊ-ի վարչության մեկ այլ անդամ էլ մասնավոր զրույցում հաստատեց մամուլում հայտնված այն տեղեկությունները, որ «Իմ քայլը» խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, իսկ Լենա Նազարյանին եւ Ալեն Սիմոնյանին՝ փոխնախագահների պաշտոնում: Մեր զրուցակիցը նաեւ փոխանցեց, որ առայժմ հայտնի չէ, թե հանձնաժողովի նախագահներն ովքեր են լինելու, անդրադարձ չի եղել նաեւ կառավարության կառուցվածքին: ՔՊ-ում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի առաջին փոխվարչապետ նշանակվելը ոչ իրատեսական են համարում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներից Գարիկ Սարգսյանը, որը ռեյտինգային ընտրակարգով «Իմ քայլը» դաշինքի համար ապահովել էր 22 հազար 604 քվե, նախընտրում է խորհրդարանում չլինել: ՀԺ-ի հետ զրույցում Սարգսյանը փոխանցեց, որ ցանկանում է Արարատի մարզը ղեկավարել՝ կիսատ թողնված աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: Գարիկ Սարգսյանը չհերքեց տեղեկությունները, որ Ազգային ժողովի նախագահի եւ տեղակալների պաշտոններում քննարկում են Արարատ Միրզոյանի, Լենա Նազարյանի եւ Ալեն Սիմոնյանի թեկնածությունները: «Միշտ էլ հնարավոր է քննարկել բոլոր տարբերակները, ես այդտեղ տարօրինակ բան չեմ տեսնում: Մենք մեր որոշումները կայացնում ենք առողջ քննադատությունների արդյունքում»:

ՔՊ վարչության անդամ, ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն էլ ՀԺ-ին փոխանցեց, որ կառավարության անդամների դասավորության հարցին չեն հասցրել անդրադառնալ: «Մենք քննարկում ենք խորհրդարանի մարմինների ձեւավորման հարցերը, ինչպես նաեւ տեխնիկական այլ հարցեր»:

Անդրադառնալով հարցին, որ վերոնշյալ անձիք են լինելու խորհրդարանի ղեկավար կազմում, Լենա Նազարյանն ասաց. «Որպեսզի այդ հարցերը բոլոր լրագրողների համար կանխենք՝ կառաջարկեմ, որ վարչությունը հայտարարությամբ հանդես գա: Երբ կունենանք բոլոր որոշումները, կհայտարարենք, մենք դեռ չենք որոշել այդ մասին լրատվամիջոցներին հայտնել»,- եզրափակեց Լենա Նազարյանը, որն, ի դեպ, ռեյտինգային ընտրակարգով 9 հազար 92 քվե էր ստացել:

Տպել
2842 դիտում

Թող մեր զինվորները վստահ լինեն, որ այս պատերազմը մենք ենք հաղթելու, որովհետև իրենց թիկունքը շատ ամուր է. Արա Գևորգյան

Լեռնային Ղարաբաղում վերսկսված ցեղասպանություն՝ համավարակի ֆոնին. Forbes-ի անդրադարձը

Որն է ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանի էությունը. Արաքչին իր շրջայցը սկսել է Բաքվից

«Բարսելոնան» նախագահի նոր պաշտոնակատար ունի

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն

Թուրքիան փորձում է լիրայի արժեզրկումը զսպել ինտերվենցիաներով, բայց այնուհանդերձ խնդիրը խորանում է. Արտակ Մանուկյան

Մենք խաղաղ բնակիչներից մեր անհաջողությունների վրեժը չենք լուծելու. ՊՆ ներկայացուցիչ

Բերձորի ուղղությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել. Արծրուն Հովհաննիսյան

«Արարատ-Արմենիան» երկարաձգել է պայմանագիրը իր առաջատարներից մեկի հետ

Այս պատերազմը գնալով ավելի է մոտենում հենց կամքի ու խելքի գործոնների կարևորությանը. ՊՆ ներկայացուցիչ

Մտքում վատ, սարսափելի երեւույթներ, հրեշներ մի՛ ստեղծեք․ մասնագետի հոգեբանական խորհուրդները բոլորին

Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է. Արցախի ԱԻՊԾ

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2022-ի ընտրական փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները Վառնայում

Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ. ԱԳՆ

Բացահայտվել են Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքեր․ ԱԱԾ

Ռազմական օբյեկտների մոտ գտնվող ադրբեջանական բնակչությանը հորդորում ենք հեռանալ՝ չդառնալ կենդանի վահան. Վահրամ Պողոսյան

Թուրքերի հարձակումից տուժած հայերից 2-ը հոսպիտալացվել են․ մուրճի հարված ստացածը վիրահատության կարիք ունի

Նախագահի հրամանագրով գնդապետ Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Գյոզալյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով

Ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են Իջևանի բժշկական կենտրոն