Փոխվարչապետի որոշմամբ սահմանվել են քաղծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները

Հայաստանի առաջին փոխվարչապետի դեկտեմբերի 12-ի որոշմամբ սահմանվել են քաղաքացիական ծառայողի փորձաշրջանի հետ կապված առանձնահատկությունները: Որոշման հավելվածը ներկայացնում ենք ստորեւ.

ԸՆՂՀԱՆՈՒՐ ԴՐՈԻՅԹՆԵՐ

  1. Սույն հավելվածով սահմանվում են մրցույթի արդյունքում «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ' Օրենք) 2-րդ հոդվածով նախատեսված մարմիններում (այսուհետ' համապատասխան մարմին) աոաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջանի (այսուհետ' փորձաշրջան) հետ կապված առանձնահատկությունները:
  2. Մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է փորձաշրջանով՝ Օրենքով սահմանված ժամկետներին համապատասխան:
  3. Փորձաշրջանի համար սահմանված ժամկետում չեն հաշվարկվում աշխատան­քից քաղաքացիական ծառայողի բացակայության հետևյալ ժամկետները'
  • հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածը.
  • մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ժամանակահատվածը.
  • պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ժամանակահատվածը.
  • քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականություն­ները կատարելու ժամանակավոր անհնարինության ժամանակահատվածը.
  • ծառայողական քննության ժամանակահատվածը, բացառությամբ սույն հավել­վածի 23-րդ կետով նախատեսված դեպքի.
  • օրենքով սահմանված այլ ժամանակահատվածներ:
  1. Սույն հավելվածի 3-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում քաղա­քացիական ծառայողի նկատմամբ սահմանված փորձաշրջանի ժամկետը երկարաձգվում է այն ժամանակահատվածին համապատասխան, որքան ժամկետով ընդհատվել է փորձաշրջանի ընթացքում մրցույթի արդյունքում այլ պաշտոնի նշանակվելու դեպքում քաղաքացիական ծառայողի նկատմամբ սահմանվում է փորձաշրջան՝ սույն հավելվածով սահմանված կարգով:
  1. Փորձաշրջանի ընթացքում քաղաքացիական ծառայողը չի կարող տեղափոխ­ման, փոխադրման կամ գործուղման կարգով պաշտոն զբաղեցնել:
  2. Փորձաշրջանի ընթացքում քաղաքացիական ծառայողի աշխատանքը համա­կարգելու նպատակով քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակման իրավական ակտով նշանակվում է նաև փորձաշրջանը համակարգող (այսուհետ' փորձաշրջանը համակարգող):
  3. Փորձաշրջանը համակարգող կարող է նշանակվել այն քաղաքացիական ծառայողը'
  • ով զբաղեցնում է փորձաշրջան անցնող քաղաքացիական ծառայողի պաշ­տոնին հավասարազոր կամ ավելի բարձր քաղաքացիական ծառայության պաշտոն.
  • ում նախորդ տարվա կատարողականի գնահատման արդյունքները ցածր չեն կառավարության որոշմամբ սահմանված ցուցանիշից, կամ վերջին տարվա հաշվետվու­թյունը դրական է գնահատված:
  1. Փորձաշրջանը համակարգողը միաժամանակ կարող է համակարգել միայն մեկ փորձաշրջան անցնող քաղաքացիական ծառայողի աշխատանքը:

ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    10. Փորձաշրջանի մասնակիցներն են՝

  • փորձաշրջան անցնողի անմիջական ղեկավարը (այսուհետ' անմիջական ղեկավար).
  • փորձաշրջանը համակարգողը.
  • փորձաշրջան անցնող քաղաքացիական ծառայողը (այսուհետ' փորձաշրջան անցնող):
  1. Անմիջական ղեկավարը'
  • օգնում է փորձաշրջանը համակարգողին' փորձաշրջան անցնող քաղաքացիա­կան ծառայողի քաղաքացիական ծառայության տփալ պաշտոնի համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան աշխատանքային ծրագիրը (այսուհետ' ծրագիր) կազմելիս.
  • գնահատում է ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը' հաշվի առնելով փորձաշրջանը համակարգողի կողմից տրված կարծիքը.
  • իրականացնում է հսկողություն փորձաշրջան անցնողի աշխատանքների կատարման նկատմամբ.
  • ծանոթացնում է համապատասխան մարմնի աշխատանքային ներքին կարգա­պահական կանոններին, աշխատավայրում աշխատանքային և այլ անհրաժեշտ պայ­մաններին, աշխատաժամանակի ռեժիմին.
  • ծանոթացնում է համապատասխան մարմնի անձնակազմի ներքին աշխատան­քային փոխհարաբերություններին հ դրանց առանձնահատկություններին:
  1. Փորձաշրջանը համակարգողը'
  • կազմում է ծրագիրը' անմիջական ղեկավարի օգնությամբ.
  • ծանոթացնում է փորձաշրջան անցնողին պաշտոնի անձնագրով նախատես­ված իր իրավունքներին և պարտականություններին.
  • օգնում է ծրագրով նախատեսված գործառույթների իրականացման հարցում, ծանոթացնում է այդ գործառույթների արդյունավետ կատարման եղանակներին, վերլու­ծում է թույլ տրված սխալները և թերությունները.
  • օգնում է ինտեգրվել աշխատանքային միջավայր, նպաստում է նրա կոմպե- տենցիաների կատարելագործմանը.
  • ծանոթացնում է աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ընթացա­կարգերին, գրասենյակային գույքի և այլ պարագաների սպասարկման կանոններին.
  • անմիջական ղեկավարին տալիս է կարծիք փորձաշրջանի ընթացքում ծրագրով նախատեսված աշխատանքների' օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատման ժամանակ:
  1. Փորձաշրջան անցնողը'
  • ներկայացնում է առաջարկներ' ծրագրով նախատեսված աշխատանքների առավել արդյունավետ կատարման վերաբերյալ.
  • ծանոթանում է տփալ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներին.
  • իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները' իր նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու դեպքում. իրականացնում է այլ իրավունքներ և պարտականություններ:

ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

14. Մրցույթի արդյունքում քաղաքացիական ծառայության պաշտոնը, բացառու­թյանը գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի, աոաջին անգամ զրաղեցնող անձի պաշտոնի նշանակման անհատական իրավական ակտում, բացի

Օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակման համար անհրաժեշտ տվյալներից, նշվում է նաև փորձաշրջանի ժամկետը, փորձաշրջանը համա­կարգող նշանակված անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը: Գլխավոր քար­տուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակման անհատական իրավա­կան ակտով փորձաշրջանը համակարգող չի նշանակվում, և փորձաշրջանը համակար­գողի գործառույթներն ի պաշաոնե իրականացնում է համապատասխան մարմնի ղեկա­վարը:

  1. Սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված իրավական ակտն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան մարմինը իրավական ակտի և դրա համար հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները ևերբեոնում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ:
  2. Փորձաշրջան անցնողն իր ընթացիկ աշխատանքն իրականացնում է ծրագրին համապատասխան: Փորձաշրջանի ընթացքում ծրագրում օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են կատարվել փոփոխություններ և (կամ) լրացումներ:
  3. Փորձաշրջանի ընթացքում փորձաշրջան անցնողի անմիջական ղեկավարն օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատում է նրա աշխատանքը' փորձաշրջանը համակարգողի կարծիքը հաշվի առնելով:
  • Փորձաշրջանը համակարգողը փորձաշրջան անցնողի կողմից' ծրագրի պահանջ­ներից բխող ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատար­վելու և (կամ) ոչ պատշաճ կատարվելու վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում անմիջական ղեկավարին:
  1. Անմիջական ղեկավարը, սույն հավելվածի 18-րդ կետով նշված եզրակացու­թյունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, եզրակացությունը տրամադրում է փորձաշրջան անցնող քաղաքացիական ծառայողին պաշտոնի ևշաևա- կելու իրավասություն ունեցող անձին (այսուհետ' պաշտոնատար անձ), իսկ եզրակա­ցության հետ համաձայն չլինելու դեպքում' ընդունում ի գիտություն:
  2. Պաշտոնատար անձը, սույն հավելվածի 18-րդ կետով նշված եզրակացությունը սաանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է կայացնում ծառա­յողական քննություն նշանակելու վերաբերյալ:
  3. Սույն հավելվածի 20-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելու դեպքում իրականացվում է ծառայողական քննություն: Ծառայողական քննությունն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշմամբ սահմանված կարգով:
  4. Ծառայողական քննության արդյունքներով պաշտոնատար անձև ընդունում է համապատասխան որոշում' փորձաշրջանը սահմանված կարգով շարունակելու կամ փորձաշրջանը չանցնելու մասին:
  5. Փորձաշրջանը շարունակելու մասին որոշում ընդունվելու դեպքում փորձա­շրջան անցնողը շարունակում է պաշտոնավարել և իրականացնել իր քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրով նախատեսված լիազորությունները: Տվյալ դեպքում ծառայողական քննության ժամանակահատվածը հաշվարկվում է փորձաշրջանի համար սույն հավելվածով նախատեսված ժամկետում:
  6. Փորձաշրջանը չանցնելու մասին որոշում ընդունվելու դեպքում այն համապա­տասխան հանձնարարականով տրամադրվում է համապատասխան մարմնի անձնա­կազմի կառավարման ստորաբաժանմանը:
  7. Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը, սույն հավելվածի 24-րդ կետով նախատեսված հանձնարարականը սաանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, նախապատրաստում է փորձաշրջան անցնող քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին համապատասխան իրավական ակտի նախագիծ և ներկայացնում պաշտոնատար անձին:
  8. Պաշտոնատար անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է փորձաշրջան անցնող քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու մասին համապատասխան իրավական ակտ: Իրավական ակտն ընդունվելուց հետո երեք աշ­խատանքային օրվա ընթացքում իրավական ակտի և դրա ընդունման համար հիմք հան­դիսացած փաստաթղթերի պատճենները ներբեոնվում են քաղաքացիական ծառայու­թյան տեղեկատվական հարթակ:
  9. Եթե փորձաշրջանի ընթացքում ծառայողական քննություն չի նշանակվում, կամ նշանակված ծառայողական քննության արդյունքում որոշում չի ընդունվում փորձա­շրջանը չանցնելու մասին, և լրանում է փորձաշրջանի ժամկետը, ապա փորձաշրջան անցնողը համարվում է փորձաշրջանն անցած' առանց իրավական ակտ ընդունելու:
  10. Փորձաշրջանի ավարտից հետո, բացառությամբ փորձաշրջան անցնողի լիա­զորությունները դադարեցնելու դեպքի, երեք աշխատանքային օրվա ընթացքում փորձա­շրջանը համակարգողը գնահատվում է փորձաշրջան անցնողի կողմից (Ձև 1): Փորձա­շրջան անցնողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատման թերթիկը ներկա­յացնում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանում, որն էլ դրա պատճենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է փորձա­շրջանը համակարգողին՝ ծանոթանալու նպատակով:
  11. Աշխատանքների գնահատման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում փորձաշրջանը համակարգողը իր գնահատականի մասով մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է բողոք ներկայացնել պաշտոնատար անձին: Պաշտոնատար անձը հինգ աշխատանքային օրվա ընթացքում քննում է բողոքը և ընդունում գնահատման արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին անհատական իրավական ակտ:
Տպել
4300 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց