«Հայաստան» համահայկական հիմնադրամը այս տարի ավելի շատ դրամ է հանգանակել, քան նախորդ տարի. Արշամյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը այս տարի ավելի շատ դրամ է հանգանակել, քան նախորդ տարի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Եթե հիշում եք՝ խոսքը գնում էր 11 մլն 109 հազար 601 ԱՄՆ դոլարի մասին, այսինքն՝ դա իր մեջ ներառում էր թե՛ Միացյալ Նահանգներում հավաքագրված գումարը եւ թե՛ Տորոնտոյում եւ թե՛ ընդհանրապես այդ օրը դրամահավաքի մասին էր խոսքը, եւ ասեմ, որ այսօրվա տվյալներով, թարմ տվյալներով՝ մենք առնվազն ունենք 14 միլիոն 115 հազար 940 դոլար», - ասաց Արշամյանը՝ շարունակելով․- «Այսինքն, հեռուստամարաթոնից հետո այս գումարը բավական աճել է՝ ի տարբերություն անցած տարվա, երբ որ շուրջ 12 միլիոն դոլարի խոստում էր եղել, իրականում հիմնադրամ մուտք է եղել 7 միլիոն դոլար»:

Արշամյանը նշեց, որ նոյեմբերին կայացած հեռուստամարաթոնից հետո հիմնադրամի հանգանակած ընդհանուր գումարն աճել է, որովհետեւ ռուսահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը նվիրաբերել է 2 միլիոն 800 հազար դոլար: «Հիմնականում Ղարաբաղ է ուղղվելու այդ գումարը, դրանից 900 հազար դոլարի կարգի, մինչեւ 1 միլիոն, տրվելու է չորրորդ երեխա ունեցող ընտանիքներին, կարծեմ 4 հազար դոլարի սահմաններում է ամեն ընտանիքին՝ չորրորդ երեխայի համար, նաեւ այնտեղ երիտասարդական կենտրոն է կառուցվում, եւ այդ կենտրոնի շինարարությունը շարունակելու է համահայկական հիմնադրամը՝ մնացյալ գումարներով»,- ասաց Արշամյանը:

«Հեռուստամարաթոն-2018»-ից հետո լրատվամիջոցները գրեցին, թե այս տարի հիմնադրամին, փաստորեն, հրաժարվեցին գումար փոխանցել ռուսաստանաբնակ հայ մեծահարուստները: Ըստ Արշամյանի՝ 14 միլիոն 115 հազար դոլարն ամբողջական թիվը չէ, եւ հանգանակած ընդհանուր գումարը սպասվում է, որ կաճի:

«Նաեւ դրա մեջ չի մտնում Արգենտինայում հավաքագրված գումարը, որովհետեւ այնտեղի համահայկական հիմնադրամի գրասենյակը ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ համատեղ դրամահավաք է իրականացրել երկու օր առաջ, եւ այդ դրամահավաքի արդյունքում մոտավորապես 245 հազար դոլար է հավաքվել, սակայն թե այդ գումարի ո՛ր չափն է լինելու հիմնադրամինը եւ այդ գումարի որ չափն է հիմնադրամի խողովակներով գալու՝ դրա մասին դեռեւս այնտեղ բանակցություններ են գնում, բայց մեկ է՝ այդ գումարը հավաքագրված ընդհանուր գնալու է Գյումրի եւ Սպիտակ՝ երկրաշարժի 30-րդ տարելիցին էր նվիրված, եւ հիմնականում այդ երկու շրջաններում են իրականացվելու ծրագրեր», - նշեց Արշամյանը:

«Հավաստիացնում եմ Ձեզ, որ բոյկոտ չկա Ռուսաստանի հայ գործարարների կողմից: Ես կարծում եմ, որ միայն խոշոր գործարարներին չպետք է ներգրավել այս գործընթացում, այլ այնտեղ ապրող 2 միլիոն հայությանը»,- ասաց Հայկակ Արշամյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե մամուլում շրջանառվում էր, որ ՌԴ-ի հայազգի խոշոր գործարարներ բոյկոտել են հեռուստամարաթոնը: Արշամյանն ասաց, որ հիմնադրամին, բացի գործարար Սամվել Կարապետյանից, նվիրատվություն է արել նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ 100 հազար ռուբլի, ՌԴ-ից նվիրատու Աշոտ Խաչատրյանը 100 հազար դոլար է նվիրաբերել հիմնադրամին:

Հայկակ Արշամյանի խոսքով՝ այս դրամահավաքով չեն ավարտվելու աշխատանքները, թվերն ավելանալու են, փորձելու են գնալ Ռուսաստան, Ուկրաինա. «Նաեւ Միջին Ասիայում մեծ պոտենցիալ կա, հենց նույն Ղազախստանում եւ Թուրքմենստանում, ուստի չի կարելի նրանց անտեսել»:

Հայկակ Արշամյանը վստահեցրեց՝ այսօր որեւէ քաղաքական կուսակցություն չի կարող ազդեցություն ունենալ հիմնադրամի վրա, թեեւ ինքը ունի համակրանք ներկայիս իշխանության անդամների նկատմամբ, ինքն անկուսակցական է, եւ հիմնադրամն՝ ապաքաղաքական: 

Հարցին՝ արդյոք հիմնադրամում կլինե՞ն խոշոր բացահայտումներ՝ ֆինանսական չարաշահումներ (բացի նախկին տնօրենի դեպքից), ինչպես տարբեր գերատեսչություններում է լինում, Հայկակ Արշամյանը պատասխանեց. «Հաշվեքննիչ պալատը ուսումնասիրություններ է կատարում հիմնադրամում, հիմնականում ավարտվել է: Քննություններ են կատարվում կապալառուների հետ, հիմնադրամի գործընկերների հետ»: Արշամյանը նշեց, որ հաշվեքննիչ պալատը երբեք հիմնադրամում ուսումնասիրություն չի կատարել, սա առաջին անգամ է: Արշամյանը վստահեցրեց՝ պալատը ստուգում է հիմնադրամի վերջին 10 տարվա գործունեությունը. «Ավելի խորն ուսումնասիրելու են վերջին մի քանի տարվա գործունեությունը: Հունվարի վերջին, հույս ունենք, արդյունքները կլինեն»:

Տպել
3623 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց