Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, որոշել է, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չէ եւ առկա է հիմնավոր կասկած, որ նա կատարել է իրեն վերագրվող գործողությունները:

Այս մասին մեր զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 7-ին որոշեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչից հետո Քոչարյանը կալանավորվեց:

Պաշտպանական կողմն արդեն իսկ ստացել է Վերաքննիչ դատարանի որոշումը: Մեր հարցին, թե ի՞նչ պատճառաբանություններ է նշել դատարանը որոշման մեջ, Ալումյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կայացված է եղել օրինական ընթացակարգով եւ եղել է հիմնավոր:

«Ըստ էության կրկնել է առաջին ատյանի դատարանի որոշման փաստարկները՝ փոքր ինչ մանրամասներով: Մասնվորապես Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քննությանը, որ առկա է հիմնավոր կասկած, որ Քոչարյանը կատարել է իրեն վերագրվող գործողությունները եւ գտնում է, որ պարոն Քոչարյանն այս դեպքում անձեռնմխելի չէ»,- ասաց պաշտպանը:

Բողոքի քննության ընթացքում պաշտպանական կողմը երեք միջնորդություն էր ներկայացրել: Մասնավորապես, պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ քննարկելու՝ արդյոք առանց ապացույցների թույլատրելիությունը գնահատելու, կարող է քննարկվել կալանքի հարցը եւ համապատասխան որոշում կայացվել: Միաժամանակ պաշտպանները միջնորդել էին, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ Քոչարյանին մեղսագրող 300 եւ 300.1 հոդվածների սահմանդրականության հարցը որոշելու համար: Պաշտպանները նաեւ միջնորդել էին հետազոտել այն տեսանյութը, որում, ըստ նրանց, երեւում է, թե ինչպես է Մարտի 1-յան իրադարձությունների ժամանակ ցուցարարը կրակում: Մեր հարցին, թե այս միջնորդությունների վերաբերյալ դատարանն ինչ դիրքորոշում է հայտնել, Ալումյանն ասաց, որ դատարանը գտել է, որ այդ միջնորդություները այս փուլին չեն վերաբերում: «Ես բացարձակապես համամիտ չեմ դատարանի փաստարկներից որեւէ մեկին, որեւէ փաստարկ համոզիչ եւ օրինական չէ, կարծում եմ, որ դատարանի վրա եղել են ճնշումներ այս գործը հենց հատկապես այս ձեւով լուծելու եւ հատկապես այդ ժամկետներում լուծելու համար»,- ասաց Ալումյանը:

Պաշտպանական կողմը մի քանի օր առաջ տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը որոշումը տրամարդել է մի քանի օր ուշացումով: Հարցին, թե որոշումը օրենքով սահմանված կարգով չտրամադրելը տեխնիկակա՞ն էր, թե պաշտպանները միտում են տեսնում, Ալումյանը պատասխանեց. «դատավարությունը ավարատվել էր երեքշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, ամսի 7-ի նշանակում է որոշման հրապակում եւ օրենքով սահմանված ժամկետում խոստանում է երկուշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, որոշումը տրամադրել: Հետո ինքը ամսի 7-ին հրապարակում է որոշումը, պարզվում է, որ դեկտեմբերի 10-ին էլ օրենքով սահմանված ժամետում էլ որոշումը պատրաստ չէ ու տրամարդում է դեկտեմբերի 12-ին: Ստացվում է, որ դատավորը, որպեսզի օրենքով սահմանված ժամկետում մեզ որոշումը տար, ինքը պիտի իր որոշումը ամսի 7-ին չհրապարակեր, այլ հրապարկեր 10-ին: ... Կարծում եմ, ճնշումներ են եղել, որ հենց հատկապես ոչ ուշ, քան հենց ընտրությունների օրը այդ որոշումը հրապարակվի»,- եզրափակեց Ալումյանը:

Քոչարյանն այժմ մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: 

Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել բացառապես անձեռնմխելիության հիմքով: Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, եւ գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության:

Տպել
3701 դիտում

Երեւանում երիտասարդը փորձել է վրեժխնդիր լինել ավտոմեքենայով կատարած վրաերթի միջոցով. նրան մեղադրանք է առաջադրվել

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

ԱԺ-ն ընդունեց կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ բանակցելու ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ

Գեւորգ Պետրոսյանը «գիշերօթիկներ»-ի հարցը խեղաթյուրում է. նախարարի խորհրդականի արձագանքը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման վերաբերյալ օրինագիծը

Գագիկ Բեգլարյանի օրոք 15 միլիոն դրամով ձեռք բերված մեքենան օտարվում է

Սիրիայում ռազմական գործողությունները վերսկսելու կարիք այս պահին չկա. Թուրքիայի ՊՆ

Նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյում հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ

Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում

Մետաքսի ճանապարհ, 1,5 մլրդ դոլար ծրագրերի փաթեթ. Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին

Մեսսիի ռեկորդը գերազանցված է. նոր ցուցանիշի հեղինակը Մբապեն է

Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Վանաձորի Ռուբեն Սեւակի անվան զբոսայգին, նաեւ հատվել են ծառեր

Աշխատանքային իրավունքների իրազեկման համար ՄԻՊ-ն ու Բուլղարիայի դեսպանատունը մեկնարկում են ծրագիր

Քննարկել են համատեղ ծրագրեր. ԿԲ նախագահն ու ՀՀ փոխվարչապետը հանդիպել են ԱՄՀ գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւայի հետ

Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ եւ խոսել վիրահայ համայնքի դերակատարության մասին

Խորհրդարանն ընդունեց ճանապարհային երթեւեկության խախտումները նկարահանելու վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը

Խնջույքի ժամանակ որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել. ՔԿ

Թաթան, Իվետա Մուկուչյանը, Արման Հովհաննիսյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը հայտարարագրել են իրենց եկամուտները

Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով կազմակերպված ընդունելությանը