Երևան
12 °C
Դեկտեմբերի 14-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել էր ռուսական մամուլի ներկայացուցիչներին: Շուրջ 4 ժամ տեւած զրույցի ընթացքում նա ծավալուն անդրադարձել է Հայաստանին՝ ինչպես ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի համատեքստում, այնպես էլ արցախյան խնդրի հետ կապված: Հատկապես ուշագրավ են Արցախի վերաբերյալ նրա հայտարարությունները: Լուկաշենկոյի խոսքով՝ Երեւանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ընթացքում նա առաջարկել էր Սերժ Սարգսյանին Ադրբեջանին հանձնել ազատագրված շրջաններից 5-ը, որոնք «միեւնույն է՝ դատարկ են»: Իսկ որպեսզի Բաքուն հնարավորություն չունենա շրջափակել Լեռնային Ղարաբաղի մնացած տարածքը՝ Լուկաշենկոն առաջարկել էր ռուսաստանցի եւ բելառուս խաղաղապահների տեղակայումն այդ շրջաններում: Սարգսյանը մերժել էր:
Դրանից բացի Լուկաշենկոն պատմել է, որ Ադրբեջանը պատրաստ էր 5 շրջանների հանձնման դեպքում խաղաղության գործընթաց սկսել, անգամ խողովակաշար անցկացնել: Խոսքը, հավանաբար Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մասին է, որը, ըստ Լուկաշենկոյի, կարող էր անցնել նաեւ Հայաստանով, եթե Սարգսյանը համաձայնվեր 5 շրջանների հանձնմանը: Լուկաշենկոյի խոսքից, սակայն, անհասկանալի է, թե կոնկրետ ինչին չի համաձայնվել Սարգսյանը՝ հող հանձնելո՞ւն, թե՞ խաղաղապահների տեղակայմանը: Իսկ տեւական ժամանակ շարունակվող Ադրբեջանի անզիջում դիրքորոշումն ընդհանրապես կասկածի տակ է դնում Լուկաշենկոյի հայտարարությունների առնվազն ստույգությունը, քանի որ, ըստ Լուկաշենկոյի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համաձայն է եղել առաջարկվող սցենարներին: Լուկաշենկոյի հայտարարությունների արժանահավատության դեմ է խոսում նաեւ Բելառուսի մինչ այդ որդեգրած չեզոք քաղաքականությունը Արցախի հարցում:
Հատկանշական է, որ այս հայտարարություններն արվում են հայ-ադրբեջանական բանակցությունների վերակենդանացման փորձերի ֆոնին: Իր այս քայլով Լուկաշենկոն, ըստ էության, տհաճ իրավիճակի մեջ է դնում Սարգսյանին, Ալիեւին եւ մասամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որոնք այժմ ինչ-որ կերպ պետք է արձագանքեն: Իսկ եթե Լուկաշենկոն փորձում է այդպիսով մեծացնել սեփական երկրի կշիռը՝ որպես հնարավոր միջնորդ, ապա արդեն ուշ է. միջնորդներ կան, իսկ դրանցից մեկը՝ Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներից առավել ակտիվ է տանում այդ դերը:
Այսպիսով, ստեղծվում է մի իրավիճակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը, կարծես, պատրաստ են երկխոսություն սկսել, իսկ Բելառուսը խանգարում է՝ առաջարկելով սեփական միջնորդությունը, այն դեպքում, երբ Ռուսաստանն արդեն իսկ ինտենսիվ կերպով զբաղվում է դրանով: Բայց Բելառուսի` միջնորդ դառնալու նկրտումները միակ խանգարող հանգամանքը չեն:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփումներն իրոք հաճախակիացել են: Բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումները, կարելի է ասել, պարբերական բնույթ են կրում: Արտաքին գործերի նախարարների մակարդակով վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին՝ Միլանում: Թե՛ Զոհրաբ Մնացականյանը, թե՛ Էլմար Մամեդյարովը դրական են գնահատել հանդիպման արդյունքները եւ հայտնել, որ հաջորդ հանդիպումը, հավանաբար, կկայանա հունվարին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւն էլ հանդիպել են հաջորդ օրը Սանկտ-Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: Իհարկե, դա հեռու է Փաշինյան-Ալիեւ երկկողմանի հանդիպում, առավել եւս բանակցություններ կոչվելուց, սակայն սեպտեմբերի 28-ին Դուշանբեում «ոտքի վրա» ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը խոսում է ցանկացած հանդիպման հեռանկարային կարեւորության մասին:
Նկատվում է նաեւ հռետորաբանության փոփոխություն: Եթե մինչեւ սեպտեմբերի 28-ի հանդիպումը եւ ձեռքբերված պայմանավորվածությունները Ալիեւը հանդես էր գալիս իրավիճակն ապակայունացնող ռազմատենչ հայտարարություններով, ապա դրանից հետո ավելի զուսպ է իր արտահայտություններում՝ չհաշված նոյեմբերի 5-ին Աղդամում արված հայտարարությունը, որում նա չէր բացառել «կարգավորման ցանկացած տարբերակ»:
Իսկ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցան միանգամից մի քանի իրադարձություններ: Նախ Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիեւն էր հայտարարել, որ հայ-ադրբեջանական սահմանի Իջեւան-Ղազախ հատվածում ԶՈւ ստորաբաժանումները կփոխարինվեն սահմանապահ զորքերի ստորաբաժանումներով: Հայկական կողմից այդ հատվածում հերթապահություն են իրականացնում ոստիկանության ներքին զորքերը:
Դրանից հետո Ալիեւը Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, որ «2019 թվականը նոր լիցք կհաղորդի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացին»: Քիչ անց Փաշինյանը եւս գրառում էր կատարել Թվիթերում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը մնում է մեզ համար գերակա առաջնահերթություն: Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության: Լուծումը պահանջում է բոլոր կողմերի իրական ջանքերը»,- գրել էր Փաշինյանը:
Այլ կերպ ասած՝ Ալիեւը ենթադրում է, որ Փաշինյանը եկող տարի ստիպված է լինելու երկխոսության մեջ մտնել, իսկ Փաշինյանն իր հերթին պնդում է, որ դրա համար անհրաժեշտ են Ալիեւի «իրական ջանքերը»: Սակայն այս երկխոսությունը դեռեւս բավարար չէ դրական միտում արձանագրելու համար: Ստեղծված իրավիճակը հուսադրող կլիներ՝ գոնե բանակցությունների ընթացքում խաղաղության պահպանման տեսանկյունից, եթե ձեւավորված լիներ փոխադարձ վստահության մթնոլորտը: Այսօր այդ մթնոլորտը չկա՝ անգամ հաշվի առնելով Դուշանբեի պայմանավորվածությունների կատարումը, եւ դրա պատճառը, թերեւս, ոչ այդքան քաղաքական է, որքան հասարակական. երկու երկրների հասարակությունների մոտ այս հարցով ձեւավորված են իրարամերժ պահանջներ եւ սպասումներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT