Վերացվել է ուռճացումն ու նկարչությունը. «Իմ քայլը» պատասխանում է «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին

Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներ Իզաբելլա Աբգարյանը եւ Լյուսի Գեւորգյանն անդրադարձրել են Երեւանի զարգացման ծրագրին եւ 2019-ի բյուջեի նախագծին՝ պատասխանելով նաեւ «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին՝ բյուջեում տրանսպորտի ծախսերի կրճատման ու պարգեւատրումների աճի մասին:

«Կարծում եմ, ոչ ոք չի առարկի, որ քաղաքային իշխանափոխությունը տեղի ունեցավ շատ անհարմար ժամանակ, ինչը էապես բարդացրեց աշխատանքը եւ եկող տարվա համար կաշկանդեց հեղափոխական բարեփոխումների հնարավորությունը: Բացատրեմ, այնուամենայնիվ, թե ինչ խնդիրներ առաջացան:

Տարեվերջին քաղաքային կառավարում ընդունելը բերեց հետեւյալ բացասական գործոնները.

- Հատկապես վարչական շրջանները առերեսվեցին դատարկ բյուջեի մարտահրավերին:

- 2018֊ի մրցույթները շահած կազմակերպությունների մի մասը տապալվել էին, մյուսը՝ շտապ չեղարկելու կարիք ունեին: Իսկ նոր մրցույթներ հայտարարելը, դրանց նախապատրաստվելը ժամանակատար է եւ ծավալուն աշխատանք պահանջող: Մասնավորապես, մրցույթին ներկայացվող փաթեթները պետք է իրական հիմք ունենան՝ բացառելով «նկարած թվեր»: Իսկ այդ ամենը աուդիտի, ստուգումների կարիք ունի:

Մրցույթների եւ գնումների այս կարգը բերեց նրան, որ այս չորս ամիսների ընթացքում խոշոր գումարներ են տնտեսվել, բայց դրանց ծախսը իրավական ճանապարհով բարդացել է:

- Ժամանակի սղությունը ստիպում էր մեզ ընդունել փաստաթուղթ՝ լավ իմանալով, որ այն փոփոխվելու է: Այսպես, օրինակ, հաստատեցինք հաստիքացանկ, բայց արդեն իսկ մշակվում է նորը՝ օպտիմալացվածը:

Նույն ճակատագրին կարժանանան Երեւանի զարգացման հնգամյա, հաջորդ տարվա զարգացման ծրագրերը եւ բյուջեն:

-  Լուրջ, մեր պատկերացրած փոփոխությունների համար անհրաժեշտ են մի շարք օրենսդրական բարեփոխումներ, որոնք չէին կարող իրականացվել մինչեւ նոր ԱԺ ունենալը:

Կան նաեւ կառավարությանն առաջարկվող փոփոխություններ:

- Չցանկանալով կաթվածահար անել մայրաքաղաքի բնականոն կյանքի ապահովման որեւէ սեգմենտ՝ քաղաքային իշխանությունները չգնացին կադրային կամ համակարգային կտրուկ փոփոխությունների: Ապակե բաժակների բուրգի պես է. մեկ կտրուկ շարժում, սխալ հանած բաժակ, բուրգը կարող է փլվել:

Հիմա՝ ծրագրերի ու բյուջեի մասին: Ինչպես արդեն նշեցի, դրանք փոփոխման ենթակա են լինելու: Հետզհետե ապահովվելու են օրենսդրական հիմքերը, տարբեր ոլորտներում փոփոխություններ են լինելու: Կարծում եմ, որեւէ մեկը չի առարկի, որ երեք ամիսն անլուրջ ժամկետ է զարգացման ռազմավարություն մշակելու համար: Այն էլ՝ հենվելով առկա նորմատիվ կարգավորումների վրա եւ դեռ չունենալով ձեռքի տակ աուդիտորական ստուգումների վերհանածը, թվերի ու ծավալների իրական՝ ոչ ուռճացված պատկերը: 

Լիֆտերի, կանաչ գոտիների եւ այլնի շուրջ բարձրացած աղմուկի մասին:

Սա այն դեպքն է, երբ հատկացվող գումարի նվազեցումը չի նշանակում կատարվելիք աշխատանքների ծավալի նվազեցում: Պարզապես, ուսումնասիրվել են իրական թվերը, վերացվել է ուռճացումն ու նկարչությունը:

Բացի այդ, ամենակարեւորը, նախկինում այդ մեծ գումարները գնում էին հենց քաղաքապետարանին կից ՓԲԸ-երին: Կոպիտ ասած՝ մի գրպանից մյուսը խոշոր գումարներ էին դրվում: Իսկ թե ի՞նչ որակի ու ծավալի էր արվում աշխատանքը, ինքներդ եք տեսել:

Հիմա լինելու են բաց մրցույթներ, որոնց կարող է մասնակցել ցանկացած կազմակերպություն՝ անելով լավագույն առաջարկը:

Պարգեւավճարների ու գործուղումների մասին: Գաղտնիք չէ, որ ցածր աշխատավարձով լավ մասնագետներ չես ներգրավի, իսկ արդեն իսկ եղածներն էլ մոտիվացիա չունեն անելու ավելին: Միեւնույն ժամանակ այս փուլում, երբ դեռ կադրային բազան թարմացման, փոփոխման փուլում է, սխալ է համատարած բարձրացնել բոլորի աշխատավարձերը:

Ուստի, ընտրվել է պարգեւավճարներով խրախուսելու մեթոդը, երբ շատ աշխատող, արդյունք ցույց տվող աշխատակիցը ստանում է ավելի շատ գումար, քան պասիվը:

Սա հատկապես կարեւոր է միջին եւ ստորին օղակներում: Հավատացեք, հենց այդ օղակներում արվում է ծանր աշխատանք, հատկապես նրանց առջեւ բարձրացրած նոր նշաձողով, բայց այդ մարդիկ տարիներ շարունակ ստանում են ցածր աշխատավարձ:

Գործուղումների տակ էլ, ինչպես մեզ բացատրեցին, պետք է հասկանալ, աշխատակազմի վերապատրաստումը, փորձի փոխանակումը, կրթվելը, կատարելագործվելը:

Միանգամից ասեմ, որ այստեղ վերապահումներ ունեմ, ինչի մասին եւ տեղեկացրել եմ:

Ես դեմ եմ, մասնավորապես, բյուջեի հաշվին օտար լեզու սովորեցնելուն, որովհետեւ, լինելով այդ ոլորտի մասնագետ, պնդում եմ, որ այդ ծրագրերը էֆեկտիվ չեն: Դեմ եմ նաեւ եղած աշխատակազմից բոլորին «կրթելուն» մեր քաղաքացիների հաշվին: Կամ արդեն իսկ կիրթ կադրեր ընդունեք (առավել եւս, որ աշխատավարձային հարցն ենք լուծում), կամ էլ թող ինքնակրթվեն: Չասած, որ որոշ դեպքերում ոչ թե աշխատավարձ կբարձրացնեի ու կկրթեի, այլ ցտեսություն կասեի օր առաջ»,- ասված է Աբգարյանի Facbook-յան գրառման մեջ:

Լյուսի Գեւորգյանն էլ մայրաքաղաքի 2019 թ.-ի բյուջեն անվանել է իրատեսական ու, մասնավորապես, գրել. «Երեւան քաղաքի 2019թ․ բյուջեի քննարկումներն իմի բերելով ուզում եմ մի քանի նկատառում անել՝ ի պատասխան այսօր կեսօրից շրջանառվող մեր «լուսավոր» գործընկերների գրառումների։ Նախ՝ թույլ տվեք բյուջեն անվանել «իրատեսական»։ Այն թվերի մասին, որ այսօր շահարկումների առարկա էին դարձել, փոխաքաղաքապետ Հայկ Սարգսյանը բերեց հիմնավոր փաստարկներ եւ բացատրեց յուրաքանչյուրի հաշվարկման չափանիշները։ Իմ գործընկեր, ֆինանսական հանձնաժողովի փոխնախագահ Լեւոն Հովհաննիսյանի կողմից արված վերլուծությունից ներկայացնեմ մի քանի թիվ եւ բերեմ հիմնավորումները․

1. Ներկայացուցչական ծախսեր` նվազումը կազմել է 65,74 %:

2. Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ` նվազումը կազմել է 33.31 %: Այժմ ցանկացած այլ ծախս լինելու է վերահսկելի: Նախորդ տարվա հայտնի կոնյակի պատմությունն այլեւս չի կրկնվելու:

3. Դրամաշնորհներ` նվազումը կազմել է 77,23 %:

4. Շենքերի եւ շինություններ կառուցում` աճը կազմել է 17,98%:

5․ Շենքերի եւ շինություններ կապիտալ վերանորոգում` աճը կազմել է 136,98 %: Աննախադեպ աճ՝ նախորդ տարվա համեմատ:

6. Աղբահանություն` աճը կազմել է 6,68 %:

7. Առողջապահություն` աճը կազմել է աննախադեպ 109,59 %:

8. Թանգարաններ եւ ցուցասրահներ` աճը կազմել է 11,48 %:

9. Գրադարաններ` աճը կազմել է 7,58 %:

10. Արվեստ` աճը կազմել է 17,12%:

11․ Կրթություն` 10,61%:

12. Պարգեւատրումներ, դրամական խրախուսումներ եւ հատուկ վճարների հոդված՝ աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 162․54 %: Նախատեսված գումարներն ուղղվելու են նոր հոլանդական մեթոդով իրականացվող եւ հաշվարկվող կատարված աշխատանքի դրամական խրախուսմանը, որը հաշվարկվելու է հատուկ բանաձեւով, որի բաղադրիչ մասերն են կազմելու նախորդ եռամսյակում տվյալ աշխատողի կողմից փաստացի կատարված աշխատանքի, ուշացումների, ավելի աշխատած ժամերի, լրացուցիչ հանձնարարությունների եւ մի շարք այլ գործոններից կազմվող գործակիցը, որը բազմապատկվելով նրա փաստացի աշխատավարձի հետ՝ կազմելու է պարգեւավճարի չափը: Այս մեթոդը լակմուսի թերթիկի պես ցույց կտա իրականում բավարար աշխատող եւ ոչ այնքան բարեխիղճ աշխատակիցներին:

13. Գործուղումների ծախսերի հոդված` աճը կազմել է 79,62 %: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները եւ Հայաստանի վարկանիշի աճը միջազգային թատերաբեմում, այսօր Երեւանի քաղաքապետարանը հրավերներ է ստանում աշխարհի մի շարք քաղաքներից` քույր քաղաքների եւ այլ ձեւաչափով համագործակցության համար: Լրացուցիչ դրամական միջոցները ուղղված են լինելու այդ եւ նման միջոցառումներին մասնակցելու եւ Երեւանի համար շահեկան պայմանագրեր ու ծրագրեր ներգրավելուն:

14. Աշխատանքի մասնագիտական զարգացման ծառայություններ` աճը կազմել է 172,52 %: Լրացուցիչ դրամական միջոցներն ուղղվելու են աշխատակիցների մասնագիտական, լեզվական եւ այլ ունակությունների բարելավմանն ու վերապատրաստմանը` աշխատակիցների անբավարար ունակությունների պատճառով կրճատումներից խուսափելու նպատակով:

Անգամ ոչ մասնագիտական աչքով նայելիս էլ ակնհայտ է դառնում , որ Երեւանի հաջորդ տարվան բյուջեն ուղղված է միջոցները հնարավորինս խնայելուն եւ երեւանցիների կյանքը բարելավելուն»:

Տպել
2064 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց