Հայաստանն ազատականացնում է էլեկտրաէներգիայի շուկան․ նախարարը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը դեկտեմբերի 19-ին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանի հետ:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը մասնակցում էին նաեւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխնախագահի օգնական Ջեկ Հիլլերը եւ այլ ներկայացուցիչներ:

Քննարկվել է ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ Հայաստանում մեկնարկող Շուկայի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի առեւտրի հնգամյա ծրագիրը (Market Liberalization and Electricity Trade Program - MLET):

Ողջունելով հյուրերին՝ նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի էներգետիկայի բնագավառում իրականացվող ռազմավարական ծրագրերին: Այդ համատեքստում կարեւորել է Շուկայի ազատականացման եւ էլեկտրաէներգիայի առեւտրի ծրագիրը,  որով նախատեսվում է  էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացում, նոր մեխանիզմների եւ ինստիտուտների ներդրում, միջպետական առեւտրի հետ կապված հարցերի կարգավորում, օրենսդրական դաշտի բարեփոխում:

«Ծրագրի շրջանակում նախատեսված է նաեւ խորհրդատվություն՝ ուղղված ենթաօրենսդրական դաշտի փոփոխությանը: Այսինքն՝  կմշակվեն կարգեր, կանոններ, լիցենզիաներ եւ պայմանագրեր, որոնք կնպաստեն նոր շուկայական մոդելի իրագործմանը: Եվ այստեղ կարեւոր է միջազգային փորձի ճիշտ կիրառումը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Գարեգին Բաղրամյանը կարեւորել է նաեւ մատակարարների, սպառողների եւ արտադրողների ընդհանուր շղթայում պատասխանատվության մեխանիզմների ներդրումը, որը նույնպես նոր գործիք է Հայաստանի էներգահամակարգում:

«Արդյունքում, համոզված եմ, ունենալու ենք նաեւ փոխշահավետ համագործակցություն միջպետական առեւտրի տեսանկյունից, մասնավորապես, Վրաստանի հետ: Մի քանի տարի հետո մենք կկարողանանք փոխշահավետ առեւտուր իրականացնել ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման տեսանկյունից, ավելացնել մեր փոխադարձ առեւտրի ծավալները»,- ասել է Գարեգին Բաղրամյանը:

Նախարարի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ նախարարության եւ ԱՄՆ ՄԶԳ փոխշահավետ համագործակցության շնորհիվ հաջողությամբ կիրականացվեն նախատեսված բարեփոխումները:

Բրոք Բիրմանն իր հերթին, գոհունակություն է հայտնել նախարարության հետ համատեղ աշխատանքից՝ կարեւորելով էներգետիկ անկախությունը ցանկացած երկրի համար:

«Այս 8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը կօգնի Հայաստանին էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման, էներգետիկ շուկայի ազատականացման հարցերում եւ կնպաստի նրա էներգետիկ անկախությանը: Նպատակը հստակ է. Հայաստանի էներգետիկ ոլորտը գրավիչ դարձնել ներդրողների համար` մեծացնելով ոլորտի թափանցիկությունը, հաշվետվողականությունը եւ մրցունակությունը: Միասին աշխատելով` մենք կարող ենք օգնել Հայաստանին հարեւան Վրաստանի եւ Եվրամիության հետ  տնտեսական կապերի ամրապնդման հարցում»,- ասել է Բրոք Բիրմանը:

MLET ծրագրի շրջանակում  օժանդակություն կցուցաբերվի Հայաստանի կառավարությանը՝ էներգետիկ ռազմավարության վերանայման եւ էներգետիկ բնագավառի զարգացման երկարաժամկետ ծրագրի մշակման հարցում:

Տպել
2114 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց