Խոշոր չափերի հասնող խարդախություն. մեղադրանք է առաջադրվել Երեւանի 50-ամյա բնակչին

ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից: 

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, տարբեր ժամանակահատվածներում եւ տարբեր անձանց առերեւույթ դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձանց, իսկ իրեն փոխանցված գումարները՝ խարդախությամբ հափշտակել:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի 50-ամյա բնակիչը, 2014թ. թվականի սկզբներին ծանոթանալով ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի հետ եւ տեղեկանալով, որ նա ցանկություն ունի ծառայությունը շարունակել ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ զորամասերից որեւէ մեկում, կեղծ տեղեկություններ է ներկայացրել, թե, իբր, ռուսական զորքերում կապեր ունի եւ կարող է կազմակերպել նրա ծառայությունը ռուսական զորքերում: Նախնական տվյալներով՝ զորամասի հրամանատարը մաս-մաս, ինչպես նաեւ բանկային փոխանցումներով 50-ամյա տղամարդուն տվել է ընդհանուր 6.500 ԱՄՆ դոլար գումար: Սակայն վերջինս չի կատարել տված խոստումը եւ խարդախությամբ հափշտակել է իրեն փոխանցված գումարը:

Բացի այդ, 50-ամյա տղամարդը, 2016թ. տեղեկանալով, որ իր ծանոթը ցանկություն ունի զբաղեցնել անտառտնտեսության ղեկավարի պաշտոնը, հարցը լուծելու համար, իր միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով, նշված անձին առերեւույթ դրդել է առանձնապես խոշոր չափերով՝ 10 000 ԱՄՆ դոլար կաշառք տալուն: Արդյունքում՝ 2016թ. մարտ եւ հունիս ամիսներին, քաղաքացին անձամբ 50-ամյա տղամարդուն փոխանցել է նշված գումարը, սակայն վերջինս խարդախությամբ հափշտակել է այն:

Այնուհետեւ՝ 2018թ. ամռան սկզբներին 1968թ. ծնված տղամարդը, իր ծանոթին՝ Սյունիքի մարզի բնակչին, ով աշխատում է որպես հրշեջ փրկարարական ջոկատի վարորդ, հորդորել է համապատասխան գումարի դիմաց զբաղեցնել ղեկավար պաշտոն, որն իրականացնելու համար, նրան դրդել է խոշոր չափերով՝ 1500 ԱՄՆ դոլար կաշառք տալ պաշտոնատար անձանց: Սյունիքի մարզի բնակիչը, իր օգտին գործողություններ կատարելու դիմաց, համապատասխան անձանց կաշառք տալու նպատակով, 2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անձամբ 50-ամյա տղամարդուն է փոխանցել 700 000 ՀՀ դրամ գումար, մինչդեռ վերջինս, ստանալով նշված գումարը, չի կատարել իր կողմից տրված խոստումը եւ խարդախությամբ հափշտակել է այն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով: 

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
2030 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց