Կրթության եւ գիտության նախարարությունում աղբը տեսակավորում են

Արդեն մի քանի օր է՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում սկսել են տեսակավորել աղբը՝ միջանցքներում տեղադրված աղբամաններում առանձնացնելով թուղթն ու պլաստիկե շշերը:

«Աղբամանները տեղադրվել են «ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ» («ISSD») հասարակական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում: Իրենք փոքր դրամաշնորհային ծրագիր են իրականացնում աղբի տեսակավորման եւ այլնի հետ կապված: Այս աղբամանները տեղադրելու նպատակն է, որպեսզի նախարարությունում նախ ձեւավորվի աղբի տեսակավորման մշակույթը, երկրորդը՝ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, եւ այդ աշխատանքային խումբը մոտավորապես 11 ամիս պիտի աշխատի եւ թափոնների կառավարման հստակ ծրագիր ներկայացնի կառավարությանը, թե ընդհանրապես Հայաստանում մենք ինչպես ենք պատկերացնում թափոնների կառավարումը եւ արդյոք, օրինակ, դա շրջանաձեւ տնտեսության նախատիպ է, թե՞ մենք ուզում ենք աղբը այրենք եւ էներգիա ստանանք»,- ասաց ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը:

Վերոնշյալ հասարակական կազմակերպությունը թուղթը եւ պլաստիկը հանձնում է վերամշակման: «Իրականում մենք ավելի քիչ աղբ կարտադրենք, եթե մեր մեջ մտնի աղբի տեսակավորման մշակույթը: Սնունդը չմտցնենք ընդհանուր աղբի մեջ, այլ խտացնենք եւ նորից վերադարձնենք հողին, ինչպես որ շատ երկրներում կատարվում է: Եվ դա կրթության, մշակույթի խնդիր է: Մարդկանց մոտ դա պետք է ձեւավորվի, մի քիչ ջանք, հետո նաեւ սովորություն կդառնա»,- հավելեց Գոհար Մամիկոնյանը:

Հարցին՝ նախարարության աշխատակիցները հաճույքո՞վ են տեսակավորում աղբը, թե դժոհում են, որ իրենց համար լրացուցիչ հոգս է ստեղծվել, նա պատասխանեց. «Ամեն առավոտ եւ երեկո շրջում ենք (ընդամենը չորս օր է, որ դա նախարարությունում տեղադրված է) եւ հետեւում են, որ միայն թուղթ եւ պլաստիկ շշեր լինեն: Կան արձանագրված դեպքեր, որ մարդիկ ճիշտ չեն անում դա, բայց մենք համբերատար, հետեւողական բացատրում ենք, եւ այս պահի դրությամբ մեր բոլոր աղբամանների մեջ նախատեսված է միայն թուղթ եւ պլաստիկ շիշ»: Նա ավելացրեց, որ նորամուծությունն ամեն դեպքում ակնհայտ դժգոհություն չի առաջացրել:

Թղթի եւ պլաստիկի համար նախատեսված առանձին աղբամաններ տեղադրվել են նաեւ հանրապետության մի շարք դպրոցներում:

Տպել
3445 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց