Ներկայիս «Արցախը» կանվանափոխվի, կստեղծվի այլ «Արցախ». վերադասավորումներ ՀՀ ֆուտբոլում

ՀՀ Բարձագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Արցախ Երեւան» ֆուտբոլային ակումբը, որը նոր սեփականատեր ունի, հաջորդ մրցարջանում նաեւ նոր անվանում կունենա: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ակումբի արդեն նախկին հիմնադիր-նախագահ, սեփականատեր Սեւան Ասլանյանը: Նա պարզաբանեց, որ նոր սեփականատերը՝ Կարեն Աբրահամյանը, վերցրել է թիմը, բոլոր ենթակառուցվածքները՝ բացի անվանումից: «Արցախ Երեւան» անվանուն օգտագործելու է մինչեւ 2018-19 մրցաշրջանի ավարտը, որից հետո անվանափոխվելու է: Իսկ նույն բրեդով՝ «Արցախ Գորիս» անվանունով, նոր ակումբ կհիմնվի, որի մարզաբազան կլինի Արցախում՝ Ասկերանում, սակայն այն կներյացնի Գորիսը:

«Մենք պլանավորել էինք, որ 2018-19 առաջնությունից հետո տեղափոխվելու ենք Արցախ: Եկավ պահը, ու մեզ ասացին, որ կա մարդ, որն ուզում է նոր թիմ ստեղծել ՀՀ-ում: Հանդիպեցինք, առաջարկեցինք, որ նորը ստեղծելու փոխարեն վերցնի այս թիմը, որն արդեն ստեղծել ենք՝ թիմը, ֆուտբոլիստները՝ ենթակառուցվածքները: Իսկ անունն արդեն իրենք կորոշեն: Նրանց հետ պայմանավորվածություն ունենք, որ թիմը պետք է անվանափոխվի, որովհետեւ «Արցախ Գորիսով» մենք ենք հանդես գալու»,- ասաց Ասլանյանը:

Նա նոր սեփականտիրոջ մասին չխոսեց: Նշեց, որ առքուվաճառք չի եղել: Պարզապես նոր սեփականատիրոջ հետ համաձայնության են եկել «Արցախ» անվանումն օգտագործելու ու որոշ այլ հարցերի շուրջ: Ընթացիկ մրցաշրջանում Բարձրագույն խմբում հանդես եկող Կարեն Աբրահամյանի թիմը 2019-20 մրցաշրջանում կրկին հանդես կգա Բարձրագույն խմբում, իսկ Ասլանյանի «Արցախ Գորիսը» կմասնակցի Առաջին խմբի առաջնությանը:

«Արցախ Գորիսը» հիմնականում կազմված է լինելու մոտ մեկուկես տարի առաջ Արցախում Ասլանյանի ու Հրաչ Յագանի հիմնած առաջնության խաղացողներից: Նրանք թեեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ չեն, սակայն որոշակի փորձ են ձեռք բերել ու, ըստ Ասլանյանի, ժամանակն է նրանց պրոֆեսիոնալ մակարդակում հանդես գալու հնարավորություն տալու համար: Արցախի լիգայում հիմա կա 8 թիմ, ստեղծվում է եւս 4-ը, եւ դրանց լավագույն ֆուտբոլիստները կհամալրեն «Արցախ Գորիսը», գուցե նաեւ լինեն լեգեոներներ: Նրանք կմարզվեն ու կապրեն Արցախում:

«Մենք տեղափոխվում ենք տուն, ու ուզում ենք Արցախում նորից արթնանա ֆուտբոլը: Այնտեղ հիմա շինարարություն է գնում: Արցախի համար Ասկերանում կառուցոմ ենք նոր բազա: Կա դաշտ, կառուցվում է բազա, որտեղ թիմը մայիսից ապրելու ու մարզվելու է: Բայց տնային խաղերն անցկացնելու է Գորիսում»,- ասաց Ասլանյանը:

Նա նաեւ ընդգծեց, որ սա Արցախում ֆուտբոլը զարգացնելուն ուղղված միակ նախաձեռնությունը չէ: Արդեն գոյություն ունեցող 8 եւ ստեղծվող 4 թիմերի համար նրանք փորձում են սեփականատերեր, հովանավորներ գտնել, որոնք կնպաստեն դրանց մարզադպրոցների հիմնմանն ու զարգացմանը: Մի մասի համար ներդրողներ գտնվել են: Ասլանյանը նշում է, որ նրանք, ովքեր կցանկանան փոքր բյուջե պահանջող թիմեր ունենալ Արցախում, կարող են կապ հաստատել իր կամ Յագանի հետ:

Արցախի մարզադպրոցներին էլ խորհուրդ է տալիս համագործակցել հայկական թիմերի հետ: Նա բացատրում է, որ, եթե, օրինակ, արցախյան մի թիմ աշխատում է «Փյունիկի» հետ, ապա «Փյունիկը» ցանկության դեպքում այդ մարզադպրոցի սանին առաջինը ձեռք բերելու իրավունք կունենա, եթե չցանկանա, «Արցախ Գորիսը» կարող է վերցնել խաղացողին: Նման տարբերակով «Արցախ Գորիսն» աշխատելու է «Ասկերանի» հետ:

«ՀՀ-ում բոլոր սեփականատերերի հետ խոսել եմ, բոլորին էլ հետաքրքիր էր Արցախում ֆուտբոլի զարգացումը»,- ասաց Ասլանյանը:

«Արցախ Գորիսը» համագործակցելու է նաեւ Գորիսում հիմնվող ֆուտբոլի ակադեմիայի հետ, որը ստեղծվում է Գորիսի քաղաքապետարանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, շվեյցարացի բարերարների (որոնց անունը Ասլանյանը չի ուզում նշել) համատեղ ջանքերով: Գորիսում նաեւ նորոգվում է դաշտը, որտեղ «Արցախ Գորիսն» անցկացնելու է տնային հանդիպումները:

Ասլանյանն «Արցախ Գորիսի» հիմնադիրներից մեկն է: Դեռ հայտնի չէ՝ ով է լինելու նախագահը: Թիմի մարզչի հետ կապված խոսելն էլ, ըստ Ասլանյանի, դեռ վաղ է:

Ինչ վերաբերում է ներկայիս «Արցախին»՝ «Արցախ Երեւանին», ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում 16 տուրերից հետո այն 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը. 9-րդ տեղում է: Գավաթի խաղարկությունից դուրս է մնացել: Թիմի մասին տեղեկություններին մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը ֆուտբոլասերները կարող են ծանոթանալ ֆեյսբուքյան այս էջում: Մրցաշրջանի ավարտից հետո սա լինելու է նորաստեղծ «Արցած Գորիսի» էջը:

Տպել
2854 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է