Կա՞ տարբերություն՝ ով, ինչպես, գնդակի՞ց, թե՝ առանց. զոհված զինծառայողի հայրը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետին

«Հայկական Ժամանակ» օրաթերթի խմբագրության միջոցով ՀՀ վարչապետին բաց նամակ է հղել քաղաքացի Տարոն Մարգարյանը, որի որդին զոհվել է զինվորական ծառայության ժամանակ:

Ստորեւ ներկայացնում ենք նամակը.

«Մեծարգո վարչապետ, Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել, մեղմ ասած, մի անարդար իրողության վրա, որը միչեւ հոգուս խորքը վիրավորել է, առանց այդ էլ վիրավոր սիրտս ու միտքս, ընդ որում՝ ես խոսում եմ նաեւ իմ բախտակիցների անունից, որոնք այս պահին երկուսն են:

Խոսքը վերաբերում է իրենց կյանքը հայրենիքին նվիրած մեր զինվոր զավակների ընտանիքների աջակցության համար ստեղծված «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» բաշխման կարգին:

Իմ որդին 2015 թ. մարտի 22-ին Արցախի Հանրապետության Թալիշ գյուղի մատույցներում, առաջնագծի մարտական դիրքում, մարտական առաջադրանքը կատարելուց հետո սրտանոթի պատռվածքի պատճառով ավարտում է իր երկրային կյանքը եւ հայրենիքին ծառայելու իր պարտադիր ժամկետը, երբ դրա ավարտին մնացել էր 80 օր:

Որդիս՝ ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, 2013 թ. հունիսի 11-ին զորակոչվելով հայոց բանակ՝ պատվով եւ մեծ նվիրումով է ծառայել եւ դրա համար բանակի ղեկավարությունը ըստ արժանվույն գնահատել է նրան՝ արտահերթ շնորհելով սերժանտի զինվորական կոչում, բանակի գերազանցիկի պատվո կրծքանշան, պատվո փոխանցիկ դրոշ, գնդի լավագուն հաշվարկի հրամանատար պատվանուն եւ մի շարք գովասանագրեր: Արդարության համար պետք է նշեմ, որ մեր պետությունն էլ իր հերթին շարունակեց այդ գործնթացը եւ հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվեց «Մարտական ծառայության» մեդալով եւ այլ պետական ու գերատեսչական մեդալներով: Անհրաժեշտ եմ համարում նաեւ ասել, որ ծառայության ընթացքում եւ հետո ում հետ հանդիպել եմ՝ լինի դա ծառայակից, թե հրամանատար, հիացմունքով էին խոսում՝ գնահատելով նրա մարդկային եւ մասնագիտական որակները: Հպարտության եւ այրող կարոտի ինչպի՜սի համադրություն:

Այս տարվա սեպտեմբերի սկզբին մեզ զանգահարում են պաշտպանության նախարարությունից  եւ հայտնում, որ ես տիկնոջս հետ միասին պետք է ներկայանամ ՊՆ սոց. վարչություն, մեզ հետ ունենալով անհրաժեշտ փաստաթղթերը: Երկու օր անց մենք գնացինք, այնտեղ մեզ հայտնեցին, որ կառավարության որոշման համաձայն, 20 տարի ժամկետով մենք թոշակավորվելու ենք նշված ֆոնդի կողմից:

Կարծում եմ՝ կարիք չկա ներկայացնելու մեր հոգեկան վիճակը, երբ նորից վերապրում ենք մեր որդու կորստյան դառը կսկիծը: Անցնում է մոտ երկու ամիս եւ մենք տեղեկանում ենք, որ մեր որդու անունը հանվել է ներկայացված ցուցակից՝ թշնամու գնդակից մահացու վիրավորում չստանալու պատճառով:

Վիրավորանքից խելագարված գնում եմ սոց. վարչություն, որտեղ առանց աչքերիս մեջ նայելու, հաստատում են տեղեկությունը: Անտեսել էին նրա վաստակը, անցած ճանապարհը, դեպքին նախորդած ողբերգական իրավիճակը (2015 թ. մարտի 19-ին Թալիշի մատույցներում տեղի ունեցավ թշնամու դիվերսիոն ներթափանցման փորձ, ամբողջ առաջնագծի երկայնքով հակազդման գործողության մասնակցությունը, որին զոհ գնացին մեր 4 զինվոր զավակները), նրա գտվելու վայրը եւ այլն: Ստացվում է, որ թշնամու գնդակը այն պատվո նշանն է, որի մահաբեր «համբույրը» չունեցողը ոչինչ է:

2016թ. ապրիլյան օրերին միակ որդուս՝ ՏԻԳՐԱՆԻ հետ, կամավոր, լինելով առաջնագծում, տեսել եմ եւ խորապես համոզվել ՀԱՅ զինվորի՝ մեր 18-20 տարեկան զավակների անվեհեր ոգին, անկոտրում կամքը եւ ինքնազոհողության վճռականությունը, տեսել եմ ու հասկացել, որ նրանք բոլորն են արժանի փառքի եւ հատկապես նրանք, ովքեր ընկան:

Անվերապահորեն խոնարհվելով նրանց ՍՈՒՐԲ հիշատակի առջեւ՝ աղոթքս եմ հղում առ աստված եւ հարցնում բարձրյալին՝ կա՞ տարբերություն քեզ համար՝ ով, ինչպես, գնդակի՞ց, թե՝ առանց:

Պարոն վարչապետ, ես խնդրում եմ Ձեզ, օգտագործելով Ձեր հեղինակությունը, իրավունքները եւ քրիստոնեական Ձեր խիղճը, վերջ դնել մեր ժողովրդին անհարիր այս սրբապիղծ մոտեցումը, որը անասելի ցավ եւ վիրավորանք է պատճառում ինձ ու իմ բախտակիցներին: Ավելի մանրամասն կարող եմ ներկայացնել զրույցի ժամանակ, եթե Դուք ցանկանաք:

Հարգանքներով` Տարոն Մարգարյան»:

Տպել
1564 դիտում

Այս սադրանքի որոշակի նպատակներից մեկը PR-ն է. Բաբաջանյան-Աբովյան մեղադրանքները շարունակվում են ԱԺ միջանցքում

Առաջիկա 5 տարում Երեւանում կտնկվի 500 հազար ծառ. քաղաքապետարան

Մեկնարկել է Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների. ԱԳՆ

ՀՀ բնապահպանության եւ ԱՄԷ շրջակա միջավայրի նախարարության միջև կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են երրորդ գանգատը ներկայացնել ՄԻԵԴ

Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

95 տարեկանում կյանքից հեռացել է հայ բեմադրիչ, մեծ արվեստագետ Ռաֆայել Ջրբաշյանը

Նոր ԱԺ-ի առաջին սկանդալը. ԼՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները վիճեցին․ պատճառը Ծառուկյանի խնամին էր

Անձին ապօրինի պահել են հոգեբուժարանում. ՄԻՊ-ի արձանագրած դեպքով հարուցվել է քրեական գործ

Գյուլբուդաղյանցը հանդիպել է Դել Բոսկեի, Իերոյի ու Սիմեոնեի հետ

Փոխըմբռնումից հետո. այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները

Արդարությունը պահանջում է նրան ու նրա նմաններին կախաղան բարձրացնել, բայց գիլիոտինի պահանջարկը վտանգավոր է

ՌԴ հայազգի քաղաքացիներին չեն թույլատրում մտնել Ադրբեջան. ՌԴ ԱԳՆ-ն գրություն է հղել Բաքվին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է «Բրեքզիթ»-ի համաձայնագիրը

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Նախագահը հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր եւ նախագահ Հուսեին Ալ Նովայիսի հետ

Քենիայում ահաբեկչության հետեւանքով 15 մարդ է զոհվել, հիմնականում՝ օտարերկրյա քաղաքացիներ

Արարատի մարզի Մրգավետ գյուղում կորած քաղաքացու դին հայտնաբերել են հողամասում

Ահազանգեր մարզերից՝ ձյան մեջ մեքենաների արգելափակման մասին. ամփոփ ներկայացնում է ԱԻՆ-ը

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը, Սիսիան-Գորիս հատվածում բուք է