Tiv1.am կայքի ֆինանսավորողները, փաստացի, ֆեյքեր են․ Վարդուհի Սիմոնյան

17/01/2019 schedule18:50

«Tiv1.am» լրատվական կայքը, որն իր աշխատանքները սկսել էր մի քանի ամիս առաջ, 16 օրից ավելի է՝ փակված է։ Այս մասին կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում՝ տարածելով հանցագործության մասին հաղորդում։ Գլխավոր խմբագիրը գրել էր, որ կայքի աշխատակիցներին հեռացրել են աշխատանքից՝ առանց հիմնադիր կազմին եւ գլխավոր խմբագրին ծանուցելու։ Այս պահին աշխատավայրի բոլոր փականները փոխված են, եւ աշխատակիցները չեն կարողանում այնտեղ մուտք գործել՝ անգամ սեփական իրերը վերցնելու, համակարգիչների անձնական տվյալները փակելու համար:

Կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ ամիսներ առաջ իրեն գրել է իր վաղեմի ծանոթ Էդգար Բաբայանը՝ առաջարկելով ռուսաստանցի ներդրող ոմն Նորայր Աճամյանի ֆինանսավորմամբ մեդիագործունեություն ծավալել Հայաստանում:

Սիմոնյանն ու Բաբայանը պայմանավորվել են, համաձայնության եկել, որ կայքը քաղաքական որեւէ դիրքորոշում չպետք է ունենա, պետք է գործի ազատ եւ անկախ։ Էդգար Բաբայանը Սիմոնյանին վստահեցրել է նաեւ, որ ֆինանսավորումը շարունակական է լինելու:

Ըստ պայմանավորվածության՝ Վարդուհի Սիմոնյանը դարձել է «Tiv1.am» կայքի գլխավոր խմբագիրը, ստեղծել աշխատանքային թիմ, ստացել լրատվամիջոցի 30 տոկոս բաժնեմասը, իսկ մյուս 70 տոկոսը պատկանել է ֆինանսական ներդրողին։

Գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանը մեր զրույցում ասաց, որ չնայած կայքը ամիսներ շարունակ աշխատել է, աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրեր կնքված չեն եղել․

«Սկզբում Էդգարը պայմանագրեր բերեց, բայց այնտեղ խայտառակ կետեր էին։ Մենք խնդրեցինք, որ փոխի։ Ինքն էլ տարավ, ասաց, որ կվերաձեւակերպի, կբերի։ Բայց այդպես էլ ձգձում էր, այսօր-վաղն էր գցում ու պայմանագրեր չէր բերում։ Իմ դրությունը գոնե մի քիչ ապահով էր, ես 30 տոկոս բաժնետեր էի, բայց էրեխեքին ամեն օր ասում էի՝ դուք դեռ պայմանագրեր չունեք, անպայման պահանջեք»,-ասաց Սիմոնյանը։

Վերջինս նշեց, որ լրագրողներն ու մյուս աշխատակիցները նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին աշխատավարձեր չեն ստացել։ Այդ հարցով կայքի լրագրողներից Արթուր Հովհաննիսյանը դիմել է կայքի հաշվապահին, իսկ հաշվապահը տեղեկացրել է, որ իրենք բոլորը աշխատանքից հեռացված են․

«Այն էլ ինչ՝ Աշխատանքյաին օրենսգրքի ամենաստորացուցիչ հոդվածով են հեռացրել, որով սովորաբար ֆինանսական պատասխանատուներին են հեռացնում՝ 113-րդ եւ 122-րդ հոդվածների համաձայն՝ անվստահություն են հայտնել։ Եւ ամենապարադոքսալը՝ օրինակ՝ Արթուրին աշխատանքից հեռացրել են դեկտեմբերի 22-ին, բայց այդ մարդիկ մինչեւ ամսի 29-ը ուղիղ եթերում են եղել։ Այսինքն, եթե էդ մարդկանց անվստահություն եք հայտնել, հեռացրել, ո՞նց են հայտնվել եթերում, գրավե՞լ են եթերը»,-մեր զրույցում պատմեց Վարդուհի Սիմոնյանը։

Նա նշեց, որ աշխատանքից հեռացվելու մասին իմանալուց հետո աշխատակիցները գնացել են գրասենյակ՝ իրենց անձնական իրերը վերցնելու, բայց տեսել են, որ բոլոր դռների փականները փոխված են, դռները՝ զմռսած, իսկ իրենց անձնական իրերը՝ ներսում։

«Մենք որեւէ քաղաքական գիծ չունեինք, բացառիկ ազատ ու անկախ պայմաններում ենք աշխատել։ Այս ողջ պատմությունից հետո եմ ասում՝ գուցե քաղաքական գիծը հետո պիտի լիներ, դրա համար են մեզ դուրս արել։ Ամբողջ թիմը հեռացվել է աշխատանքից։ Լրագրողական համայնքի նկատմամբ այդպիսի վերաբերմո՞ւնք։ Եւ ես այս ամենից հետո ասում եմ՝ եղբայր, գոնե վճարեք էդ մարդկանց, ու բացի դա՝ քրեական հոդված է ենթադրում, երբ մարդու աշխատանքային վայրը փակում ես, իրեն թույլ չես տալիս իր անձնական իրերը վերցնի»,-ասաց Վարդուհի Սիմոնյանը։

Նա նշեց, որ ֆինանսական ներդրողն անգամ Երեւան չի եկել՝ հասկանալու կամ բացատրելու՝ ինչ է կատարվում․

«Այնտեղից միայն գրեց՝ կերեք իրար, դա ինձ դուր է գալիս, պատկերացնո՞ւմ եք»,-պատմեց կայքի գլխավոր խմբագիրը՝ հավելելով, որ, չնայած իրենք հստակ պայմանավորվել էին, պլանավորել աշխատանքը, այդուհանդերձ ինքը որոշ ժամանակ անց հասկացել էր, որ մի բան այն չէ, որովհետեւ Բաբայանը չէր բերում աշխատանքային պայմանագրերը, չէր գրանցում գրասենյակի տեխնիկան եւ այլն։

Մեր հարցին՝ արդյոք կա՞ տեղեկություն՝ կայքը նոր աշխատակիցներ ունի, թե ոչ, Սիմոնյանը պատասխանեց, որ դա անօրինական կլինի, քանի որ ԹԻՎ1 բրենդն արդեն 20 տարի է պատկանում է իրեն եւ նրա ամբողջ արխիվը պահվում է «Հայհեղինակի» պահոցում․ «Իմիջիայլոց, կայքի մենյուի, վիդեոնախագծերի վրա նույնպես տարածվում է իմ հեղինակային իրավունքը, եւ ոչ մեկն իրավունք չունի առանց իմ թույլտվության օգտագործել իմ մտավոր կապիտալը»,-ասաց Սիմոնյանը։

եւ բացի այդ՝ Tiv1 բրենդի հեղինակային իրավունքները պատկանում են իրեն․ «Ես դեռ քսան տարի առաջ եմ ԹԻՎ1 հաղորդումը վարել, եւ, որպես բրենդի հեղինակ, համաձայնություն չեմ տա, որ այդ անվան տակ որեւէ հաղորդում ներկայացնեն հետագայում»,-ասաց Սիմոնյանը։

Վարդուհի Սիմոնյանը մեր զրույցում ասաց, որ եւ Էդգար Բաբայանը, եւ ֆինանսական ներդրողը, փաստացի, ֆեյքեր են։

Սիմոնյանը նաեւ հայտնեց, որ դատախազությունը հիմք է ընդունել հանցագործության մասին իր հաղորդումը եւ արդեն զբաղվում է գործով։

Տպել
5801 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)