Վիժեցում Մայր թատրոնում

21/01/2019 schedule15:55

Տեղի՞ն է, թե՞ անտեղի, ազնի՞վ է, թե՞ անազնիվ Սունդուկյանում տեղի ունեցած մի խումբ դերասանների ընդվզումը, որի հետևանքով վիժեցվել է բեմադրվելիք նոր ներկայացումը: Խոսքը Լևոն Շանթի «Կայսրի» մասին է, որը հայ թատրոնում գրեթե չի խաղացվել: Պատմական անցքեր շոշափող գործը ռեժիսորական անդաստանում կամ չի հետաքրքրել կամ էլ ռիսկի գործակիցն է գործել: Որոշ մասնագետների ասելով՝ «Կայսրը» հեշտերից չէ: Բայց և այնպես նախաձեռնողներ եղել են: Առաջիններից մեկը`Վահե Շահվերդյանը, տարիներ առաջ փորձել է Վանաձորի թատրոնում, բայց ինչ-ինչ պատճառներով կիսատ է թողել: Ֆրունզիկ Մկրտչյանն ունենալով իր տարբերակը, նույնպես չի շարունակել, եւ առաջին անգամ «Կայսրը» հանդիսատեսի դատին է հանձնել Ալ. Գրիգորյանը, Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում:

Ի վերջո, երևանյան թատերասերի սպասված պահը թվում էր իրականանալի: Մայր թատրոնի գեղարվեստական խորհուրդը հավանության էր արժանացրել երկրորդ անգամ «ծանրաձողին» մոտենալու Նիկոլայ Ծատուրյանին: Հրավիրված բեմադրիչը ի տարբերություն շատերի, որոնք սովորաբար իրենց հետ բերում են նախընտրած դերասաններ, ներմուծել է ընդամենը մեկի`կայսրուհի Թեոֆանոյի դերակատար Լիանա Վարդանյանին, մնացած 99.99%  թատերախումբը ձևավորել տան տերերից ու անմիջապես գործի անցնելով՝ նշանակել փորձեր: Ցավոք, դրանք չեն կայացել` սկզբում 2-3, այնուհետև 5-6, ապա ավելի մեծ թվով դերակատարների չներկայանալու պատճառով: Սա մայր թատրոնի 96-ամյա պատմության ընթացքում անդրանիկ դեպքն է, որ դերասանների նույն պատճառաբանությամբ չեղարկվում է սպասված պիեսի բեմադրությունը: Հարկ չեմ համարում ժխտել կամ հերքել մեկնաբանություններն այն մասին, թե ով է ճիշտը, ով` սխալ և ում մատն է խառը: Լավ իմանալով թատրոնի անցուդարձը, անձնակազմը, որում կա Մուտիտյան մուտիտ մականունով մեկը, կարծեմ` Ալիկ կոչվող դերասան, եթե նա հրահանգավորված հայտնվում է մի տեղ, այդ տեղից այլ հոտ է գալիս:

Ինչպես թատրոնի պատերի ներսում, այնպես էլ դրսում, խոսակցություններ են պտտվում, որ եթե կայանար բեմադրությունը, այն ունենալու էր այլ ձեռագիր, ա՛յլ  գեղագիտություն և ա՛յլ դերասանական կազմ, որը անշուշտ, շահեկանորեն տարբերվելու էր էլբակյանական  «կլիշայից»: Գուցե: Մի բան, այնուամենայնիվ, փաստ է: Հաջորդելով միմյանց, դերաբաշխումից հրաժարվել են շատերը և միահամուռ իրենց հոգսերն ու իրավացի պահանջ-առաջարկությունները իրար խառնած ներկայացնել թե՛ տնօրենին և թե՛ գեղ. ղեկավարին, իսկ արդյունքում` խաղից դուրս է մնացել Նիկոլայ Ծատուրյանը: Քննարկման ժամանակ դերասանները, որոնց այլևս երիտասարդների շարքին չես դասի, քանի որ ավագ սերնդի արժանի փոխարինողների շեմին են, իրենց վստահած տարբեր «տրամաչափի» դերերի մեկնաբանությամբ քանիցս հաստատել են ստեղծագործական հասուն աճ, բայց, չգիտես ինչու, մեխը թողած` մուրճահարել են. «Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ ենք թատրոնի հաճելի բեռան տակ կքելու, ե՞րբ ենք հայտնվելու առաջին պլանում»: Մոտավորապես այսօրինակ  պահանջը, անշուշտ, տեղին է: Շնորհաշատ Անդրանիկ Խաչատրյանի, Արաքսյա Մելիքյանի, Անդրանիկ Զաքարյանի, Դավիթ Գասպարյանի, Անի Պետրոսյանի, Նարեկ Հայկազյանի, Ծովինար Մարտիրոսյանի ու մյուսների հետ համաձայնել չես կարող: Բայց նրանցից ոմանք ինչու՞ են հենց այս պահին բարձրաձայնել` սեփական բուրդը խառնել պետականին: Իսկ «ռուսաց թագավորը» հարգել, ըմբռնել է կատարվածը, գուցե և թելադրված քայլը:

Տնօրեն Վարդան Մկրտչյանը ինչպես արձագանքել էր Համազգային թատրոնի իր արդեն նախկին գործընկերոջը` Վիգեն Չալդրանյանին, հավանաբար նույն կերպ ցավել է նաև այս խնդրով. «Այս պահին սիրտս կտոր կտոր է լինում ստեղծված իրավիճակից, չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է չուզենալով, չսիրելով կերտել իրեն բաժին հասած դերը»: Իհարկե նա բառացիորեն այսպես չի ասել, բայց… խոսել է: Երանի կտայի, եթե նա իրոք մտներ մարդու հոգեբանության մեջ, թեև ինքը Համազգայինում և կինոյում դերասանություն է արել:  Եվ քանի որ այդպես չէ, արդեն որերորդ անգամ, Մկրտչյանին հորդորելու եմ, որպեսզի ճիգերի գործադրմամբ լավ հիշի աշխատանքային պայմանագրի 2.1.2 կետը, որում սպիտակի վրա սևով գրված է. «Դերասանին թույլ չի տրվում հրաժարվել մեծ կամ փոքր դերերից, ներմուծումներց»: Հումանիստ Նանսենի օրինակին հետևող երիտասարդ պաշտոնյան ու նրանից ոչ պակաս գեղ. ղեկը, տասնյակի հասնող դերասաններից ոչ մեկին նկատողություն չեն տվել դերից հրաժարվելու համար, բայց ամիսներ առաջ, քափ ու քրտինքի մեջ կորած, 22 տարվա դերասանուհի Անի Միքայելյանին հեռացրեցին հենց նույն պատրվակով: Բոլոր դեպքերում հարցերի հարցը մնում է նույնը, ինչի մասին «քցում-բռնում» են ինչպես թատրոնում, այնպես էլ դրսում: Մեկնաբանությունները քիչ են:

Տարբերակ առաջին: Տևական ժամանակ մամուլում և կայքերում քննարկվում է թատրոնում տիրող իրավիճակը, Մկրտչյանի թեթև ձեռքով կոլեկտիվը տրոհել-իներտացնելը, հիմնազուրկ հրամաններով ոմանց աշխատանքից ազատելը… և որպեսզի այլ խողովակներով տեղ հասցնեն, որ իբր թատրոնում այլևս չկա վախի մթնոլորտը, խոսքի և գործի կատարյալ ազատություն է, թևածողը սրտացավությունն է յուրաքանչյուրի ու նրա մտածումների նկատմամբ, գործի են դրել սև ձիու քայլը` դրանով իսկ փակել նոր բեմադրության կայացման հարցը: Եթե իմ շատ սիրելի դերասանների մղումը ազնիվ հենք ունի, (իսկ ես իսկապես չեմ կասկածում և կշեռքի նույն նժարին չեմ տեսնում իրենց խնդիրներն ու կատարված իրողությունը), ինչո՞ւ այդ մասին չեն բարձրաձայնել էլբակյանացած 4-5 տարիների ընթացքում, կարո՞ղ են վկայակոչել նման մի դեպք, ինչո՞ւ չեն առարկել ու իրենց խնդիրները հաջողությամբ պսակել այն դեպքում, երբ Ծատուրյանին զիջող և՛ ռեժիսորներ են հայտնվել և՛ դրսից դերասաններ բերվել, հետո էլ «մուտքագրել» հաստիքացուցակ` ուռճացումը հասցնելով 60-ի, որից 2.5 տասնյակից մի փոքր ավելիին ենք մշտապես տեսնում բեմում:

Տարբերակ երկրորդ…

Տարբերակ երրորդ…

Տարբերակներից հաջորդն էլ գնում, խճճվում է Համազգայինում տիրող մարդու սիրտը կտրատող իրավիճակի հետ, որտեղ ևս կան շերտեր ու ենթաշերտեր: Առանց բացելու մեկն ու մյուսը, ուղղակի  ուղղենք սլաքը. «Հարգարժան պարոն Մկրտչյան, եթե սրտացավ եք և քո նախկին աշխատավայրում պատրաստ են գրկաբաց ընդունելու, մանավանդ, որ այնտեղ հրաշքներ եք գործել, գնացե՛ք, տեր կանգնեք որպես փրկիչ: Երկու թատրոններում տիրող անցանկալի լարվածության կարգավորման տարբերակներից մեկը, իմ կարծիքով, տնօրենների տեղափոխումն է։ Պատրա՞ստ եք դրան։ Իսկ եթե վաղը Ձեր և Էլբակյան Արմենի աշխատասենյակ մտնեն մի 7-8 սունդուկյանցիներ և առաջարկեն, որ հեռանալու եք, Դուք հանգիստ խղճով, գլուխներդ կախ լքելու՞ եք, թե՞ եկողների գլուխներն եք «ուտելու»: Ի դեպ, իր ցանկությունների իրականացման ճանապարհին տնօրենի հրահանգով երեկ գլխատեցին… բակի թթենին, իսկ այսօր գնացին կացինը սրեն, որ վաղը պոպոքի ծառն էլ կտրեն: Իսկ վիժեցման առիթով գեղ. ղեկավարի խորհուրդը ոչ պակաս սահմռկեցուցիչ է եղել. «Կոլյա ջան, բա ինչ անենք, եթե հրաժարվում են: Գնա մեր ստուդիայի սովորողներից հավաքագրի, բեմադրությունդ արա»:

Խայտառակությունն այն է, (ոմանց համար դա սովորական է, ինտրիգը`կենսակերպ), որ Էլբակյան-Մկրտչյան սիամական զույգը ընթացիկ տարվա հունվարից ընկել է Նիկոլայ Ծատուրյանի հետևից և առաջարկել 2 գործ ներկայացնել մայր թատրոնում բեմադրելու համար: Վերջինս երկար ժամանակ մերժել է, բայց… Ընդունվել է խնդրանքը: Գեղ. խորհուրդը՝  այս երկուսը, ընտրել են «Կայսրը», իսկ ամիսների ընթացքում բեմադրիչը հավուր պաշաճի նախապատրաստական աշխատանքները հասցրել է իր կետին` թատրոնի գլխավոր նկարչի և զգեստների նկարչի մասնակցությամբ: Եվ ի՞նչ է ստացվում։ Սունդուկյանի տերերը նախատեսում, խնդրում, հրավիրում են Ծատուրյանին, իսկ մյուս կողմում… վիժեցնում: Ինչու՞: Ու՞մ համար կարող է տա փրկօղակ համարվել: Չի բացառվում չէ՞ հակառակը տեղի ունենա: 

Վահե Մելիքյան

Տպել
3464 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց