Ինչո՞ւ պետք է առաջինը լինի Նիկոլ Փաշինյանը, որը հետո պիտակավորվի՝ ազգի դավաճան. քաղաքագետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Դավոսում կայացած հանդիպումը բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ: Քաղաքագետ Թեւան Պողոսյանը, սակայն, այս հանդիպման մեջ որեւէ արտառոց բան չի տեսնում: Նա ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ նման հանդիպումները օգնում են երկու երկրների ղեկավարներին ճանաչել միմյանց:

- Պարոն Պողոսյան, հունվարի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ոչ պաշտոնական հանդիպումը, որը տեւեց 1,5 ժամ: Այս հանդիպումը թեժ քննարկման առարկա դարձավ այն պատճառով, որ հանդիպման մասին հայտնի դարձավ ռուսական լրատվամիջոցներից, այլ ոչ թե պաշտոնական աղբյուրներից: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին:

-Կարող է եւ միամիտ լինել, եւ ծրագրավորված, այս րոպեին ինձ դա ամենաքիչն է հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է ցանկացած հանդիպման արդյունքը: Այն, որ երկրի ղեկավարները հանդիպում են, ես վատ բան չեմ տեսնում: Ինձ համար կա մեկ այլ խնդիր. ասում են՝ պետք էր հանդիպումից առաջ պատրաստվել, սա նշանակում է, որ ի՞նչ է մեր երկրում մարդիկ անպատրա՞ստ են, նման բան ասողներին իմ պատասխանը հետեւյալն է, մաղթում եմ Հայաստանին, որ իր ղեկավարները որեւէ մի տեղ հենց պետք լինի, նստեն եւ բանակցեն ու միշտ պատրաստ լինեն: Ես առաջնորդվում եմ մի ասացվածքով, որը ժամանակին ասել է Ջոն Քենեդին. «Աստված չտա, որ մենք երբեւէ բանակցենք վախից ու Աստված այնպես անի, որ մենք երբեւէ չվախենանք բանակցելուց»: Մեր բանակցությունները չպետք է միտված լինեն նրան, որ մենք եկել ենք բանակցության, որովհետեւ վախենալու բան ունենք:

 - Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ եթերի ընթացքում մանրամասներ հայտնեց Ալիեւի հետ հանդիպումից: Մասնավորապես, նա նշեց, որ իրենք քննարկում են բանակցային գործընթացի պատմությունը: «Այսինքն՝ երբ, ինչ տեղի ունեցավ, որ փուլում ինչ իրավիճակ էր եւ այդպես շարունակ: Քննարկում ենք նաեւ հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կոնտեքստում կարգավորման, ինչ հնարավորություններ կան, անհնարինություններ կան: Մենք ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկում»,- մեջբերում: Վարչապետի պարզաբանումն արդյո՞ք բավարար էր, թե այլ մանրամանսեր են պետք:

- Վարչապետի այդ խոսքերը լսում են ինչպես Հայաստանում գործող դիվանագետներ, այնպես էլ փորձագետներ: Մեկի համար բավարար է, մյուսի համար՝ ոչ: Շատ ժամանակ, երբ ճիշտ տեղեկություններ են տալիս մարդիկ, ովքեր ավելի շատ տեղեկություններ ունեն իրենց մոտ, վախերն ավելի շատ են լինում: Նրանք նախկին սցենարներով են անցկացնում ցանկացած բառը:

Առաջին հանդիպումից հետո վարչապետը մշակույթ ձեւավորեց՝ եկավ ու հանրությանը մանրամասներ պատմեց: Մենք հիմա այդ ակնկալիքով ենք ապրում, հենց մի անգամ այդ ակնկալիքը տեղի չի ունենում, սկսում ենք այլ բաներ կասկածել: Հասկանում ենք, թե կասկածների պոչը որն է: Այն, որ ավել տեղեկություններ տրամադրի, դա միայն դրական է լինելու: Վստահ եմ, որ տեղեկութունը դուրս է գալու, որովհետեւ ինչ-որ բաներ Ադրբեջանն է սխալ մեկնաբանելու, որ ստիպված ենք լինելու ուղղել, կամ լինելու է հարցուպատասխան վարչապետի հետ: Նրա ասած խոսքը ինձ համար հասկանալի է, մենք հիմա գտնվում ենք մի իրավիճակում, որ երկու բանակցողներ պետք է միմյանց ճանաչեն: Շատ նորմալ է, որ պետք է նստեն, խոսեն, հասկանան՝ ով ոնց է ապրում, շնչում:

Սա նախապատրաստական հնարավորություն է տալիս՝ նյութեր հավաքելու, պատրաստվելու ապագայում, թե ում հետ ենք գործ ունենալու: Ալիեւին եւս պետք են նման հանդիպումները, որովհետեւ ինքն էլ իր նախապատրաստական աշխատանքներն է տանում, փորձում է Փաշինյանին բացահայտի: Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը խնդիր չուներ սխալ տեղեկություններ տալու, բայց տվել է այնքանով, ինչքանով այդ րոպեին պատրաստ է եղել տալու: Ժամանակին առիթներ կունենա ավելին մանրամասնելու հնարավորություններ:

- Նման հանդիպումների ֆորմատը, որ ինչպես վարչապետն է ասում՝ «Եթե իրենք նույն տեղում են լինում՝ չեն խուսափում հանդիպումներից», ինչի՞ կարող է հանգեցնել: Հնարավո՞ր է, որ սա դրական կամ բացասական անդրադառնա բանակցային հետագա գործընթացի վրա:

- Այն  րեպեին, երբ իրենք իրենց ամեն մեկն իր ընկալմամբ բացահայտեն, ապա հաջորդ հանդիպումներին կվերաբերվեն շատ ավելի հանգիստ: Հանդիպումներից պետք չէ վախենալ, պետք է հանդիպել, խոսել, ամեն ինչ անել: Սա այն նախապատրաստական ժամանակահատվածներն են, ես որպես բանակցությունների մասնագետ եւ դասավանդող, գիտեմ՝ այս գործընթացն ինչի մասին է, դրա համար հանգիստ եմ վերաբերվում: Ես նաեւ լավ գիտեմ, որ ՀՀ քաղաքացին իր քվեն տվել է այն խոստումներին, որ Արցախը վերադառնալու է բանակցությունների սեղանին, մեր կողմից զիջումների մասին խոսակցություն չի գնալու, մինչեւ չիմանանք, թե Ադրբեջանը ինչ զիջումների է գնալու: Հայաստանում, Արցախում կան այն տղաները, որոնք թույլ չեն տալու, որ հայկական շահերին դեմ որոշումներ ընդունվեն:

- Պարոն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հստակ ասաց, որ դավադրություններ չեն լինելու, սակայն, ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հայտարարել է, որ հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի շուրջ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմիսների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ: Նման սցենար հնարավո՞ր է:

- Եթե նախկինները չեն տվել՝ ինչու՞ պետք է առաջինը լինի Նիկոլ Փաշինյանը, որը հետո պիտակավորվի՝ ազգի դավաճան: Ես ասում եմ՝ եկեք պատրաստվենք ցանկացած սցենարի, որ ոչ մի բան չզիջենք ոչ միայն հունիսին, նաեւ մի 200 տարի, մինչեւ կլինի նոր Ադրբեջան, կամ չի լինի ու հանգիստ մեր հայկական շահերը տանենք առաջ: Ինչու այս մոտեցումը չեն կիսում եւ Տարասովին ենք անդրադառնում: Տարասովն այդ տեսակի պատկերացում ունի, հնարավոր է, որ վաղն էլ ուրիշը ուրիշ բան ասի: Այդ տեղեկությունները մեզ ընդամենը օգնում են հասկանալ, թե մեր վարած քաղաքականության մեջ ինչ ընկալումներ կարող են ձեւավորել եւ այդ ընկալումներով ոնց կարող են մեր հասարակության վրա ազդել: Եթե ես գիտեմ, որ մինչեւ հունիս չեմ ուզում ինչ-որ բան ստորագրել ու զիջել, ուրեմն պետք է մինչեւ հունիս այնպիսի քաղաքականություն վարեմ, որ ստեղծվի ընկալում, որ նման սցենար չի կարող լինել: Ես վստահ եմ, որ մենք դա չենք ցանկանում:

Տպել
6171 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց