Կիրականացվեն հայ-իտալական համատեղ գիտական ծրագրեր. մրցույթը կհայտարարվի գարնանը

Հունվարի 25-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ընդունեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մասիմո Ինգուշոյի գլխավորությամբ:

Հանդիպման նպատակը 2018 թ. հուլիսի 31-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության կոմիտեի եւ Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակներում համագործակցության ծրագրի ստորագրումն էր: 

Սամվել Հարությունյանը հյուրերին ներկայացրեց Գիտության կոմիտեի գործառույթները, միջազգային գիտական համագործակցության ուղղությամբ կատարած հիմնական աշխատանքները, կնքված պայմանագրերն ու հուշագրերը, հայ եւ արտերկրի գիտնականների կողմից համատեղ իրականացվող եւ բարձր արդյունքներ գրանցած հիմնական ծրագրերը:

Նա նշեց, որ հայ եւ իտալացի գիտնականներն արդեն ունեն համագործակցության փորձ. կան ստորագրված պայմանագրեր  Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի, Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) հետ, գործում են անհատական եւ միջինստիտուցիոնալ ծրագրեր:

Ինչ վերաբերում է համագործակցության համար գերակա ուղղություններին ` Ս. Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ում զարգացած են գիտության մի շարք բնագավառներ, այդ թվում՝  տեսական ֆիզիկա, աստղագիտություն, աստղաֆիզիկա, հնագիտություն, սննդի անվտանգություն, որոնց ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով առաջարկեց կազմակերպել այցելություններ գիտական կազմակերպություններ:

Պրոֆեսոր Մասիմո  Ինգուշոն ներկայացրեց իր ղեկավարած խորհրդի գործունեությունը եւ նշեց հայ եւ իտալացի գիտնականների համագործակցության` խորհրդի տեսանկյունից գերադասելի ուղղությունները` հնագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն եւ այլն:

Այսօր ստորագրված ծրագրով կողմերը պարտավորվեցին նպաստել հայ եւ իտալացի հետազոտողների եւ հետազոտական կենտրոնների միջեւ համագործակցության զարգացմանը` համատեղ հետազոտական ծրագրերին աջակցություն տրամադրելու ձեւով: Այդ ծրագրերի ֆինանսավորման համար երկու տարին մեկ պարբերականությամբ կհայտարարվի մրցույթ, յուրաքանչյուր մրցույթի արդյունքում կողմերը կաջակցեն մինչեւ երկու տարի տեւողությամբ մինչեւ 5 հետազոտական ծրագրերի իրականացմանը, որոնք կընդգրկեն գիտնականներ յուրաքանչյուր երկրից:

Առաջին մրցույթը կհայտարարվի արդեն 2019 թ. գարնանը:

Տպել
1971 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց