Առողջապահություն. երկու ունիկալ վիրահատություն

25/01/2019 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 25-ի համարում

Անցած տարվա վերջին ամիսների ընթացքում երկու ունիկալ վիրահատություն է կատարվել Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի` Օնասիսի անվան էնդովասկուլյար վիրաբուժության եւ գիտաախտորոշիչ կենտրոնում, որոնք իրենց բնույթով ու բարդությամբ տարբերվում էին այս կենտրոնում կատարված բազմաթիվ այլ վիրահատություններից: Երկրորդ կարգի հաշմանդամ, 36-ամյա Արման Խ.-ն կտրականապես հրաժարվում էր գնալ սրտի բաց վիրահատության: «Ինչ լինում է, թող լինի»,- ասում էր նա: Փաստորեն, կա՛մ վիրահատությունը պետք է լիներ էնդովասկուլյար, այսինքն` փակ եղանակով, կա՛մ չպետք է լիներ ընդհանրապես, եւ հայտնի չէ, թե այդ դեպքում ինչ հետեւանքներ կլինեին: Իսկ դեպքը բարդագույն էր:

Ախտահարված էին սրտի արյունատար անոթներից հինգը, եւ նման դեպքերում վիրահատական միջամտությունները լինում են միմիայն բաց եղանակով: «Հինգ անոթի դեպքում առայժմ ոչ ոք Հայաստանում այս փակ մեթոդով վիրահատած չկա»,- ասում է կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Արմինե Զարայելյանը: Իսկ հիվանդը շատ երիտասարդ էր: Անհրաժեշտ էր անպայման օգնել նրան, եւ կենտրոնում հանձն առան նրան փակ եղանակով վիրահատելու գործը: «Ի՞նչ արեցինք մենք: Մենք երկու էնդոպրոթեզ` ստենտ տեղադրեցինք եւ երեք բալոնային լայնացում կատարեցինք: Իսկ արդեն հաջորդ օրը հիվանդը գնաց տուն»,- պատմում է վիրահատող բժշկուհի Զարայելյանը:

Այսինքն, անոթներում, ինչպես ժողովուրդն է ասում, զսպանակ է տեղադրվել, որն իրենից ներկայացնում է ներանոթային պրոթեզ: Այդպիսով, մի 20 տարով հետաձգվել կամ նույնիսկ ընդմիշտ վերացել է բաց վիրահատության անհրաժեշտությունը, բարձրացել է հիվանդի կյանքի որակը, ինչպես սիրում են ասել բժիշկները: Անչափ բարդ այս վիրահատությունը, որը տեւել է մոտ 7 ժամ, հաջող ավարտ է ունեցել, որից գոհ են թե՛ բժիշկները, թե՛ վիրահատված Արման Խ.-ն ու նրա հարազատնեը: «Հիմա իրեն լավ է զգում: Եթե առաջ մի քանի քայլից հոգնում էր, հիմա ազատ կարողանում է ինչ-որ տեղ գնալ-գալ»,- տղայի մասին պատմում է նրա մայրը:

Երկրորդ վիրահատությունը նույնպես արտառոցների շարքին է դասվում, որովհետեւ 64-ամյա Ֆրիկ Շ.-ն կլինիկա էր բերվել սուր ինֆարկտ ստանալու պատճառով: Կյանքը փրկելու միակ ելքը վիրահատական միջամտությունն էր, եւ կատարվել է փակ` էնդովասկուլյար վիրահատություն, քանի որ, զոնդավորման տվյալներով, ծայրահեղ նեղացված վիճակում էին գտնվում սիրտը սնուցող երկու հիմնական անոթները` աջը եւ ձախի մի մասը: Տեղադրվել է երկու ստենտ: Իսկ վիրահատության բարդությունը կայանում էր նրանում, որ անոթները նեղացած են եղել 98-99 տոկոսով, ինչն էլ վիրահատական միջամտության ժամանակ բավականին մեծ դժվարությունների պատճառ է դարձել: Փաստորեն, այդ հիվանդը կյանքին կապված է եղել ընդամենը 1-2 տոկոսով: Այդուհանդերձ, դարձյալ շատ երկար` 7,5 ժամ տեւած վիրահատությունը նոր կյանք է պարգեւել Ֆրիկ Շ.-ին եւ հնարավորություն` տեսնել իր ապագա թոռնիկին:

Այժմ հիվանդն իրեն լավ է զգում: Օրական մեկ ժամ դուրս է գալիս, զբոսնում, սակայն  ստիպված է եղել հրաժարվել սիրելի սուրճից, ծխախոտից ու ալկոհոլից: Վիրահատությունից հետո էլեկտրոսրտագրական պատկերն անգամ հեռավորապես չէր հիշեցնում սուր ինֆարկտի մասին: «Եթե բժիշկը չիմանար, որ նա սուր ինֆարկտ է տարել, դժվար թե կարողանար դրա մասին մտածել»,- ասում է տիկին Զարայելյանը: Իսկ սրտի վիրահատությունը, գաղտնիք չէ, աստղաբաշխական գումարներ արժե: Մեկ ստենտի տեղադրումը գնահատվում է 1 մլն 850 հազար դրամ. միայն ստենտի ինքնարժեքը կազմում է 1 մլն 375 հազար դրամ, ինչպես հայտնում է կենտրոնի ղեկավարը: Սակայն Օնասիսի անվան այս կենտրոնում սոցիալապես անապահով խավի համար գործում է զեղչերի համակարգ:

Քանի որ կենտրոնը միջազգային է եւ վայելում է Հունաստանի հովանավորությունը, այնտեղից ամեն տարի բարեգործական հիմունքներով որոշակի քանակությամբ ստենտներ են ստացվում, որոնք անփոխհատույց տրամադրվում են հիվանդին, եթե, իհարկե, կենտրոնի ունեցած ստենտի տրամագիծը համապատասխանի հիվանդի վնասված անոթի տրամագծին, ինչը պարզելու համար անպայման նախ պետք է հետազոտություն կատարել: Սակայն, նույնիսկ տրամագծերի համապատասխանության դեպքում, վճարվելիք գումարը փոքր թիվ չի կազմում, եւ բոլորը չէ, որ կարող են հայթայթել այն: Մեր նշած երկու հիվանդները նույնպես մեծագույն դժվարությունների գնով են հավաքել անհրաժեշտ գումարը, թեեւ նրանք երկուսն էլ օգտվել են զեղչերից (թե կոնկրետ որքան, չցանկացան մանրամասնել ո՛չ բժշկուհին եւ ո՛չ էլ վիրահատության ենթարկված մարդկանց հարազատները):

Այդ իսկ պատճառով` կենտրոնի ղեկավարը խորհուրդ է տալիս չսպասել դանակը ոսկորին հասնելուն եւ գնալ հետազոտվելու, քանի դեռ հիվանդությունը նոր է սկսվում եւ դեռեւս կարելի է բուժել դեղամիջոցներով` առաջարկելով համեմատել վիրահատության համար անհրաժեշտ միլիոնավոր դրամները եւ հետազոտվելու համար անհրաժեշտ 7,5 հազար դրամը:   

Աննա Զախարյան

Տպել
831 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ