Ներկա-բացակա. դիմեք ԱԺ նախագահին, եւ հարց չկա

25/01/2019 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունվարի 25-ի համարում

Յուրաքանչյուր նստաշրջանից առաջ խորհրդարանում խորհրդավոր աժիոտաժ է սկսվում: ԱԺ քարտուղարությունը հանում է անցած նստաշրջանի քվեարկությունների կեսից անհարգելի բացակայած պատգամավորների ցուցակն, ու սկսվում է խումբ-խմբակցությունների հետ տնավարի բազարը: Արդյունքում, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որին ԱԺ կանոնակարգով վերապահված է անհարգելի բացակաների հարցով զբաղվելը, ստանում է, ինչպես երեկ ասաց այդ հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը՝ սանրած-մաքրած բացակաների ցուցակ, որտեղ միակ անհարգելիներ մնում են ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորները:

Ճիշտ ժամանակին իրենց անհարգելի բացակայությունների մասին տեղեկացված պատգամավորները հասցնում են սահմանված ժամկետում կա՛մ ԱԺ նախագահին գրություն գրել, եւ վերջինս, համաձայն կանոնակարգով իրեն տրված լիազորության, այդ բացակայությունները համարում է հարգելի, կա՛մ էլ բժշկի թուղթ են բերում՝ նստաշրջանից նստաշրջան ձգվող իրենց խրոնիկ հիվանդությունների մասին: Ի դեպ, արդեն քանի նստաշրջան է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին չեն տրամադրվում նաեւ այդ բյուլետենները, ինչպես դա ընդունված էր նախորդ խորհրդարանում, ուստի հարցի քննարկման ժամանակ պետաիրավականի անդամները չեն էլ իմանում, թե իրենց գործընկերներն ի՞նչ սպեցիֆիկ հիվանդություններ ունեն, որոնք խոչընդոտում են նրանց օրինաստեղծ գործունեությանը:

Բոլոր տեղեկանքներն ԱԺ քարտուղարության պետը հանձնում է Արթուր Բաղդասարյանին, եւ վերջինս, իր կոմպրոմիսային բնավորության համաձայն, բոլորի բացակայությունները համարում է հարգելի, իսկ հիվանդությունները ընդունելի՝ պահպանելով դիագնոզների բժշկական գաղտնիքը: Եւ քանի որ ավանդույթ փոխելը կարող է ավելորդ պրոբլեմներ ստեղծել, այս տարի եւս պատմությունը կրկնվում է: Մի քանի օր է ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանն Արթուր Բաղդասարյանին է հանձնել անցած նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից անհարգելի բացակայած պատգամավորների ցանկն ու կից բժշկի տեղեկանքները, որոնք դեռ չեն տրամադրվել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Սակայն, մեր ունեցած տեղեկությամբ, անակնկալ բացականեր խորհրդարանին չեն սպասվում:

Այսօր կամ վաղը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով կուղարկվի միայն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ցանկը, որովհետեւ մնացածների բացակայությունները Արթուր Բաղդասարյանը համարելու է հարգելի: Ի դեպ, առանձնապես բարդ գործ չէր պարզել, թե ովքեր չեն մասնակցել քվեարկությունների կեսից ավելիին, որպեսզի իմանալ, թե ում անուններն այդպես էլ չեն ուղարկվի պետաիրավական հանձնաժողով: Անցած նստաշրջանից ԱԺ ինտերնետ կայքում տեղադրվում է բոլոր քվեարկությունների պատկերը, որոնց ծանոթանալը բավականին հետաքրքիր էր: Այսպիսով, եթե վստահենք քվեարկության պատկերին, ապա չպետք է վստահենք մեր տեսողությանը, քանզի անցած նստաշրջանում խորհրդարանում գրեթե չեն երեւացել ԱԺ պատգամավորներ Լեւոն Սարգսյանը, Հարություն Փամբուկյանն ու Ռուբեն Հայրապետյանը, բայց նրանց բացակա համարել դե յուրե հնարավոր չէ, որովհետեւ նրանց փոխարեն խիստ պարտաճանաչ քվեարկել են սրտացավ դեպուտատ ընկերները:

Ուստի, անցած ամիսներին ԱԺ շենք գրեթե չմտած այդ պատգամավորներն ԱԺ կանոնակարգի հետ այս նստաշրջանում պրոբլեմ չունեն: Պետք է նկատել, սակայն, որ անցած նստաշրջանում ԱԺ չմտած որոշ այլ պատգամավորների հանդեպ վերաբերմունքը այնքան էլ սրտացավ չի եղել: Մեզ, իհարկե, չհաջողվեց պարզել, թե ինչու ընկեր դեպուտատները չեն քվեարկել կամ անհրաժեշտ քանակությամբ չեն քվեարկել Սամվել Ալեքսանյանի կամ Մխիթար Վարագյանի փոխարեն, որոնք եւս այս խորհրդարանի «հարգված պատգամավոր» կլանից են, սակայն նրանք չեն մասնակցել քվեարկությունների կեսից ավելիին ու ստիպված են եղել բժշկի թուղթ բերել: Ավելի ճիշտ, Սամվել Ալեքսանյանը դիմել է Արթուր Բաղդասարյանին՝ խնդրելով իր բացակայությունները համարել հարգելի, իսկ Մխիթար Վարագյանը բժշկի տեղեկանք է բերել:

Ինչ վերաբերում է անցած նստաշրջանում ընդամենը մեկ քառօրյա ԱԺ մտած պատգամավոր Սաշիկ Սարգսյանին, ապա նա դեռ նստաշրջանի սկզբում է ԱԺ նախագահին դիմել, որ գտնվում է երկարատեւ գործուղման մեջ, ուստի խնդրում է իր բացակայությունները համարել հարգելի. չնայած, անհասկանալի է, թե ԱԺ պատգամավորը, որի աշխատանքի վայրը խորհրդարանն է, ինչ գործուղում կարող է ունենալ: Իր բացակայությունների հարցը յուրաքանչյուր նստաշրջանի սկզբում նույն կերպ է լուծում նաեւ խորհրդարանի շենք միայն 2003-ի առաջին նիստին մտած պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Այսպիսով, տակը, ինչպես միշտ, մնացին ընդդիմադիր երկու խմբակցությունները: Սակայն այստեղ եւս, պարզվում է, մի քանի հարգելիներ կան:

Օրինակ, «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանն ու «Ազգային միաբանության» անդամ Ալեքսան Կարապետյանն այնքան են մեկնել գործուղումների, եւ այդ գործուղումներն այնքան են համընկել քվեարկությունների հետ, որ նրանք այսօր անհարգելի բացակայած իրենց գործընկերների ցուցակում չեն: Անհարգելի չեն համարվել նաեւ Արշակ Սադոյանի բացակայությունները, քանզի քվեարկությունների պատկերը ցույց է տալիս, որ նա մասնակցել է քվեարկությունների զգալի մասին՝ քվեարկելով ձեռնպահ: Ինչ վերաբերում է մնացած ընդդիմադիրներին, ապա ԱԺ կանոնակարգում դեռ 2005-ի հունվարին կատարված փոփոխությամբ, խմբակցությանը կամ պատգամավորին իրավունք էր տրվում միայն մեկ նստաշրջանի ընթացքում բոյկոտել ԱԺ աշխատանքները, այն էլ՝ եթե յուրաքանչյուր քվեարկությունից առաջ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը վերահաստատի իրենց բոյկոտը:

Նման բան չի արվել, եւ «Արդարություն» ու «Ազգային միաբանություն» խմբակցությունների պատգամավորները մեխանիկորեն անհարգելի բացականեր են, ու համաձայն ԱԺ կանոնակարգի, նրանց մանդատից զրկելու հարցը մեխանիկորեն մտած է փետրվարի 6-ի քառօրյա նիստի օրակարգ: Այլ հարց է, որ բոլորն էլ արդեն գիտեն, որ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը մեխանիկորեն այդ հարցը չի դնելու քննարկման, ինչքան էլ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խորհրդարանի ղեկավարությանը կոչ անի հարգել կանոնակարգն ու նրանց զրկել մանդատից:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1437 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց