Անցյալ տարվա ընթացքում մենք բավականին մեծ ծավալի ֆինանսներ ենք տրամադրել պարգեւավճարների համար. Տոնոյան

28/01/2019 schedule12:48

Անցյալ տարվա ընթացքում մենք բավականին մեծ ծավալի ֆինանսներ ենք տրամադրել պարգեւավճարների համար: Այս մասին այսօր, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, ասում էր, որ բանակից առողջական խնդիրներով շատ են ազատվում, հիմա արդյո՞ք մեծ թիվ են կազմում նման դեպքերը, Տոնոյանը պատասխանեց. «Կառավարության որոշումներով կարգավորվել է այդ հարցը: Հիմա մենք սահմանափակումներով ավելի շատ զինծառայողներ ենք զորակոչում, որը եւս խնդրահարույց է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի զինված ուժերում ծառայեն առողջները` իրականում առողջները: Իսկ մարտական խնդիրներ կատարելը պետք է լինի առողջ զինծառայողների եւ ծնողների հպարտությունը: Ովքեր ունենում են սահմանափակումներ, մենք ուղղակի այս տարվա ընթացքում փորձելու ենք նրանց համար ծառայության նոր ձեւաչափ գտնել»:

Դիտարկմանը՝ իրավապաշտպաններից մեկն ահազանգում է, թե բանակում կրիմինալ մթնոլորտը շարունակվում է եւ քայլեր չեն ձեռնարկվում դա կասեցնելու համար, Տոնոյանը արձագանքեց. «Ես չեմ կարող բացառել, որ որեւիցե միջանձնային հարաբերություններում չեն լինի այդպիսի դրվագներ: 18 տարեկանից 27 տարեկան երիտասարդ տղաներ են, ամեն ինչ արվում է՝ իրենց կարգապահությունը բարձրացնելու, իրենց միջանձնային բարձր որակը հաստատելու համար, բայց լինում են դեպքեր: Ինչ վերաբերվում է կրիմինալին, դրա դեմ պայքար է գնում շատ մեծ: Չեն լինելու ոչ մի անկոչ, ինքնակոչ առաջնորդներ: Այդ իսկ պատճառով մենք ե՛ւ սերժանտական կազմի դերակատարությունն ենք բարձրացնում ե՛ւ կրտսեր սպայական կազմի գործունեությունը լինելու է ավելի հստակ»:

Հարցին, թե բանակը շարունակվում է արդիականցվել տեխնիկապես, նաեւ համազգեստն է թարմացվում, ապագայում ինչպիսի՞ բանակ ենք ցանկանում ունենալ, Տոնոյանը պատասխանեց. «Մեր այսօրվա Զինված ուժերը մեծաքանակ են: Մենք պետք է ունենանք բոլոր միջազգային չափանիշներով, բնակչությանը անհամաչափ բանակ: Այդ իսկ պատճառով անելու ենք ամեն ինչ` փոխլրացման, որպեսզի ե՛ւ ժամկետային ծառայության ե՛ւ պայմանագրային ծառայության` փոխլրացնող համակարգը շարունակվի բարելավվել»:

Հարցին, թե իր տղան էլ է զինծառայող, այս ընթացքում որեւէ խնդիրներ մատնանշվե՞լ են, որոնք լուծվել են, Տոնոյանը նախ ասաց, որ երեկ տղայի ծնունդն էր ապա շարունակեց. «Ես աշխատում եմ, որպես ծնող լսել իրեն: Երեկ օրինակ, որ շնորհավորում էի, ասացի պարոն կրտսեր սերժանտ շնորհավորում եմ ձեզ,  պատասխանեց «շնորհակալ եմ պարոն նախարար»: Այդպիսի հարաբերություններ են իմ եւ իր մեջ: Բայց իհարկե տեղեկատվություն ստանալուց աշխատում եմ արձագանքել անմիջապես` այն ինչ-որ որպես ծնող եմ ընդունում, այլ ոչ որպես նախարար»:

Հարցին, թե ՊՆ-ում պարգեւավճարներ եղե՞լ են, Տոնոյանը պատասխանեց. «Անցյալ տարվա ընթացքում մենք բավականին մեծ ծավալի ֆինանսներ ենք տրամադրել պարգեւավճարների համար, որոնք որ գոյացել են մեր խնայումներից: Որոնք չեն ուղվել օրինակի համար ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին, որպես հավելավճար: Առաջին հերթին տրամադրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին, ընդ որում, եթե չեմ սխալվում 2 անգամ»:

Դիտարկմանը, թե մամուլում հրապարակում եղավ, իր խորհրդականներից Էնրիկո Ապրիամովը 2008 թվականին վաշտ առ վաշտ շրջել է զորամասներով եւ հրահանգել է ընտրությունների ժամանակ քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, Տոնոյանը արձագանքեց. «Ես չունեմ այդպիսի տեղեկատվություն: Կարդացել եմ նախկին զինծառայողներից մեկի հայտարարությունը, բայց դա ստուգման կարիք ունի»:

Հարցին, թե այն քրեական գործերը, որոնք հարուցվել են, արդյո՞ք զինված ուժերին հարված են հասցնում, Տոնոյանը պատասխանեց. «Իհարկե Զինված ուժերի տրամադրվածության վրա ազդում է, բայց ինչպես ասացի մենք հաղթահարում ենք դա եւ անում ենք առավել քան»:

Տպել
1491 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց