Մարտի 1-ի առավոտյան տանկերը պարզապես կանգնած են եղել, ոչինչ չեն արել. պնդում է Քոչարյանի պաշտպանը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը:

Դատական նիստին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում:

Մինչ նիստի մեկնարկը Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը ասաց, որ դատարանից պահանջում են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվի:

Լրագրողների դիտարկմանը, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալներից միայն Ռոբերտ Քոչարյանն է կալանքի տակ, Սահակյանը հիշեցրեց Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանի երեկ հնչեցրած խոսքերը եւ ՀՔԾ պետի արձագանքը դրա վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երեկ Վիտալի Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ծիծաղելի էր որակել Քոչարյանի մեղադրանքը եւ հայտարարել. «Իշխանությունում գտնվող մարդն ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում»: Սրան արձագանքել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ Վիտալի Բալասանյանին հրավիրել քննարկման. «Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին, բայց եթե լուրջ իրավաբան է, ես հրավիրում եմ գա, նստենք, քննարկենք իրավաբանական տեսանկյունից»: Ռուբեն Սահակյանը, անդրադառնալով վերը նշված երկու հայտարարություններին, ասաց. «Երեկ գեներալներից մեկն այնքան խելացի միտք ասաց, բայց մեկ ուրիշը, որ նրան արձագանքեց (խոսքը ՀՔԾ պետ Սասուն Խաչատյանի մասին է,-հեղ.) այդքան կարողություն չուներ, որ նման մեկնաբանություն տար, կանչեց բանավեճի, ինչո՞ւ ոչ իրավաբանին»,- ասաց նա: Ճշտող հարցին, թե պատրա՞ստ է ՀՔԾ պետի հետ գնալ բանավեճի, պատասխանեց՝ իսկ ի՞նչ է եղել, որ:

Մեր հարցին, թե առաջին ատյանի դատարանը Քոչարյանի կալանավորումը երկարաձգելու որոշման մեջ ի՞նչ հիմքեր է նշել, Սահակյանը պատասխանեց. «Ոչինչ էլ չի նշել, դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը առկա է, մեղադրանքը ճիշտ է որակված եւ տվյալ դեպքում անձեռնմխելիությունը չի գործում: Այն ինչ-որ գրված է եղել քննիչի միջնորդության մեջ, դրանք արտագրել է, ասել է՝ հիմքերը առկա են»:

Լրագրողների հարցին՝ պնդո՞ւմ են արդյոք, որ բանակի ներգրավման գործընթացը տեղի է ունեցել արտակարգ իրավիճակ հայտարելուց հետո, Սահակյանը պատասխանեց. «Բանակին հանձնարարվել է պահպանել պետական, կառավարական շենքերը, Մարտի 1-ի երեկոյան, իսկ ցերեկը նրանք կանգնած են եղել, ոչինչ որեւէ գործողություն չեն արել»:

Դիտարկմանը, որ ֆիլմում կադրեր կային, որ Մարտի 1-ի առավոտյան ժամերին տանկերը կանգնած էին, Սահակյանը արձագանքեց, որ դրանք պարզապես կանգնած են եղել:

Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ էին կանգնած, Սահակյանը պատասխանեց՝ պատրաստվում էին: Ճշտող հարցին՝ ինչին էին պատրաստվում, պաշտպանը ասաց. «Կարող էին իրադարձությունները այնպես զարգանալ, տեսնո՞ւմ եք չէ...կոչեր են եղել, թե ինչ անենք, ինչ չանենք, հետո, երբ ըստ էության, խուզարկություն կատարվեց հրապարակում, դուք տեսաք, որ մարդիկ զինված էին փայտերով, ձողերով մահակներով»: Մեր դիտարկմանը, որ խուզարկության որոշումը ՀՔԾ-ն վիճարկում է եւ այդ դրվագով առանձին քրեական գործ է հարուցվել, Սահակյանն ասաց, թե դա իրեն չի հետաքրքրում. «Ես Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող անձ եմ, ես գտնում եմ, որ այն մեղադրանքը, որ նրան առաջադրվել է, չէր կարող առաջադրվել, դա իրավական տգիտություն է, բոլոր նրանց կողմից, ովքեր այդ բանը պաշտպանում են: Քոչարյանն անձեռնմխելի է, բոլոր նրանք, ովքեր հակառակն են ասում, տգետ են, կամ իրենց առջեւ նպատակ են դրել անել այն, ինչ մինչ օրս արել են՝ այսինքն՝ ապօրինի ձերբակալել, կալանավորել, մեղադրել հանրապետության 2-րդ նախագահին, ես այն կարծիքն եմ, որ Սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա շրջապատի կողմից, բայց քանի որ փոփոխություն մտավ Քրեական օրենսգրքում, նրանց մասով քրեական հետապնդումը դադարեցվեց: Փոփոխությունը մտավ 2009 թվականի մարտ ամսին եւ մարտի 31-ին դադարեցվեց քրեական հետպանդումը Ալեքսանդր Արզումանյանի եւ եւս վեց անձի նկատմամբ»,- ասաց Սահակյանը՝ բացատրելով, որ «7»-ի գործով անցնող անձանց վերագրվող հոդվածը վերափոխվել եւ շարադրվել է նոր խմբագրմամբ իշխանությունը յուրացնելը հոդվածը՝ բաղկացած երկու մասից՝ իշխանությունը զավթելը եւ իշխանությունը պահելը: «Թող այդ հոդվածով մեղադրանք առաջադրեն, ինչո՞ւ չեն մեղադրում այդ հոդվածով, չէ՞ որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են այն բանի մեջ, որ նա Սահմանադրական կարգն է տապալել՝ յուրացնելով իշխանությունը, մի՞թե մեր իրավագետները, քննիչները, դատախազները կարդալ չգիտեն, գիտեն կարդալ, եթե գրված է, որ նա մեղադրվում է իշխանությունը յուրացնելու միջոցով սահմանադրական կարգը տապալելու համար, ապա ճիշտ 300-րդ հոդվածն է, ինչո՞ւ չեն դնում այդ հոդվածը»,- նշեց Սահակյանը:

Մեր հարցին՝ այն հանգամանքը, որ տանկերը քաղաքում են եղել Մարտի 1-ի առավոտյան, չի՞ նշանակում, որ բանակը արդեն իսկ ներգրավված է եղել ներքաղաքական զարգացումներին, Սահակյանը պատասխանեց՝ չի նշանակում, քանի որ բանակը ոչինչ չի արել: Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է տեղակայվել, Սահակյանը պատասխանեց. «Որովհետեւ երկու գեներալ փորձել են եւ նաեւ հատուկ գնդի 80 տոկոսը անել գործողություններ, որոնց իրավունքն իրենք չեն ունեցել՝ լինելով զինվորականներ, բանակը ապաքաղաքականացված է եւ բանակի ներգրավումը կարող էր կատարվել միայն եւ միայն Հանրապետության նախագահի որոշմամբ, այն էլ ոչ թե որպեսզի ճնշվեր ժողովրդի մի մասի ընդվզումը, այլ՝ որպեսզի սահմանդրական կարգը պահպանվեր, սահմանդրական կարգը պահպանվել է նաեւ նրանց միջամտությամբ»,- ասաց Սահակյանը:

Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե 2008 թվականին պաշտպանության այն ժամանակվա փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը բանակը քաղաքականության մեջ ներքաշելու փորձեր են արել:

Տպել
4774 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ