Ա. Միրզոյանն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց. անդրադարձ՝ վերարկուին ու կենցաղին

30/01/2019 schedule19:30

Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ձեր ուշադրությանն արժանացած մի քանի թեմայի և ներկայացնել մի քանի տեխնիկական մանրամասներ։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նկատի ունենալով առավոտից ակտիվորեն տարածվող տեսանյութը, որում Ա. Միրզոյանի վերարկուն բռնում, «հագցնում» է նրա անվտանգության աշխատակիցը:

«Սիրելի ընկերներ, բարեկամներ և չարեկամներ,

Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ձեր ուշադրությանն արժանացած մի քանի թեմայի և ներկայացնել մի քանի տեխնիկական մանրամասներ։

Այո, ԱԺ նախագահի համար օրենքով սահմանված է պետական պահպանության ռեժիմ։ Պարզվում է՝ ԱԺ նախագահը որևէ տեղ այցելելիս իր վերարկուն պիտի թողնի ոչ թե ընդհանուր հանդերձարանում, այլ իր անվտանգության աշխատակիցների մոտ։ Ահա թե ինչպես է իմ վերարկուն հայտնվել իմ անվտանգության պետի մոտ։

Կարո՞ղ էի ինքնուրույն հագնել վերարկուն։ Իհարկե։ Բայց մի շատ տեխնիկական, գուցե նաև տափակ նրբություն կա։ Համաձայնեք՝ տեսախցիկների առջև վերարկուի մյուս թևքը շոշափելով որսալը և ապա ծռմռված օձիք ուղղելը ևս այնքան էլ հրապուրիչ հեռանկար չի։ Մանավանդ որ, ինչպես տեսանյութում երևում է, արագ շարժվելու խնդիր կար՝ մյուս մեքենաներն էին հերթով մոտենում։

Կարիք կա՞ր մեքենա նստելուց առաջ վերարկու հագնել։ «Ինչ է, ցուրտ էր մեքենայում»,- հեգնում եք։ Սիրով տեղեկացնեմ։ Ցուրտ չէր, բայց բավականին սառն էր՝ իմ մեքենայի շարժիչը միացրած չենք պահում, մինչ ես որևէ միջոցառման եմ մասնակցում։

«Ինչու ինքը չի բացում իր մեքենայի դուռը»,- ասում եք։ Լավատեսորեն հավատացած եմ, որ տեսախցիկները զուտ պատահականորեն չեն ֆիքսում և ապա տարածում կադրեր բազմաթիվ դեպքերից, երբ ես ինքս եմ բացում դուռը։ Թեկուզ նույն օրը առավոտյան Եռաբլուրից հեռանալիս։

«Ջիպ ա տեսել»,- ասում են։ Ժպիտով հիշում եմ իմ սեփական ամենագնացը, որն իհարկե անհամեմատ ավելի համեստ դասի է։ Մեքենա վարելն, ի դեպ, շատ եմ կարոտում։ Սիրում էի։

Գռեհկություն, չտեսություն, ՀՀԿ-ացում։ Երբեմն անգամ այսպիսի որակումներ տրվեցին այս տեսարանին։ Իհարկե հաճելի չի լսելը, բայց գրողների և նրանց բարեվարքության գործն է, բարեբախտաբար ազատ երկրում ենք արդեն ապրում, և ես ուրախ եմ, որ շատերի թվում նաև հեռավոր 2004-ից իմ համեստ ներդրմամբ հնարավոր եմ դարձրել խոսքի ազատության այս աստիճանը։ Իսկ բովանդակային պիտի ասեմ միայն, որ չեմ կիսում այս որակումները։

Առաջ անցնելով ասեմ, որ առաջիկայում պիտի տեղափոխվեմ այսպես կոչված կառավարական ամառանոց՝ հեշտացնելու անվտանգության աշխատակիցների, ներկայումս մեր բակում սահմանված պահակակետն օրուգիշեր հսկող աշխատակիցների և իմ բազմամյա հարևանների կյանքը։ Ի դեպ, այնտեղ դեռ արագացված տեմպերով վերանորոգում չի ընթանում, ինչպես օրեր առաջ շտապել էր պնդել «հավաստի աղբյուրներից» տեղեկացված «լրատվամիջոցը»։ Ասեմ նաև, որ վերանորոգման կարիք լինելու է։ Եթե տեսնեիք, կհամաձայնեիք։

Ի դեպ, տեղափոխվելու եմ ափսոսանքով։ Ասեմ ինչու։ Բացի իմ հայրական տանից, մենք մի մեկսենյականոց բնակարան ունեինք, որը վաճառել էինք հեղափոխությունից քիչ առաջ։ Այդ գումարը որպես կանխավճար օգտագործելով՝ հիփոթեքով ավելի ընդարձակ բնակարան ենք ձեռք բերել մի նորակառույցում (ամենևին ոչ քաղաքի կենտրոնում և իհարկե ամենևին ոչ մի ամբողջ հարկաբաժին, ինչի մասին «տեղեկություններ ունի» մեկ այլ լրատվամիջոց), որը երազում էինք վերանորոգել և ուր պիտի տեղափոխվեինք ողջ ընտանիքով։ Հիմա ստիպված ենք լինելու պաշտոնավարմանս ժամկետով հետաձգել այդ երազանքի իրագործումը։

Փաստերի՝ արդեն հիշատակածս խիստ կամայական, երբեմն ազնիվ, բայց միամիտ, երբեմն հայտնի կենտրոններից անթաքույց արվող մեկնաբանությունները և գռեհիկ որակումները թևաթափ անու՞մ են։ Իհարկե ոչ։ Շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Ես երդում եմ տվել։

Պիտի գրեի՞ սա։ Վստահ չեմ։ Կողքից ասում են՝ ոչ։ Բայց դժվար թեմաներից խուսափելու բնավորություն չունեմ, էդպես եմ դաստիարակվել տանը և բակում։ Ամաչելու կամ թաքցնելու բան էլ չունեմ։

Լավ եղեք, առողջ եղեք, հաճախ ժպտացեք ձեր սիրելիներին»,-գրել է ԱԺ նախագահը:

Տպել
4480 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից