Տարածական կառավարում. գնա՞լ, թե՞ չգնալ

03/02/2019 schedule22:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի փետրվարի 2-ի համարում

Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական երկրորդ մասնաշենքի 5-րդ հարկում կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Ներկայումս կանգուն են մնացել միայն այդ հարկի աշխատասենյակների պատերը. մնացած ամեն ինչ հիմնովին փոփոխվում է: Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո այստեղ է տեղափոխվելու տարածքային կառավարման նախարարությունը: Բայց՝ առանց նախարարի: Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում լքել կառավարության շենքում՝ վարչապետի աշխատասենյակի հարեւանությամբ տեղակայված իր ներկայիս աշխատասենյակը: Համենայնդեպս, մեր հարցին ի պատասխան, թե  Հովիկ Աբրահամյանը տեղափոխվելո՞ւ է կառավարական 2-րդ մասնաշենք, ՏԿ նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Իսախանյանը ասաց, որ նախարարի աշխատասենյակը մնալու է կառավարության շենքում:

Հունվարի սկզբին էլ կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանն էր մեր թղթակցին ասել, թե Հ.Աբրահամյանը շարունակելու է աշխատել իր ներկայիս աշխատասենյակում: Սա թերեւս աննախադեպ օրինակ է մեր ողջ կառավարման համակարգում, երբ նախարարության աշխատակազմը պետք է գտնվի այլ շենքում, իսկ նախարարը այդ կառույցի աշխատանքը ղեկավարի մեկ այլ շենքից: Թե ինչով է հիմնավորվում կառավարչական այս «նոու-հաուն», որեւէ բացատրություններ կամ հիմնավորումներ չեն տրվում: Իսկ ամենահավանական եւ իրական վարկածը կապվում է Հովիկ Աբրահամյանի հավակնությունների հետ: Փոխվարչապետի պաշտոն նախատեսող նոր Սահմանադրության ընդունումից հետո Աբրահամյանը համարվում է փոխվարչապետի ամենահավանական թեկնածուն, որը, բնականաբար, ցանկանում է միշտ իր աչքով հետեւել կառավարության անցուդարձին:

Սակայն զուտ տեխնիկական առումով տարածքային նախարարության գործունեությունն ուղղակի կարող է կաթվածահար լինել: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում միջին վիճակագրական նախարարը օրական մի քանի տասնյակ փաստաթղթեր է ստորագրում: Իսկ դա այն սակավաթիվ «աշխատանքներից» է, որը նախարարը պետք է անի անձամբ եւ չի կարող որեւէ տեղակալի կամ օգնականի հանձնարարել: Այսինքն` նոր մասնաշենք տեղափոխվելուց հետո ՏԿ նախարարության պերսոնալի աշխատանքի ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ ավելանալու է, քանի որ որեւէ փաստաթուղթ ստորագրելու համար նրանք ստիպված են լինելու Հանրապետության հրապարակի մի ծայրից մյուսը վազել: Ինչեւէ, Հ. Աբրահամյանի` կառավարության 2-րդ մասնաշենք չտեղափոխվելու ցանկությունը կապվում է նրա քաղաքական ազդեցության հետ:

Այնուամենայնիվ, բացառված չէ, որ ինչ-որ իրավիճակում Հովիկ Աբրահամյանը տեղափոխվի նոր մասնաշենք: Թերեւս նաեւ այդ հանգամանքով է պայմանավորված կառավարության 2-րդ մասնաշենքի 5-րդ հարկի հիմնանորոգումը: Հիշեցնենք, որ մինչեւ վերանորոգումը այդ տարածքում էր գտնվում կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունը, որը նախորդ տարեվերջից տեղափոխվել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ի շենք: Իսկ տարածքային կառավարման նախարարության նոր տարածքը վերանորոգվում է համաձայն կառավարության` 2005թ. հուլիսի 14-ի որոշման, ըստ որի կառավարության պահուստային ֆոնդից 188 մլն դրամ է հատկացվել վերանորոգման աշխատանքների իրականացման համար:

Սակայն կառավարության մեկ այլ որոշումից կարելի է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանն, այնուամենայնիվ, վերջնականապես չի բացառում տեղախոխվելու հնարավորությունը, եւ որպեսզի դա որպես թուլություն չընկալվի, հավելյալ քայլեր է ձեռնարկում: Մասնավորապես` կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2109-Ն որոշմամբ կառավարական 2-րդ մասնաշենքի վերանորոգման համար լրացուցիչ 112 մլն դրամ է հատկացվել: Այսինքն` տարածքային կառավարման նախարարությունը այս գումարներով թերեւս ենթարկվելու է եվրո-եվրո վերանորոգման: Այսինքն` իր տեղափոխումը Հովիկ Աբրահամյանը կարող է արդարացնել նրանով, որ իր նոր աշխատասենյակը բոլոր նախարարական սենյակներից ամենաեվրովերանորոգվածն է:

Ընդ որում, այդ աշխատասենյակը դեռեւս խորհրդային տարիներից համարվում է ամենալավ տեսարան ունեցող աշխատասենյակներից մեկը. այնտեղից ուղիղ տեսարան է բացվում Հանրապետության հրապարակի վրա: Մի խոսքով, մի քանի ամիս հետո պարզ կլինի` արդյո՞ք սուպերնախարարի համարում ունեցող Հովիկ Աբրահամյանը կտեղափոխվի սուպերվերանորոգված նոր աշխատասենյակ, թե՞ կշարունակի պահպանել վարչապետին ամենամոտը գտնվող իր աշխատեսնյակը: Այս դեպքում, սակայն, տարածքային կառավարումը կփոխարինվի «տարածական կառավարմամբ»:

Գառնիկ Գեւորգյան

Տպել
2279 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը