Ստամբուլի Մաբեթ փողոցը այսօր կրկին կվերանվանվի Տատյան փողոցի

05/02/2019 schedule09:48

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի համայնքապետարանը տեղի բնակչության պահանջով միաձայն որոշել է Մաբեթ փողոցը վերանվանել Տատյան փողոց։ Որոշումը կիրագործվի փետրվարի 5-ին։

Ermenihaber-ի փոխանցմամբ, Բաքըրքյոյի շրջանի Զեյինլիք թաղամասի Մաբեթ փողոցում, որտեղ գտնվում են հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին և Դադյան հայկական վարժարանը, «Տատյան» անունը կրող ցուցատախտակ կամրացվի։

Բաքըրքյոյի համայնքապետ Բյուլենթ Քերիմօղլուն հիշեցրել է, որ Հովհաննես Տատյանը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հիմնել է Բեյքոզի թղթի գործարանը, Էյուբի տեքստիլի գործարանը, Հերեքեյի տեքստիլի գործարանը, Զեյթինբուրնուի դարբնոցը և Իզմիթի տեքստիլի գործարանը։

«Բաքըրքյոյի մեր քաղաքացիների պահանջով և Բաքըրքյոյի համայնքապետարանի կողմից միաձայն ընդունված որոշման համաձայն վաղը Մաբեթ փողոցը կվերանվանվի Տատյան փողոց»,- հայտարարել է Քերիմօղլուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ նշված փողոցը Բաքըրքյոյի համայնքապետարանի որոշմամբ անվանվել էր Տատյան փողոց, սակայն որոշումն այնուհետև չեղարկվել էր, քանի որ Ստամբուլի քաղաքապետարանը չէր վավերացրել այն։

Տպել
345 դիտում

Ոստիկանությունը հայտնաբերել է որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանին

Աշխարհը չունի. քննություն ենք բռնելու

Օմբուդսմենը էլի նշանակվեց. Քոչարյանը չդարձավ Մանդելա

Կոմիտասի պողոտայում գտնվող դպրոցի արտաքին պատից քարերը թուլացել են, թափվել երթևեկելի հատված

Բարձր աշխատավարձ. պայքար դատական կոռուպցիայի դեմ

Երևանում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Գնունու տունը

Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև Սանկտ-Պետերբուրգում

Ոստիկանները բացահայտել են տրակտորի գողության 27 տարի առաջ կատարված դեպքը

Փրկարարները դուրս են բերել ձյան շերտում արգելափակված մեքենաները

Շարունակում են փակ մնալ Շիրակի ու Արագածոտնի մարզերի մի շարք միջհամայնքային ճանապարհներ

Այգեպար գյուղում այրվել է փայտյա տնակի տանիքը. տուժածներ չկան

Երևանի Միքայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ կլինեն

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել